Փոխվել է տարածաշրջանում ՌԴ-ի ռազմակայանների գործառույթը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61470-Փոխվել_է_տարածաշրջանում_ՌԴ_ի_ռազմակայանների_գործառույթը
ՌԴ-ը պատրաստ է Տաջիկստանում, Հայաստանում և Ղրղզստանում իր ռազմակայաններից օգտվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2017 15:51 Asia/Tehran

ՌԴ-ը պատրաստ է Տաջիկստանում, Հայաստանում և Ղրղզստանում իր ռազմակայաններից օգտվել ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը երեկ Միր-24 միջպետական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի անդամների չհանձնվելու դեպքում, Ռուսաստանի ռազմակայանները թե՛ Տաջիկստանում, թե՛ Ղրղզստանում և թե՛ Հայաստանում պատրաստ են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին: Նրա խոսքերով՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրների ԶՈՒ ստորաբաժանումները պատրաստ են համագործակցել այդ հարցում:

Ավելի վաղ, Կովկասում և Միջինասիայում Ռուսաստանի ռազմակայանները հիմնականում գործում էին ԱՄՆ-ի հետ ռազմական հավասարակշռության ուղղությամբ: Փաստորեն, Մոսկվան իր կայաններից օգտվում էր եվրոպայում, մասնավորապես այդ մայրցամաքի արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաների հետ հավասարայշություն ստեղծելու նպատակով, սակայն, թվում է, որ տարածաշրջանում ահաբեկչության տարածման հետևանքով, այսօր Ռուսաստանի ռազմաբազաների գործառույթը փոխվել է՝ գործելով Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի ուղղությամբ: Դա այն դեպքում, երբ ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն իրականացվելու դեպքում, պարզ է , որ մեծանալու է ահաբեկչության դեմ պայքարի գործում Տաջիկստանի,  Ղրղզստանի և թե՛ Հայաստանի դերակատարումը, ինչը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի պետությունների համար: Վերջին երեք տարիների ընթացքում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը մի քանի նիստեր է գումարել՝ կենտրոնական Ասիայի պետություններում ահաբեկչության դեմ պայքարի թեմայով: Վերջերս Ռուսաստանը մեծ գումարներ է ծախսել Աֆղանստանի հետ սահմանակից Միջինասիական որոշ երկրների սահմաններում: Այս քայլերը վկայում են դեպի միջինասիական երկրներ ԻԼԻՊ-ական տեսակի ահաբեկչության տարածման այդ երկրների ղեկավարների մտահոգության մասին: Մինչդեռ, տարածաշրջանի որոշ երկրներ լրջորեն մտահոգված են տարածաշրջանի ապագայով: Թվում  է, որ մի շարք օտար երկրներ հիշյալ ղեկավարների հետ հույսեր են կապել ՝ Սիրիայում, Իրաքում , Կովկասում և միջինասիայում ակտիվ ահաբեկիչների տեղակայման նպատակով: Օրինակ սաուդական թագավորական պետայրերը Ռուսաստանի և տարածաշրջանի այլ երկրների հետ բանակցելով, պատրաստ են մեծ գումարներ ծախսել վահաբականությանը հարող ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին այդ տարածք տեղափոխելու համար: Պարզ է, որ սաուդական թագավորության և պարսիցծոցյան որոշ երկրների այս պահանջը հանգեցնելու է այդ երկրներում անապահովության տարածմանը: Ահաբեկչության դեմ պայքարի հավակնորդ երկրներ՝ ինչպես օրինակ Թուրքիան այս հարցում քայլ են պահում Արաբիայի հետ:

Ընդհանուր առմամբ, ՌԴ ԱԳ նախարարի այդ հայտարարությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակում ահաբեկչության դեմ պայքարի գերակայությունը, կարելի է ասել, որ տարածաշրջանում Ռուսաստանի ռազմակայանների գործառույթը փոխվելու արդյունքում թափ է ստանալու տարածաշրջանում ահաբեկչության ոչնչացման գործընթացը: