Իրանի և ԵՄ-ի միջև վերականգնվել է էներգիայի ոլորտում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60652-Իրանի_և_ԵՄ_ի_միջև_վերականգնվել_է_էներգիայի_ոլորտում_համագործակցությունը
Կայուն էներգիայի ոլորտում առևտրական առաջին համագումարի անցկացմամբ, Իրանը և ԵՄ-ն համագործակցության նոր էջ են բացել: Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի, ԵՄ-ում էներգետիկայի հանձնաժողովի և վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում կայացել է «Կայուն էներգիայի ոլորտում Իրանի և Եվրամիության համագործակցության» առաջին համագումարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 08:29 Asia/Tehran
  • Իրանի և ԵՄ-ի միջև վերականգնվել է էներգիայի ոլորտում համագործակցությունը

Կայուն էներգիայի ոլորտում առևտրական առաջին համագումարի անցկացմամբ, Իրանը և ԵՄ-ն համագործակցության նոր էջ են բացել: Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչյանի, ԵՄ-ում էներգետիկայի հանձնաժողովի և վերականգնվող էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչների մասնակցությամբ Թեհրանում կայացել է «Կայուն էներգիայի ոլորտում Իրանի և Եվրամիության համագործակցության» առաջին համագումարը:

ԻԻՀ-ն այսօր միջուկային գիտության ոլորտում բարձր դիրք է զբաղեցնում և վերականգնվող էներգիայի ոլորտում միջազգային մասշտաբով համատեղ նախագծերի է մասնակցում: Այդ դաշտում Իրանը համագործակցություն է սկսել միջուկային համաշխարհային միության հետ: Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար ՝ Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ մոտ ապագայում պաշտոնապես հայտարարվելու է ITER (International Thermonuclear Experimental Reactor) փորձարարական ջերմամիջուկային կայանի ստեղծման միջազգային նախագծում Իրանի մասնակցության մասին: Նախագիծը տարիներ անց առևտրականացման փուլ  է մտնելու: Իրանն արդեն սկսել է նախագծում ներդրումային ծրագրերի իրականացումը: Այդ կապակցությամբ ԵՄ-ում էներգետիկայի հարցերով հանձնակատար Միգուել Արիաս Կանյետենը տեղեկացրել է ՀԳՀԾ-ի իրագործումից հետո դեպի Եվրոպա Իրանի արտահանումների 300 տոկոսանոց աճի արձանագրման մասին:

ՀԳՀԾ-ի գործադրման արդյունքում Իրան-ԵՄ հարաբերությունները նոր փուլ են թևակախել: «Կայուն էներգիայի ոլորտում Իրանի և Եվրամիության առաջին համագումարը կայանում է միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության համար Իրան-ԵՄ առաջին համաձայնության կայացումից երկու շաբաթ անց: ԵՄ-ում էներգետիկայի հարցերով հանձնակատար ՝ Միգուել Արիաս Կանյետենի հետ հանդիպումից հետո, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղեկացմամբ, Իրան-ԵՄ համագործակցության շնորհիվ մոտ ապագայում ստեղծվելու է   երկրում միջուկային անվտանգության արդիական կենտրոնը: 

Եվրոպան երբեք չի տուժել Իրանի հետ ստրատեգիական ու տնտեսական համագործակցություններից: Իրանը Եվրոպայի համար վստահելի գործընկեր է եղել, սակայն եվրոպական կողմի հետ գործակցությունները որոշ բնագավառներում, մասնավորապես`ՀԳՀԾ-ի, ֆինանսական ու բանկային հանձնառությունների  առնչությամբ, թերություններ են ունեցել: Ամեն դեպքում, հիշյալ համաձայնությունները վկայում են այն մասին, որ Իրանը և Եվրամիությունը համագործակցության նոր փուլ են թևակոխել: Ակնկալվում է, որ «Կայուն էներգիայի ոլորտում Իրանի և Եվրամիության առաջին համագումարը»-ի անցկացումը կարող է նպաստել համագործակցության ոլորտի ընդլայնմանը:  

ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին վերջերս նշել է, որ Եվրամիությունը ձգտում է Իրանի հետ համագործակցությունների զարգացման: Այժմ կարելի է ակնկալել, որ Եվրամիությունն առավել վճռակամ է այդ հարցում: Հաշվի առնելով տարածաշրջանի քաղաքական հարցերում Իրանի և Եվրամիության տեսակետները, համագործակցության այս մակարդակը կարող է խթանել քաղաքական ինտեգրումը, որն էլ իր հերթին նպաստելու է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: