Մոնտենեգրոյի խորհրդարանը կողմ քվեարկեց ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Մոնտենեգրոյի խորհրդարանի պատգամավորներն ուրբաթ օրը կողմ են քվեարկել ՆԱՏՕ-ին այդ Բալկանյան երկրի անդամակցությունը:
Մոնտենեգրոյի խորհրդարանը 81 անդամ ունի: Ռուսաստանի կողմնակից ընդդիմության թեկնածուները բոյկոտել են խորհրդարանի նիստը: Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ խորհրդարանի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացումը պաշտոնապես չեն ընդունում և ապագայում իշխանության գալու դեպքում հանդես են գալու այդ կապակցությամբ հանրաքվե անցկացնելու պահանջով:
Դա ի տես այն բանի, որ Մոնտենեգրոյի վարչապետ Դուսքո Մարկովիչը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ին անդամակցությունը ապագայում ապահովելու է այդ երկրի անվտանգությունն ու տնտեսական աճը և կայունություն է պարգևելու տարածաշրջանին: Մարկովիչի ընդգծմամբ ՆԱՏՕ-ի 28 անդամներից 27-ը ստորագրել են ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցության արձանագրությունը և Իսպանիան էլ դա կստորագրի առաջիկա շաբաթներում:
Մոնտենեգրոյի խորհրդարանի քայլը ճանապարհա է հարթում Բալկանյան տարածաշրջանի այդ փոքր երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Մանտենեգրոն շուրջ 2000 հոգանոց փոքր բանակ ունի, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում, ռազմական այս դաշինքը հնարավորություն կստանա վերահսկել Ադրիատիկ ծովը: Ադրիատիկ ծովի տարածաշրջանի մյուս երկրները՝ Ալբանիան, Խորվաթիան ու Իտալիան ներկայումս ՆԱՏՕ-ի անդամ են: Այդուհանդերձ ընդդիմադիր կուսակցություններն ու նաև այդ երկրի մեծ թվով քաղաքացիներմ որոշ պատճառներով, այդ թվում` 1999 թվականին ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռների կողմից Մոնտենեգրոն ռմբակոծելու պատճառով դեմ են արտահայտվել ռազմական այս դաշինքին անդամակցությանը: Դա ի տես այն բանի, որ ՆԱՏՕ-ի ավագ պաշտոնատարները բացահայտ կերպով ողջունել են դաշինքին Մոնտենեգրոյի անդամակցությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այդ կազմակերպությանն անդամակցելու Մոնտենեգրոյի ընդունած որոշումը ՆԱՏՕ-ի հզորացման շրջագծում վերցված քայլ և տարածաշրջանային անվտանգության համար նոր էջ է բնութագրել: Նա հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի անդամակցությունն այդ երկրին կօգնի երկարաժամկետ կայունության ու անվտանգության տիրանալու հարցում: Թեև Մոնտենեգրոն ռազմական կարողության տեսակետից որևէ նշանակություն չունի, սակայն ՆԱՏՕ-ին նրա անդամակցությունը Ռուսաստանի դիտանկյունից վկայում է դաինքի դեպի արևելք ընդլայնվելու մասին: Մոսկվան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն նման քայլերով փորձում է Եվրոպայի արևելքում իրավիճակը ճգնաժամային ձևացնել և լարվածություն առաջացնել: Ռուսաստանը միևնույն ժամանակ հայտարարել է, որ այդ կապակցությամբ համարժեք պատասխան է տալու ՆԱՏՕ-ին: Ռուս պաշտոնատարների ընդգծմամբ, թեև Մոնտենեգրոն 600 հազար բնակչությամբ ռազմական տեսակետից որևէ սպառնալիք չի ներկայացնում, սակայն Եվրոպայի դեպի արևելք ընդլայնվելը հիմնականում սպառնում է Ռուսաստանի անվտանգությանը: Այդ պատճառով էլ Մոնտենեգրոյի խորհրդարանի այդ քայլից հետո, Ռուսաստանի ԱԳ նախարարությունն ուրբաթ օրը հրապարակած հաղորդագրությամբ դատապարտվել է այդ որոշումը:
Ռուսաստանի պաշտոնատարներն ավելի վաղ սպառնացել էին, որ Մոսկվան կարգելի Մոնտենեգրոյից որոշ ապրանքատեսակների ներկրումը և այդ երկրի դեմ պատժամիջոցներ կսահմանի: Չնայած այս հակառակությանը, ներկա ժամանակահատվածում Մոնտենեգրոյի արևմտամետ կառավարության գլխավոր գերակայությունը ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Բալկանյան տարածաշրջանի այս երկրի ինտեգրման գործընթացին թափ հաղորդելն է: Մոնտենեգրոն չափազանց սերտ հարաբերություններ ունի արևմտյան երկրների հետ և այս շրջագծում մի քանի տարի է ինչ ձգտում է անդամակցել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին: