Արաբիայի ԱԳ նախարարը ողջունել է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61220-Արաբիայի_ԱԳ_նախարարը_ողջունել_է_Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_թշնամական_քաղաքականությունները
Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը Վաշինգտոն կատարած վերջին ուղևորության ընթացքում ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանատան վայրում պատասխանելով լրագրողների հարցումներին, պատմական համարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարելիք ուղևորությունը և ողջունեց Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության առավել կարծր դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2017 08:09 Asia/Tehran
  • Արաբիայի ԱԳ նախարարը ողջունել է Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունները

Արաբիայի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը Վաշինգտոն կատարած վերջին ուղևորության ընթացքում ԱՄՆ-ում այդ երկրի դեսպանատան վայրում պատասխանելով լրագրողների հարցումներին, պատմական համարեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ռիադ կատարելիք ուղևորությունը և ողջունեց Իրանի նկատմամբ Թրամփի կառավարության առավել կարծր դիրքորոշումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր առաջին արտասահմանյան ուղևորության ընթացքում կմեկնի Սաուդյան Արաբիա: Ուղևորությունը կսկսվի մայիսի 23-ին: Այս այցը կարող է  Արաբիայի դիտանկյունից շրջադարձային համարվել ԱՄՆ-Ռիադ հարաբերութուններում, սակայն պիտի տեսնել, թե Թրամփի շրջանի ԱՄՆ-ի ու Արաբիայի մեղրամիսը մինչև ո՞ւր է ձգվելու: Այս այցի կապակցությամբ Ադել Ալ-Ջոբայրի արտահայտությունները վկայում են Արաբիայի հրճվանքի մասին:

Նա այս հարցի վրա կենտրոնանալով փորձել է Ռիադ կատարելիք Թրամփի ուղևորությունը Արաբիայի քաղաքականությունների հանդեպ նրա հովանավորության ապացույցը համարել: Դա ի տես այն բանի, որ Սաուդյան գերդաստանի իշխանության ներքո վահաբական ծայրահեղական գաղափարների աճը հանգեցրել է ահաբեկչության տարածման: Այլ խոսքով Արաբիան ահաբեկչության դեմ պայքարի համար որևէ մղում չունի, հենց այնպես որ ԱՄՆ-ն էլ երբևէ ահաբեկչությունը ոչնչացնելու մասին չի խորհել: Հետևաբար այս հարցը պիտի քննարկել այլ դիտանկյունից:

Ռիադից հետո Թրամփը կուղևորվի Թել Ավիվ: Այս ծրագրումը արտահայտում է տարածաշրջանի ու իսլամ աշխարհի հանդեպ ԱՄՆ-ի գլխավոր ուղեգիծը: Թրամփը մի քանի պատճառներով առաջնային տեղ է հատկացրել Ռիադի հետ իր հարաբերություններին: Դրա գլխավոր պատճառը զենքի վաճառքը և Արաբիայի միջոցով տարածաշրջանում ստեղծված անվտանգության մարտահրավերն ու խռովություններն առևտրական շահարկման ենթարկելն է: Այս շրջագծում ԱՄՆ-ն ձգտում է Արաբիայի առանցքայնությամբ կոալիցիա ձևավորել տարածաշրջանում: Այդ պատճառով էլ Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորության ընթացքում Թրամփը միայն չի սահմանափակվի այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպումներով և որոշված է, որ հանդիպի նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարներին:

Այս հոսանքը միաժամանակ հետապնդում է մի քանի նպատակներ: Վաշինգտոնն այս պահին կենտրոնացած է Իրանին տարածաշրջանում մեկուսացնելու հարցի վրա: Արաբիան էլ իր ջանքերում փորձ է կատարում Սիրիայի, Իրաքի, Եմենի ու Պաղեստինի նման տարածքներում ճգնաժամերի ու պատերազմի խստացման ֆոնին թուլացնել տարածաշրջանում Իրանի դերակատարությունը: Պարզ է, որ ԱՄՆ-ի քաղաքականության հիմքում ընկած են այդ երկրի շահերը: Սակայն արաբական շատ երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան, անցած տարի վատնեցին իրենց նավթային եկամուտներից գոյացած հազարավոր միլիարդ դոլարները, սակայն չկարողացան ռազմական ու քաղաքական հզոր բազա ստեղծել և միասնականություն առաջացնել իսլամ աշխարհում: Այս հարաբերության միակ արդյունքը եղել է իսլամական երկրներին պարտադրված պատերազմներին Արաբիայի մասնակցությունն ու տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի համար անվտանգության ստեղծումը: Իրականում ԱՄՆ-ն իր միջինարևլյան քաղաքականություններն առաջ է տարել Արաբիայի ու Իսրայելի հետ համախորհուրդ և այս ընթացքը դեռ շարունակվում է