Մամուլի տեսություն 11-05-2017
«Ով փորձի խախտել ընտրությունների անվտանգությունը հուժկու ապտակ կստանա».Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ
Այսօր իրանական մամուլը հայտարարել է,որ վաղը՝ մայիսի 12-ին կայանալու է Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների թեկնածուների միջև երրորդ՝ եզրափակիչ հեռուստաբանավեճը, որի ընթացքում նախագահի թեկնածուներն անդրադառնալու են տնտեսական խնդիրներին ու հիմնահարցերին:
Ջոմհուրի Էսլամի
Ով փորձի խախտել ընտրությունների անվտանգությունը հուժկու ապտակ կստանա
«Իմամ Հոսեյն»անվան ռազմական համալսարանի կուրսանտների ավարտական հանդիսավոր արարողության ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո Առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդգծել է.«Ով փորձի խախտել ընտրությունների անվտանգությունը հուժկու ապտակ կստանա»:Նշելով ,որ չարակամները դեմ են Իրանի ժողովրդի հզորությանը, մեծարգո առաջնորդն ասել է.« .«Գերլարված տարածաշրջանում գտնվող Իրանում տիրող խաղաղությունն ու անվտանգությունը Իրանի իսլամական հանրապետության պարծանքներից մեկն է,որը հայտնվել է իմպերիալիստական ուժերի թիրախում»:
Ռեսալաթ
Զարիֆ.«Կանադայում գտնվող իրանցիները նախագահական ընտրություններին մասնակցելու համար կարող են գնալ Միացյալ նահանգներ
Նշելով ,որ Կանադայում բնակվող Իրանցիների համար քվեարկելու հնարավորություն չկա, Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«ԱՄՆ տարբեր քաղաքներում բազմաթիվ ընտրատեղամասեր են նկատի առնվել, ուստի Կանադայում գտնվող իրանցիները կարող են դիմել ԱՄՆ-ում գտնվող ընտրատեղամասեր Իրանի իսլամական հանրապետության նախագահական 12-րդ շրջանի ընտրություններին մասնակցելու համար»:
Ալիք
Կարեն Խանլարյան. «Հույս ունենք, որ ընտրված նախագահը համայնքային դժվարությունների հետ կապված քայլեր կձեռնարկի»
Մայիսի 19-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում նախատեսված են նախագահական ընտրություններ, որին մասնակցում է 6 թեկնածու։ Հիմնական պայքարը ընթանում է բարեփոխականներից՝ գործող նախագահ Հասան Ռոհանիի եւ պահպանողականներից Էբրահիմ Ռաիսիի միջեւ: Ընտրությունների արդյունքներին սպասում են ոչ միայն իրանցիները, այլեւ տարածաշրջանով հետաքրքրվող տերությունները՝ ուշադիր հետեւելով նախընտրական կրքերին:
Հայ համայնքի ընտրական նախասիրությունների մասին Հայաստանի հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանից։
«Համայնքի մեջ տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ կան եւ միանշանակ չենք կարող ասել, եւ ավանդաբար էլ այդպես չի եղել: Բոլորի նկատմամբ ակտիվ կերպով հետաքրքրություն ենք ներկայացնում եւ պատրաստվում ենք ներկայացնել մեր համայնքային պահանջագիրը։ Հույս ունենք, որ ընտրված նախագահը համայնքային դժվարությունների հետ կապված քայլեր կձեռնարկի»,ասել է Կարեն Խանլարյանը:
Պատգամավորի խոսքով արդեն իսկ կան նախանշված խնդիրները, կա պատրաստված տեքստ:
Շաբաթ օրը հայ համայնքի քաղաքային էլիտայի հետ հանդիպում է տեղի ունենալու: Գլխավոր պահանջը Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցն է, նյութական օժանդակության, եւ իրավական որոշ հարցերի լուծման:
Ռեսալաթ
Եմենում խոլերա է բռնկվել
Լրատվական աղբյուրների հաղորդմամբ՝ Եմենում խոլերայից 34 մարդ է մահացել: Վերջին շաբաթներում աֆրիկյան այս երկրում խոլերայի ախտանշաններով ավելի քան 2000 մարդ է հաշվվել: Նման իրավիճակի պատճառն արդեն երկու տարի Եմենի ժողովրդին պարտադրված պատերազմն է,որի հեղինակներն են Սաուդիան Արաբիան և նրա դաշնակիցները: Ավիահարվածներից հետո Եմենի հիվանդանոցների կեսից ավելին կիսաքանդ է:Պատերազմական դրության պայմաններում երկրում մշտական էլեկտրականություն չկա, ինչի հետևանքով ջրի կայանները կանոնավոր չեն գործում և վարակը տարածվում է:
Համշահրի
Անվտանգության շոկ Միացյալ նահանգներում
Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենին ազատել է պաշտոնից
ԱՄՆ-ի քաղաքական ու անվտանգության ոլորտի գործիչների հետ Թրամփի առճակատումը հասել է բարձրակետին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀՀԲ) տնօրեն Ջեյմս Կոմիին ազատել է աշխատանքից: Թրամփի այդ քայլը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում: Դեմոկրատկան կուսակցությունը պահանջել է հետաքննություն անցկացնել այդ կապակցությամբ: Կոմին պնդում էր հետաքննություն անցկացնել Թրամփի նախընտրական շտաբի և ՌԴ-ի միջև եղած կապի վերաբերյալ ,ինչը թվում է զայրացրել է Թրամփին ու նրան մղել է այդպիսի անսպասելի որոշում ընդունել:
Շարղ
Թուրքիայի դատախազները պահանջում են 3623 տարվա ազատազրկման դատապարտել Գյուլենին
Թուրքիայի դատախազները պահանջում են զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող և աքսորի մեջ գտնվող Ֆեթուլլա Գյուլենին դատապարտել 3623 ցմահ ազատազրկման :Առավել դրան Թուրքիայի դատախազությունը ևս 2923 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացրել Գյուլենի համար:Գյուլենն ապրում է ԱՄՆ-ում և կտրականապես հերքում է մեղադրանքները: Այդուհանդերձ, թուրքական իշխանությունները ԱՄՆ-ից պահանջում են արտահանձնել նրան:
Yerkir.am
Թրամփի նախագահությունը վնաս կպատճառի ամբողջ աշխարհին. Չոմսկի
«BBC Newsnight»-ին հյուրընկալված՝ ամերիկյան փիլիսոփայության ականավոր ներկայացուցիչ Նոամ Չոմսկին հայտարարել է, որ Թրամփի նախագահությունը վնաս կպատճառի ամբողջ աշխարհին. տեղեկացնում է Yerkir.am-ը:Նա համոզմունք է հայտնել, որ Հանրապետական կուսակցությունն ամենավտանգավոր կազմակերպությունն է աշխարհում: «Այս կուսակցությունը վտանգում է մարդու ապագան»,- նշել է Չոմսկին:
News.am
WP ԱՄՆ-ն վերատեղակայում է իր ուժերը, Ռուսաստանի զորավարժություններին հետեւելու համար
Պենտագոնի չինովնիկները հայտնել են, որ Մոսկվայի կողմից այս տարվա ամռանը ծրագրված զորավարժությունների ընթացքում ԱՄՆ զինված ուժերը կավելացնեն Բալթյան երկրների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերին հետեւելու իրենց հնարավորությունները, գրում է The Washington Post-ը։
«Զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսին ու սեպտեմբերին, ԱՄՆ-ն նավերը կժամանեն Բալթիկ ծով ու կստանձնեն օդային հերթապահությունը ՆԱՏՕ-ի տարածաշրջանում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով ամերիկյան չինովնիկների, որոնք ցանկացել են անանուն մնալ։
«Ռուսական «Արեւմուտք» զորավարժությունները իրականացվում են չորս տարին մեկ, այս տարի դրանք կանցնեն Ռուսաստանի արեւմուտքում, Բելառուսում ու Կալինինգրադի շրջանում։ Չինովնիկների խոսքով, ԱՄՆ բանակի գնահատականով, զորավարժություններին կարող են մասնակցել 70 հազարից մինչեւ 100 հազար ռուս զինծառայողներ։ Նրանք հավելել են, որ ռուսական զինված ուժերը գուցե կօգտվեն այդ հնարավորությունից, որպեսզի թարմացնեն տեխնիկան, որը մշտապես տեղակայված է այս տարածաշրջանում։ Չինովնիկները ասել են, որ ակնկալում են Կալինինգրադի շրջանում ռուսական հրթիռային պաշտպանության թարմացում ՝ Իսկանդեր հրթիռային համալիրների տեղակայում, որոնք ունակ են միջուկային զենք կրել»,- գրում է պարբերականը։
«Չինովնիկների խոսքով, այդ տարածաշրջանի մի քանի երկրներ որպես պատասխան քայլ դիտարկում են ՀՕՊ ցամաքային լրացուցիչ միջոցների տեղակայումը։ Աղբյուրները հավելել են, որ «Արեւմուտք» զորավարժությունների ժամանակ, եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ն կկարողանա նաեւ տեղակայել Patriot «Հող- օդ» հրթիռների մարտկոցները, որոնք ունակ են որսալ ավիացիան ու բալիստիկ հրթիռները», - գրում է պարբերականը։
«Մենք այստեղ կտեղակայենք ցանկացած ներուժ, որն անհրաժեշտ կլինի»,- հայտնել է ԱՄՆ Պնախարար Ջեյմս Մեթիսը Լիտվա իր այցելության ժամանակ։ «Մեթիսը ասել է, որ անհանգիստ է «Արեւմուտք» զորավարժությունների կապակցությամբ։