Իրանը նավթային տնտեսությունից անցում կկատարի դեպի գիտահետազոտական տնտեսության
Մայիսի 10-ին Ժնևում «ՄԱԿ-ի Հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիական հարցերով հանձնաժողով»-ի 20-րդ նստաշրջանում Իրանի իսլամական հանրապետության նախագահի գիտական ու տեխնոլոգիական հարցերով տեղակալ Սորենա Սաթթարին ասել է.«Իրանը ձգտում է նավթի վրա հիմնված տնտեսությունից անցում կատարել դեպի գիտելիքի վրա հիմնված տնտեսություն»:
ՄԱԿ-ի Հանուն զարգացման՝ գիտության և տեխնոլոգիական հարցերով հանձնաժողովի 20-րդ ամենամյա նստաշրջանին մասնակցել են հանձնաժողովի անդամ 45 երկրի ներկայացուցիչներ: Բնիստում Սորենա Սաթթարին զեկույց է ներկայացրել գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում Իրանի վարած քաղաքականությունների մասին:Ներկայացված տվյալներով 2005-2016 թթ.-ի ընթացքում գիտական առումով Իրանը 34-րդ հորիզոնականից բարձրացել է 16-րդ հորիզոնական:
Նոր գիտությունների ճյուղերում, ինչպես՝ ցողունային բջիջների բազմացման, նանոտեխնոլոգիայի և միջուկային գիտության նման գիտական ճյուղերի համար Իրանը ներդրում է կատարել, քանզի այս ճյուղերը երկրի անհրաժեշտություններից են համարվում: Ներկայումս իրանական գիտահետազոտական ընկերություններն իրենց արտադրանքներն արտահանում են ավելի քան 20 երկրի, ներառյալ Իրաքի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի ,Աֆղանստանի , Ռուսաստանի ,Հարավային Կորեայի և այլ երկրների շուկաներ: Ստացված հաղորդումների և գիտական տվյալների համաձայն՝ Իրանի իսլամական հանրապետությունը նանոտեխնոլոգիայի առումով գտնվում է առաջատար երկրների շարքում :
2017 թվականի առաջին չորս ամիսների ընթացքում Իրանին հաջողվեց նանոտեխնոլոգիայի ոլորտում վարկանշային մեկ աստիճանով բարձրանալ: Հաշվի առնելով ,որ նանոտեխնոլոգիայի գիտական արտադրության ոլորտում Իրանը շատ քիչ տարածություն ունի Հարավային Կորեայից, կանխատեսվում է,որ Իրանը մինչև 2017 թվականի ավարտը աշխարհում կզբաղեցնի 4-րդ տեղը: Scopus տեղեկատվական շտեմարանների կայքի տվյալներով Իրանի իսլամական հանրապետությունը գիտության արտադրության առումով աշխարհում զբաղեցնում է 16-րդ տեղը: Նշենք, որ Scopus- ի ծառայություններից օգտվում են գիտաչափության մասնագետները:
Science պարբերականի միջազգային քարտուղար՝ Ռիչարդ Ստոնն այդ մասին ասում է.«Ես ծանոթ եմ Իրանի գիտական համայնքին և պետք է ասել ,որ չնայած շրջափակումներին, Իրանը դիմացավ այդ բոլոր ճնշումներին: Իրանի գիտական համայնքը հաղթահարելով սահմանափակումները, արտակարգ ճկունություն է ցուցաբերել և պահպանել է իր մրցունակությունը համաշխարհային գիտական համայնքում»: Իրանի հասանելիությունը գիտական բարձր դիրքերի արդյունքն է երկրի համալսարաններում ու գիտական կենտրոններում տարված անխոնջ ջանքերի: Սակայն գիտական ոլորտում թերզարգացումները հատուցելու համար գիտական զարգացման այս տեմպը բավարար չէ և պետք է թափ հաղորդել գիտական զարգացման գործընթացին: Ներկայումս զարգացած և զարգացող երկրների միջև սուր մրցակցություն է գնում գիտական ոլորտում և գիտական գերակայությունը դարձել է թշնամիների զենքը ժողովուրդներին իշխելու համար: ԱՄՆ-ն անցնող տարիների ընթացքում գիտական ու տեխնոլոգիական շրջափակումները որպես ճնշման լծակ է օգտագործել Իրանի դեմ,որպեսզի Իրանին մեկուսացնի ու կախված պահի: Այժմ ԱՄՆ-ի նպատակն է կանխել Իրանի գիտական առաջընթացը : Իրանը վերջին տասնամյակների ընթացքում մշտապես հենված է եղել նավթին և նավթից ունեցած կախվածության պատճառով գիտական ոլորտում նաև դիմագրավել է թերզարգացվածություն,որի հաղթահարման համար պահանջվում են մեծ ջանքեր ու ներդրումներ: Փաստորեն գիտական զարգացմանը թափ հաղորդելը ոչ թե ընտրություն այլ անհրաժեշտություն է: Այդ պատճառով իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը բազմիցս ընդգծել է Իրանի գիտական շարժմանը թափ հաղորդելու անհրաժեշտությունը: