Ռուսաստանը ձգտում է նոր դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտությունում
Ղարաբաղյան խաղաղության բանակցություններում նոր դեր ստանձնելու նպատակով, Ռուսաստանի կառավարությունը ներկայացրել է իր բոլոր տարբերակները:
Բաքվի լրատվամիջոցների հաղորդման համաձայն, ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը Բաքու է այցելել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով նոր պլան ներկայացնելու համար: Հաղորդումների համաձայն, Ռուսաստանի կառավարությունը փորձում է Հայաստանին համոզել Ադրբեջանին հանձնել Արցախի հինգ տարածքները և այդպիսով շահել Բաքվի կառավարության դրական կարծիքը տարածաշրջանի երկրների հետ համագործակցություններն ընդլայնելու համար: Ի դեպ, Ռուսաստանը նաև փորձում է հայերին վստահեցնել, որ կանգնած է իրենց կողքին:
Ավելի քան մեկ տասնամյակ է, որ առաջ է քաշվում Արացախի շրջակա հինգ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցը, այդ մասին նշված է նաև Մադրիդի խաղաղության նախագծում: Առաջարկված խաղաղության նախագծերի համաձայն, Հայաստանը պետք է երկու կամ երեք փուլում Ադրբեջանին հանձնի այդ տարածքները: Հայաստանը և Արցախի հայերը նախ համաձայն էին այդ առաջարկությանը, սակայն հետագայումն ընդդիմացան այդ որոշմանը: Հայաստանի դիվանագետների կարծիքով, խաղաղության փուլերը պետք է փուլ առ փուլիրականացվեն և նախ պետք է ինքնորոշման իրավունքի մասին հանրաքվե անցկացնել և հետո այդ տարածքները հանձնել: Իրականում, հայերը չեն վստահում ազերիներին: Կասկած չկա, որ ռուսները կարող են այդ վստահությունն առաջացնել հայերի մոտ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան կասկածանքով են մոտենում Ռուսաստանի առաջարկություններին: Արցախի հինգ տարածքները Ադրբեջանին հանձնելու հարցում Հայաստանին համոզելով, Մոսկվայի պաշտոնատարները ձգտում են Բաքվի կառավարությանը պարտավորեցնել հեռանալ Արևմուտքից և միանալ նախկին արևելյան բլոկի անդամ երկրներին:
Նման պայմաններում, փորձագետները մի քանի կողմից կարևորում են ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի այցը Բաքու:
Չնայած Ռուսաստանը ձգտում է հատուկ դերակատարություն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, Դուգինի Բաքու այցելությունը, հաստատում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ակնհայտ է, որ նման քայլերի դիմելով, Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին համոզել համագործակցել տարածաշրջանի երկրների և Եվրասիական տնտեսական միության հետ: