Թրամփի սկանդալային ժպիտը Լավրովին՝ կուլիստների հետևում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61744-Թրամփի_սկանդալային_ժպիտը_Լավրովին_կուլիստների_հետևում
Սպիտակ տան դռների հետևում ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի հանդիպման լուսանկարի տարածումը նոր խնդիրներ է հարուցել Թրամփի կառավարության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 08:28 Asia/Tehran
  •  Թրամփի  սկանդալային ժպիտը Լավրովին՝ կուլիստների հետևում

Սպիտակ տան դռների հետևում ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ նախագահի հանդիպման լուսանկարի տարածումը նոր խնդիրներ է հարուցել Թրամփի կառավարության համար:

Հանդիպմաը կրագրողներ ներկա չեն եղել:  Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳ նախարարի հատուկ լուսանկարչին հաջողվել է որսալ Թրամփի հետ Լավրովի և Ռուսաստանի դեսպան ՝ Կիսիլյակի ձեքսեղման կադրերը ՝ ֆիքսելով  Թրամփի ծիծաղը:

Ասվում է, թե Սպիտակ տունը Լավրովին դիմավորել է ինչպես մյուս երկրների նախագահներին: Ի դեպ, Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան ՝ Կասիլյակի և Թրամփի ձեռքսեղմումը , որն արդեն տեղ է գտել «Թրամփ-Ռուսաստան» գործում, Սպիտակ տանն ուղղված քննադատությունների ծավալման պատճառ է դարձել: Դա այն դեպքում, երբ Վաշինգտոնը դեռևս   ՀԴԲ-ի պետ ՝ Ջեյմս Կոմիի հեռացման շոկի մեջ է: ԱՄՆ լրատվամիջոցների մեծ մասը Սպիտակ տանը Թրամփ-Լավրով հանդիպման լրատվական լուսաբանումը գնահատել են ազատ տեղեկատվության իրավունքի նկատմամբ ԱՄՆ կառավարության անուշադրության դրսևորում: Իհարկե և՛ Սպիտակ տունը և՛ Կրեմլը բազմիցս հերքել են ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցը, սակայն ԱՄՆ-ում հակառուսական հզոր հոսանքը շարունակում է փորձել գտնել ԱՄՆ ներքին գործերին Մոսկվայի միջամտության հետքեր կամ հավանաբար, ռուսների հետ Թրամփի մերձավորների կասկածելի հանդիպումների մասին: Այդ խումբը մտահոգված է այն հարցով, որ Թրամփը կատարելու է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավելու իր տված խոստումը :

Ներկայումս ԱՄՆ իշխանական համակարգում, Ռուսաստանի հետ գործակցության հարցում երկու հզոր քաղաքական խումբ է ձևավորվել: Մի կողմում Կոնգրեսի Հանրապետական որոշ գործիչները, ԱՄՆ հետախուզական համակարգի անդամները , Կոնգրեսի դեմոկրատները , ԶԼՄ-ների ներկայացուցիչները և Վաշինգտոնում Բարաք Օբամայի կառավարության մնացած անդամներն են, որոնք ցանկացած միջոց օգտագործելու են՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները վատացնելու համար : Քայլեր, ինչպես օրինակ ԱՄՆ նախագահի մերձավորների շուրջ շշուկներ տարածելը , նրա կառավարության ազգային անվտանգության խորհրդական ՝ Մայքլ Ֆելինի հեռացումը և այլն: 

Մյուս կողմում ԱՄՆ գործող կառավարությունն է , որը վայելում է Կոնգրեսի հանրապետականների, քաղաքական տեսաբանների և աջակողմյան ԶԼՄ-ների աջակցությունը: Խումբ, որը համաշխարհային խնդիրների, ինչպես նաև ԱՄՆ ներքին հարցերի լուծումը պայմանավորում է Վաշինգտոն-Մոսկվա համագործակցությամբ: Խումբն առ այսօր Ջեյմս Կոմիին հեռացնելով, կարողացել է հարձակման փոր անել հակառուսական հոսանքի դեմ:

Վաշինգտոնում գերլարված ու թեժ հանգամանքներում, Սպիտակ տանը ռուս ավագ դիվանագետի հետ նախագահ Թրամփի փոխանակած ժպիտը վնասելու է ԱՄՆ կառավարության հեղինակությանը և չի բացառվում, որ այս լուսանկարի հրապարակումն ավելի մեծ թվով զոհեր է պահանջելու, քան «Թրամփ-Ռուսաստան» գործը: