Իրանը ընդգծում է աշխարհում միջուկային բոլոր զենքերի ոչնչացման անհրաժեշտությունը
Մայիսի 3-ին, Վիեննայում, միջուկաին զենքերի կանխարգելման պայմանագրի NPT վերանայման համաժողովի նախապատրաստական կոմիտեի առաջին նիստում, Իրանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերի և միաջազգային անվտանգության բաժնի գլխավոր տնօրեն Ղոլամհոսեյն Դեհղանին ասել է.«Միջուկային զենքեր ունեցող երկրները մշտապես չեն կարող խուսափլ NPT պայմանագրով միջուկային զենքերի ոչնչացման հարցով ստանձնած պարտավորություներից»:
Պայմանագրի գործադրման մեջ առաջընթացի բացակայության, 1995-ին միջուկաին զենքերից զերծ Միջին Արևելք պայմանագրի չգործադրման պատճառների քննարկումը, ինչպես նաև միջուկային խաղաղանպատակ համագործակցությունների իրավիճակի քննարկումը, երկու շաբաթ տևողությամբ այս նստաշրջանի կարևոր առանցքներն են համարվում:
Յուրաքանչյուր հինգ տարի «Էն Փի Թի» պայմանագրին անդամակցող երկրները հավաքվում են պայմանագրի վերանայման համար:
ԷՆ Փի Թի պայմանագիրը գործադրման է հանձնվել 1970 թ. և 1995-ին երկարաձգվել է առանց ժամկետային սահմանափակման: Միջուկային զենքերի հասանելիության կանխարգելումից բացի, այս պայմանագրի կարևորագույն նպատակներից մեկը միջուկային զինաթափումն է: Միջուկային զինաթափման անհրաժեշտության մասին հստակեցվել է «ԷՆ Փի Թի» պայմանագրի 6-րդ հոդվածում, որը նույնպես պիտի գործադրվի: Փաստորեն «Էն Փի Թի» պայմանագրին ուղղված հիմնական մարտահրավերը միջուկային զենք ունեցող երկրների կողմից ստանձնած պարտավորություների անտեսումն է և անհրաժետ է վերջ տալ նման մոտեցումներին: «Էն Փի Թի» պայմանագիրը համաշարհային բնույթ ունի: Հետևաբար ցանակացած պարտվակով միջուկային զենք ունենալը սպառնալիք է համարվում:
Վիեննայի նիստը անցկացվում է այն դեպքում, երբ հազարավոր միջուկային մարտագլխիկների առկայությունը վտանգի տակ է դրել համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը: Միջուկային զենք ունեցողները միլիարդավոր դլոարներ են ծախսում իրենց միջուկային զինանոցն արդիականացնելու համար: Այդ ուղղությամբ Սիոնիստական Ռեժիմը Միջին Արևելքում որպես միջուկային զենք ունեցող միակ վարչակազմ, խաթարեում է տարածաշրջանի անվտանգությունը: Հետևաբար Վիեննային նիստում Իրանի ներկայացուցիչ Ղոլամհոսեյն Դեհղանին պահանջել է, որ առանց նախապայմանների ԷՆ Փի Թի պայմանագրին անդամակցելու և միջուկային գործունեությունը վերահսկվելու հարցում միջազգային հանրությունը ճնշման տակ դնի Սիոնիստական Ռեժիմին: Այժմ Վիեննայի համաժողովի նախապատրաստական նիստի ընթացքում հարմար առիթ է առաջացել որպեսզի քննարկվեն պայմանագրին ուղղված մարտահրավերներն ու պայմանագրի նպատակների չիրագործման պատճառները: Քանի որ պայմանագրի գործադրման ճանապարհին խոչըդոտների առկայությամբ ու վերանայման դանդաղ ընթացքի բերումով, հնարավոր չի լինի այն գործադրել: Մյուս կողմից աշխարհում միջուկային խաղաղանպատակ ծրագրերի ավելացման բերումով այս հարցը պէտք է առանձնացվի միջուկային սպառնալիքներից և միջուկային ոլորտի գիտելիքների փոխանակման հարցում պետք է վերացվեն զարգացող երկրների համար դրված սահմանափակումները: Այժմ պիտի տեսնել այդ նպատակների իրագործման համար ինչ ելքեր կգտնի Վիեննայի համաժողովը: