Մամուլի տեսություն 07-05-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61366-Մամուլի_տեսություն_07_05_2017
Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել  Ուսուցիչների մեծարման շաբաթվա առիթով մի խումբ ուսուցիչների և կրթության ոլորտի գործիչների հետ մեծարգո առաջնորդի հանդիպումը, Ազադշահրի ածխահանքում փրկարարարական աշխատանքներին և տուժածների խնդիրներին հետամուտ լինելու նպատակով ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Գոլեսթան նահանգ կատարած այցը, նախընտրական զարգացումները, Ֆրանցիսկոս Պապի՝ ԱՄՆ-ին ուղղված քննադատությունը «Բոլոր ռումբերի մայր»  անվանման համար և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2017 15:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-05-2017

Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրոնում են եղել  Ուսուցիչների մեծարման շաբաթվա առիթով մի խումբ ուսուցիչների և կրթության ոլորտի գործիչների հետ մեծարգո առաջնորդի հանդիպումը, Ազադշահրի ածխահանքում փրկարարարական աշխատանքներին և տուժածների խնդիրներին հետամուտ լինելու նպատակով ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանիի Գոլեսթան նահանգ կատարած այցը, նախընտրական զարգացումները, Ֆրանցիսկոս Պապի՝ ԱՄՆ-ին ուղղված քննադատությունը «Բոլոր ռումբերի մայր»  անվանման համար և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձություններ։

 

Ջամե Ջամ

Ֆրանսիայում նախագահական ընտրություններ են 

Այսօր՝ մայիսի 7-ին,  Ֆրանսիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: 50 հազար ոստիկաններ վերահսկում են նախագահական ընտրությունների  ընթացքը։ Ընտրատեղամասերում ուժեղացվել է հսկողությունը: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար շարունակում են պայքարել էկոնոմիկայի նախկին նախարար և «Առաջ» կուսակցության առաջնորդ՝  Էմանուել Մակրոնը (առաջին փուլում ստացել է ձայների 24 %-ը)   և աջ ծայրահեղական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը (21․3 %) :

 

«Բանկեր» կայքէջ  (Banker.ir)

«Մելլաթ բանկ»-ն ուսումնասիրում է Հայաստանի միջոցով Վրաստանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը

Ւրանի Մելլաթ բանկի գործադիր տնօրեն՝ Հադի Ախլաղին արտերկրում նոր մասնաճյուղեր բացելու մասին ասել է․-««Մելլաթ բանկը», ուսումնասիրում է Վրաստանում մասնաճյուղ բացելու հնարավորությունը։ Նրա խոսքով մասնաճյուղը կգործի երևանյան «Մելլաթ բանկի» ղեկավարության ներքո։Մենք քննարկել ենք այս հարցը։ Արդեն ստացել ենք համապատասխան արտոնագրերը։ Այս տարվա առաջին կեսին հավանաբար մասնաճյուղը կսկսի իր գործությունեությունը Վրաստանում։ «Մելլաթ բանկ»-ի երևանյան մասնաճյուղը հիմնադրվել է 1992թ․  ՀՀ և ԻԻՀ միջև «Բարեկամության և համագործակցության մասին» համատեղ հայտարարության հիման վրա, ՀՀ կենտրոնական բանկի  և ԻԻՀ «Մելլաթ» պետական բանկի միջև կնքված համաձայնագիր-թույլտվության համաձայն, որպես ԻԻՀ «Մելլաթ» բանկի երևանյան մասնաճյուղ: Մասնաճյուղն իր գործունեությունը սկսել է 1995թ.–ին։

 

Համշահրի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն բանաձև  է ընդունել բռնագրավված Պաղեստինի վերաբերյալ

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գործադիր խորհուրդն իր 201-րդ նստաշրջանում վավերացրել է Երուսաղեմը օկուպացված ճանաչող և  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության շրջանակներում Սիոնիստական ռեժիմի բռնազավթումներն ու ագրեսիաները դատապարտող բանաձևերը։Դա այն դեպքում,երբ 22 երկիր կողմ է քվեարկել Երուսաղեմի օկուպացումը ճանաչող բանաձևին,իսկ 10-ը դեմ։

 

Շարղ

Թուրքիայում աշխատանքից ազատել են 107  դատավորների ու դատախազների

Ինչպես հայտնում է Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը, թուրքական իշխանությունները որոշում են կայացրել աշխատանքից ազատնել 107 դատավորների ու դատախազների, որոնք կասկածվում են գյուլենականությանը հարելու մեջ: Որոշումը կայացվել է Թուրքիայի դատավորների և դատախազների բարձրագույն խորհրդի կողմից:: Թուրքիայի իշխանությունները մինչ այժմ աշխատանքից ազատել են  145 հազար պետական աշխատողների, ոստիկանության ու բանակային ուժերի և համալսարանների  դասախոսների: Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է, ինչ պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո Թուրքիայում արտակարգ դրություն է հայտարարված և նույնիսկ Սահմանադրական հանրաքվեն անցկացվել է այս պայմաններում:

News.am

 Հռոմի պապն ամաչում է «բոլոր ռումբերի մայր» անվանման համար

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է ամերիկյան գերհզոր ֆուգասային GBU-43 ավիառումբի՝ «բոլոր ռումբերի մայր» անվանումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Il Messaggero պարբերականը։

Պապի խոսքով, ամոթալի է, որ զենքի մասին օգտագործվում է «մայր» բառը։

«Մայրը կյանք է տալիս, իսկ զենքը մահ է սփռում, եւ մենք դեռ այդ ռումբին մայր ենք անվանում։ Ի՞նչ է կատարվում»,- ասել է Ֆրանցիսկոսը։

Նշենք, որ ամերիկացիները GBU-43 ռումբը կիրառել են Աֆղանստանում։ ԱՀաբեկիչների թունելների վրա կատարված հարձակման հետեւանքով սպանվել էր 36  գրոհային։

 

Ռեսալաթ

Բրիտանիայում իշխանության տեղական մարմինների  ընտրություններում հաղթել են պահպանողականները

Բրիտանիայում իշխանության տեղական մարմինների ընտրություններում Պահպանողական կուսակցության հաղթանակը լայն արձագանք է գտել այդ երկրի լրատվամիջոցներում:

Իշխող Պահպանողական կուսակցությունը հաջողությամբ է հանդես եկել Բրիտանիայի տեղական ընտրություններում, լեյբորիստների համար ընտրությունները ձախողվել են, իսկ Անկախության կուսակցության համար դրանք աղետալի էին, հաղորդում  է Ռեսալաթ թերթը:

Լեյբորիստները կորցրել են Ուելսի վերահսկողությունը:  Լիբերալ-դեմոկրատները 132 տեղ են ստացել՝ կորցնելով 24-ը ։ Անկախության կուսակցությունը չի կարողացել տեղ ստանալ:Փաստորեն այս կուսակցությունը որ պաշտպանում է Բրեքզիթը, հինգշաբթի օրն անցկացված ընտրություններում ծանր պարտություն է կրել:

Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն։ Դրանք ցուցիչներ են հանդիսանում այն բանի, թե ինչպես տրամադրված կլինեն բրիտանացի ընտրողներն ավելի ուշ՝ մոտ մեկ ամիս անց, խորհրդարանական ընտրություններին, որոնք տեղի կունենան հունիսի 8-ին։

Կատարված սոցհարցումների համաձայն՝ իշխող Պահպանողական կուսակցությունը կկարողանա ձայների 20 տոկոս տարբերությամբ հաղթել Ջերեմի Քորբինի գլխավորած Լեյբորիստական կուսակցությանը:Այս դեպքում կվտանգվի Քորբինի դիրքը կուսակցությունում:

 

Ալիք

Հայազգի արշավորդուհի Թելմա Ալթունը Հայաստանից Ղարաբաղ կանցնի երեք օրում

Հայազգի լեռնագնաց, արշավորդուհի Թելմա Ալթունը պատրաստվում է Հայաստանից ոտքով շուրջ 280 կիլոմետր կտրել դեպի Ղարաբաղ։ «Asbarez» պարբերականի հաղորդմամբ, երկու երեխաների մայր, 42-ամյա Թելմա Ղազարյան Ալթունը նախկինում բազմիցս է մասնակցել արշավների` հայկական եռագույնը ձեռքին, մինչդեռ առաջին անգամ է ճանապարհ կտրելու հայրենիքում։ 

Նշվում է, թե արշավի ընթացքում նախատեսված են կանգառներ մի քանի քաղաքներում ու գյուղերում, որտեղ նա մտադիր է շփվել տեղաբնակների հետ, իսկ ողջ եթուղին Ալթունը մտադիր է ավարտել երեք օրում։
Հայազգի արշավորդուհու նախաձեռնության հիմնական առաքելությունը դրամահավաքի կազմակերպումն է «Համահայկական Արշավային Երթուղի» նախագծի համար, որի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել արկածային, արշավային տուրիզմի ենթակառուցվածքները, գծանշել, քարտեզագրել Հայաստանի բոլոր արշավային երթուղիներն ու ստեղծել դրանք պատկերող օնլայն քարտեզ:

 

Mamul.am

Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակը հայտարարություն է տարածել Երեւանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ:

Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստն ամբողջությամբ.

«Մենք գնահատում են ԵԱՀԿ-ում նախագահող երկրների` Գերմանիայի, իսկ այժմ արդեն Ավստրիայի շարունակական ջանքերը Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակի մանդատը երկարաձգելու վերաբերյալ ԵԱՀԿ որոշման մեջ տեղ գտած ձեւակերպումների շուրջ ծագած խնդիրը հարթելու ուղղությամբ:

Մենք աջակցություն ենք ցուցաբերել այդ հարցում:

Մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը մեծագույն կարեւորություն ունի:

ԵԱՀԿ-ի առաքելությունները կարեւոր դեր են խաղում ԵԱՀԿ-ի սկզբունքները կյանքի կոչելու հարցում: Եվրոպական միությունը լիովին հանձնառու է եւ աջակցում է ԵԱՀԿ-ի գործունեությանը: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը, որը մեծ արժեք ունի ԵԱՀԿ-ի համար առհասարակ, այժմ վտանգված է: Երեւանի գրասենյակը Հարավային Կովկասում ԵԱՀԿ-ի վերջին ներկայացուցչությունն է: Եվրամիությունը Աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրներում ԵԱՀԿ-ի նշանակալից ներկայությանը: Երեւանում ԵԱՀԿ-ի գրասենյակը կարեւոր դեր ունի իրեն հյուրընկալող երկրի` Հայաստանի կարիքները բավարարելու տեսանկյունից:

Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունը, թե Երեւանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի հակամարտության հետ առնչվող գործունեության մեջ, իր արտացոլումն է գտել ավստրիական նախագահության առաջարկած ձեւակերպումներում, եւ հյուրընկալ երկիրը ընդունել է այդ լուծումը: Այն, որ դա եւս արդյունք չի տվել հիասթափեցնող է:

Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձեւակերպումների խնդիրը չպետք է Երեւանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա:

Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսեւորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»: