Էրդողանի հակասական դիրքորոշումը Սիրիայի զարգացումների վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i60696-Էրդողանի_հակասական_դիրքորոշումը_Սիրիայի_զարգացումների_վերաբերյալ
Թուրքիայի նախագահը հակասական արտահայտություններ անելով կրկին փորձեց Թուրքիային ներկայացնել որպես դերակատար երկիր Միջին Արևելքի և հատկապես Սիրիայի զարգացումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 30, 2017 15:00 Asia/Tehran
  • Էրդողանի հակասական դիրքորոշումը Սիրիայի զարգացումների վերաբերյալ

Թուրքիայի նախագահը հակասական արտահայտություններ անելով կրկին փորձեց Թուրքիային ներկայացնել որպես դերակատար երկիր Միջին Արևելքի և հատկապես Սիրիայի զարգացումներում:

Թուրքիայի պաշտոնատարները,  փորձելով արդարացնել անցյալ երեքշաբթի օրը  Իրաքի հյուսիսում և Սիրիայի արևելյան տարածքներում քուրդ անզեն քաղաքացիների և Փեշմարգա ուժերի դեմ իրականացրած հարձակումները, ներողությոն են խնդրել Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմի ղեկավարից ու ժողովրդից պատճառած զոհերի համար:  

Հետևաբար Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմի ղեկավար Նիչռավան Բարեզանիի հետ ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Սանջարում Փեշմարգա ուժերի դեմ իրականացված հարձակումը ոչ միտումնավոր քայլ համարելով  ասել է, որ Թուրքիան պատրաստ է դեպքի հետևանքով վիրավորվածներին բուժել Թուրքիայի հիվանդանոցներում:

Սակայն Էրդողանը երբեք չի խոսել, թե Թուրքիայի կործանիչների կողմից Իրաքի Սանջար քաղաքի և Սիրիայի Դերիք գյուղի դեմ իրականացրած ավիահարձակման հետևանքով զոհվածների հարազատներին մխիթարելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկելու: Այդուհանդերձ Էրդողանը երբեք չի հրաժարվել ասել, որ ամեն ինչ անելու է Քուրդստանի բանվորական կուսակցության (PKK) ուժերին Թուրքիայից հետ մղելու ուղղությամբ: Էրդողանը նաև ակնարկել է, որ Էդբիլի և Անկարայի հարաբերությունները այն ժամանակ կարող են կարգավորել երբ կպարզորոշվի Թուրքիայի քուրդերի Էրբիլում տեղակայման վիճակը: 

Մյուս կողմից Թուրքիայի նախագահը, ցավ հայտնելով Սանջարում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ, ընդգծել է, որ Թուրքիայի կործանիչները ոչ միտումնավոր ձևով են թիրախավորում  բարեկամ կամ թշնամի ուժերին և այս անգամ Թուրքիայի քուրդերը  և Փեշմարգայի ուժերն են հարձակման թիրախ դարձել:

Թուրքիայի նախագահն հայտարարել է, որ այդ երկիրը և ԱՄՆ-ը միասին կարող են Սիրիայի Ռաքքայի տարածքում ոչնչացնել ԻԼԻՊ-ին:

Թուրքիայի նախագահն այն պայմաններում է նման արտահայտություն արել, երբ տարածաշրջանի հանրային կարծիքում տպավորված է Անկարայի և ԻԼԻՊ-ի միջև կայացած գործարքը, որով ԻԼԻՊ-ը Ալ-Բաբ քաղաքից հետ նահանջելով այն հանձնեց Թուրքիայի կառավարական ուժերին: 

Հետևաբար Ռաքքայի տարածքը ԻԼԻՊ-ի գերեզմանատուն վերածելու կամ ԻԼԻՊ-ի գրոհայիններին այդ տարածքով տարհանելու ուղղությամբ տարած ջանքերը մի խնդիր է, որը ԱՄՆ-ի օգնությամբ ԻԼԻՊ-ին ոչնչացնելու մասին Թուրքիայի նախագահի կողմից հնչեցրած խոսքերը հարցականի տակ է դնում:

Տարածաշրջանի հանրային կարծիքն ակնկալում է, որ Էրդողանը և Թրամփը, ընդունելով ԻԼԻՊ-ի կողմից քիմիական զենքերի կիրառման իրականությունը, վերջ տան այդ տեսակ նյութերի օգտագործման վերաբերյալ առկա անորոշությանը և տրամաբանական քայլեր ձեռնարկեն ահաբեկչության դեմ պայքարի գործում: 

Այնուամենայնիվ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Թուրքիայի դերակատարության մասին Էրդողանի կողմից հնչեցրած խոսքերը վկայում են այն մասին, որ Էրդողանից և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարներից բացի ոչ ոք չի կարող տարածաշրջանի զարգացումների վերաբերյալ փոխել տարածաշրջանի և Թուրքիայի ժողովրդի հանրային կարծիքը: