Սիրիայի մասին ռազմական բանակցությունները կայանում են Թեհրանում, իսկ քաղաքականը՝ Անկարայում
Սիրիայի զինված ուժերի և բանակի շտաբի պետ՝ գեներալ գնդապետ Ալի Աբդոլլահ Այուբը և ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շատբի պետ՝ բրիգադային գեներալ Մոհամմեդ Բաղերին խոսել են երկու երկրի ռազմական համագործակցությունենրի և Սիրիայի իրադարձությունների մասին:
Երկուշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ, կողմերը կարևորել են երկու երկրի միջև ռազմական համագործակցությունների ընդլայնումը և դատապարտել են Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի հարձակումները:
Միաժամանակ, Սիրիայի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի քաղաքական պատվիրակությունները Ղազախստանի մայրաքաղաք՝ Աստանայում քննարկում են Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման հետ կապված հարցեր:
Աստանայի բանակցությունների չորրորդ փուլը կայանալու է մայիսի 3-ին և 4-ին:
Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար հարկավոր է հետևել թե ռազմական և թե քաղաքական հարցերին:
Սիրիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր չէ միայն քաղաքական ճանապարհով և առանց նկատի առնելու աահաբեկիչների տեղաշարժերը:
Սիրիայում ահաբեկիչների ներկայությամբ երբեք անվտանգություն չի հաստատվելու, որպեսզի հնարավոր լինի հետևել քաղաքական հարցերին: Ահաբեկչության դեմ լուրջ պայքարը նախապայման է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման համար, հակառակ դեպքում այդ նպատակը չի իրագործվելու:
Ահաբեկիչների դեմ ռազմաճակատում Սիրիայի բանակն ավելի գերակշիռ դիրք ունի և այդ երևույթի դեմ բազմակողմանի լուրջ պայքարը ավելի հուսալի է դարձնում Սիրիայի քաղաքական ճգնաժամի հեռանկարը:
Չնայած միջազգային որոշ կողմեր պնդում են ահաբեկչության դեմ պայքարի վրա, սակայն ոմանք առանձին մեկնաբանություն ունեն չարաբաստիկ այս երևույթի մասին և գերադասում են իրենց շահերը:
Օրինակ ԱՄՆ-ի նոր կառավարությունը կարևորում է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը, սակայն քիմիական հարձակման պատրվակով թիրախ է դարձնում Խան Շեյխունում Սիրիայի ռազմական դիրքերը, որոնք մեծ նշանակություն ունեն ահաբեկչության դեմ պայքարի տարբեր եղանակներում:
Սիրիայի կառավարությունը մերժում է քիմիական հարձակման մեջ դերակատարությունը: Սիրիայի նկատմամբ ԱՄՆ-ի նման երկրների որդեգրած քաղաքականությունը չեն նպաստում ահաբեկչության դեմ պայքարի գործընթացին և այդ երկրի ճգնաժամի կարգավորմանը և ապարդյուն են անցնելու այդ ուղղությամբ տարածաշրջանային ու միջազգային ջանքերը:
Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադի հարցով ևս տարաձայնություններ կան Սիրիայի ճգնաժամում դերակատար կողմերի միջև: ԻԻՀ-ը և Ռուսաստանը պնդում են, որ Սիրիայի ժողովուրդը պետք է որոշում կայացնի Ասադի քաղաքական ապագայի մասին, սակայն ԱՄՆ-ը ահաբեկչության դեմ պայքարն իր առաջնահերթությունը համարելով, հայտարարում է, որ Ասադը պետք է հեռանա: Նման քաղաքականություն է վարում նաև Թուրքիայի կառավարությունը:
Սիրիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է ահաբեկչության տարբեր ձևերի դեմ բազմակողմանի պայքար մղելով, սիրիական կողմերի մասնակցությամբ բանակցությունների շարունակմամ և այդ երկրի ժողովրդին առիթ տալով իրենց երկրի ապագայի մասին որոշում կայացնելու համար: