Իսրայելի պառլամենտում ռասիստական օրինագիծ է վավերացվել
Մայիսի 10-ին, Սիոնիստական ռեժիմի խորհրդարան Քնեսեթը 48 կողմ և 41 դեմ ձայներով վավերացրել է «Հրեական պետության» մասին օրինագիծը:
Այս օրինագիծը Իսրայելը համարում է «հրեական էթնիկ պետություն», Երուսաղեմը կեղծ ռեժիմի մայրաքաղաքը և եբրայերենը նրա պաշտոնական լեզուն:
Վավերացնելով «Իսրայել, հրեական կառավարություն» կոչվող օրինագիծը, Սիոնիստական ռեժիմը ձգտում է պաշտոնականացնել իր ռասիստական քաղքականությունները և միջազգային հանրությանը կողմից ընդունման համար հող պատրաստել:
Բռնագրավված Պաղեստինից շուրջ 1.5 մլն պաղեստինցիների ամբողջական արտաքսումը համարվում է սիոնիստական ռեժիմի տարածամոլական քաղաքականությունների նոր փուլի հիմնական նպատակներից մեկը: Սիոնսիտների կողմից պաղեստինցիների դեմ իրականացված գործողություններից պարզվում է, որ պաղեստինցիները բռնագրաված Պաղեստինի ոչ մի շրջանում ապահովություն չունեն: Ամենուրեք նրանց սպառնում է այդ ռեժիմի ոճրագործությունների ու ռասիստական քաղաքականությունների վտանգը:
Սիոնիստական Ռեժիմը որպես հրեական կառավարություն ճանաչվելու մասին արծարծած նախագծով, այդ ռեժիմը հետապնդում է պաղեստինցիներին ամբողջությամբ այդ տարածքներից վտարելու և Պաղեստին երկրի ձևավորումը կանխելու նպատակը: Սիոնիստական ռեժիմը փորձում է տարբեր ձևերով պաղեստինցիներին արտաքսել այդ տարածքներից: Վտարման ծավալուն նախագծերի իրագործումը և ռասիստական քաղաքականության որդեգրումը համարվում են այդ նպատակին հասնելու համար ռեժիմի կողմից վերցված քայլերը: 1948թ. ի վեր օկուպացված տարածքներում պաղեստինցիները զրկված են իրենց իրավունքներից և մշտապես կանգնած են իրենց բնակարաններից վտարվելու վտանգի առաջ: Ռասիստական բնույթ ունեցող Սիոնիստական ռեժիմը մշտապես օրակարգում ունեցել է օկուպացված տարածքները պաղեստինցիներից մաքրագործելու ծրագիրը, ինչի արդյունքում նվազել է իրենց պապենական հողերում ապրող պաղեստինցիների թիվը: Իսրայելի տարածամոլական քաղաքականությունների նոր փուլից պարզվում է, որ այդ ռեժիմի դեմ պաղեստինցիները նահանջը, Պաղեստինյան տարածքներում Իսրայելի քաղաքականություների սրումից բացի այլ արդյունք չի ունենալու: Նման պայմաններում ՀԱՄԱՍ շարժումը հերթական անգամ շեշտել է.«Եթե Պաղեստինի տարածքների 99 տոկոսը ազատագրվի և միայն 1 տոկոսը մնա Իսրայելի տիրապետության տակ. մենք կշարունակենք պայքարը և պաշտոնապես չենք ճանաչի Իսրայեը»:
Սա այն դեպքում, երբ Սիոնիստական ռասիստական ռեժիմի դեմ քայլեր վերցնելու մեջ միջազգային հանրության թերացման պատճառով, միջազգային ասպարեզում ամրապնդվել է ռասիզմի այս նոր տեսակը: Հաշվի առնելով Սիոնիզմի ավերիչ հետևանքները, այս իրավիճակի շարունակման հետևանքները միջազգային հանրության համար ավելի ծանր և վտանգավոր կլինեն քան ռասիստական այլ քաղաքականությունների, այդ թվում` ապարտեիդի, նացիզմի ու ֆաշիզմի ներկայացրած վտանգը: