ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը փակվել է
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակը փակվել է: Այս մասին տեղեկացրել է ադրբեջանցի մի պաշտոնյա:
ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Գալիբ Իսրաֆիլովը հայտարարել է.«Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի ոչ կառուցողական մոտեցման բերումով ԵԱՀԿ-ն որոշել է փակել Հայաստանյան գրասենյակը»:
Փորձագետների կարծիքով Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակվելու մասին ադրբեջանցու հնչեցրած հայտարարությունը անսկզբունքային քայլ է: Հատկապես երբ ավելի վաղ Հայաստանի պետայրերը բազմիցս իրենց հովանավորությունն էին հայտնել Երևանում արևմտյան կառույցների հատկապես ԵԱՀԿ-ի գործունեության շարունակման խնդրին: Հատկանշական է, որ Գալիբ Իսրաֆիլովի հայտարարությունը հնչում է այն ժամանակ, երբ մի քանի ամիս առաջ Հայաստանի լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակվելու մասին: ԵԱՀԿ-ի Հայաստանյան գրասենյակը Երևանի լրատվամիջոցներին հայտնել է, որ գրասենյակի գործունեության շարունակման հարցում ԵԱՀԿ-ի անդամ երկրները համաձայնության չեն եկել:
Կենտրոնական Ասիայի և Կովկասյան երկրներում ԵԱՀԿ-ի գրասենյակների գործուեության շարունակման հիմնական խնդիրը հիշյալ երկրների կառավարությունների ֆնանսական խնդիրներն են, որոնք պատրաստ չեն հոգալ գրասենյակի ծախսերը: Ավելի վաղ 2008 և 2015 թթ. Ադրբեջանում և Վրաստանում նույնպես փակվել էին այդ կազմակերպության գրասենյակները: ԵԱՀԿ-ն ինքը Ուզբեկստանում և Ղազաղստանում փակել է իր գրասենյակները: Այս պայմաններում Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակվելու և Ղարաբաղյան հակամարտության խնդիրների մեջ ինչ-որ կապեր փնտրելը և առհասարակ նմանատիպ հայտարարություները պետք է համարել Բաքվի պաշտոնյաների կողմից արված անզգույշ քայլ:
Երկու երկրներում՝ Հայաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ-ի գրասենյակի հիմադրման հիմնական պատճառը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ջանքեր գործադրելն է եղել: Ուզբեկստանում, Տաջիկստանում ու Ղաղզստանում նույնպես այդ կազմակերպության գրասենյակների է բացվելու հիմական պատճառներից մեկը Աֆղանստանի անապահովություններն են եղել: Ակնհայտ է որ կազմակերպության իրական նպատակները այնքան էլ պարզ չեն եղել:
Կասկած չկա, որ Հայաստանը մոտ կապեր է ունեցել ԵԱՀԿ-ի հետ: Հայաստանի կառավարությունը խիստ դժգոհ է Երևանում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակվելուց, մինչդեռ մյուս երկրները՝ այդ թվում Ադրբեջանը ԵԱՀԿ-ի գործունեության մասին այլ կարծիք ունեն: 2015թ. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանին ու Ղարաբաղին հովանավորելու պատճառով Ադրբեջանի պետայրերը իրենք պահանջեցին, որ Բաքվում փակվի այդ կազմակերպության գրասենյակը: 2015թ. Եվրոպայի օլիմպիական մրցությունների սկսման նախօրյակին Բաքուն մեկ ամիս ժամկետ էր նշանակել, որպեսզի կազմակերպության աշխատակազմը հեռանա Բաքվից, որից հետո Ադրբեջանում պաշտոնապես փակվեց ԵԱՀԿ-ի ներկայացուցչության գրասենյակը: