Թուրքիայի նախագահի կրկնվող հայտարարությունը հակաահաբեկչական պայքարի մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i61782-Թուրքիայի_նախագահի_կրկնվող_հայտարարությունը_հակաահաբեկչական_պայքարի_մասին
Թուրքիայի նախագահը կրկնելով ահաբեկչության դեմ պայքարի մասին իր նախկին խոսքերն, ասել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չպետք է իրականացվի ահաբեկչական մյուս խմբավորումների միջոցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2017 13:46 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահի կրկնվող հայտարարությունը հակաահաբեկչական պայքարի մասին

Թուրքիայի նախագահը կրկնելով ահաբեկչության դեմ պայքարի մասին իր նախկին խոսքերն, ասել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չպետք է իրականացվի ահաբեկչական մյուս խմբավորումների միջոցով:

Ըստ Hürriyet օրաթերի գրության, քննադատելով Սիրիայի քուրդ և ժողովրդական ուժերի համար զենքի ուղղակի առաքման մասին ԱՄՆ-ի ընդունած որոշումն, Էրդողանը նշել է , որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարը չպետք է իրականացվի ահաբեկչական մյուս խմբավորումների միջոցով: Էրդողանը նաև հայտարարել է, որ հուսով է , թե ԱՄՆ-ի պետայրերի հետ հանդիպումների ժամանակ կարողանալու է համոզել վերջիններիս:

Անկախ այն բանից, թե Էրդողանն ինչքանով է հաջողելու այդ հարցում, չպետք է անտեսել նաև այն փաստը, որ Սիրիայի հրապարակային մարտերին մասնակցելով, Թուրքիան սատարել է ահաբեկչական խմբերին, իսկ որոշ ժամանակ, մի խմբավորման միջոցով պայքարել է  մյուսների դեմ: Անկարայի կառավարությունը Բաշշար Ասադի կառավարության ընդդիմադիր զինյալների համագործակցությամբ մասնակցեց այսպես կոչված ԻԼԻՊ-ից Իդլիբի մաքրագործման օպերացիային: Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատելով PYD ՝ Սիրիայի քրդական խմբերին ԱՄՆ սպառազինական օգնություններն ասել էր, որ այդ քայլն ինքնին խնդրահարույց է և վաշինգտոնի այդ որոշումը շահեկան չէ ոչ տարածաշրջանի ոչ էլ ԱՄՆ-ի համար: Դա այն դեպքում, երբ նոյեմբերին Թուրքիայի ԱԳ նախարարը բացահայտորեն խոսել էր «Ալ-Նոսրա» ճակատի և Սիրիայում ակտիվ ահաբեկչական ու թաքֆիրական խմբավորումների հետ Անկարայի համագործակցության մասին: Խմբեր, որոնք Անկարայի կարծիքով, դասվում են սիրիացի չափավորական ընդդիմադիրների շարքում : Սա ինքնին ապացույցն է այն բանի, որ Թուրքիայի կառավարությունն ահաբեկիչներին լավ և վատ երկու խմբերի է բաժանում:

Իրողությունն այն է , որ Թուրքիայի գլխավոր մտահոգությունը ՝ Սիրիայի քրդերի հետ ԱՄՆ-ի համագործակությունն է: Սիրիայի քրդերի հետ ամերիկացիների համագործակցությունը լրջորեն անհանգստացնում է Անկարային , որին մտահոգում է իր հարավային և Սիրիայի հետ հյուսիսային սահմաններում քրդաբնակ ինքնավար տեղական իշխանությունների կամ քրդական կառավարության ձևավորման հարցը: 

«Ալ-Նոսրա» ճակատին աջակցության մասին Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը վկայում են Ասադի կառավարության ընդդիմադիրներին ու ահաբեկչական խմբավորումներին Անկարայի ցուցաբերած թաքուն ու անթաքույց օգնության մասին, այն տարբերությամբ, որ այսօր, երբ միջինարևելյան  և Սիրիայի  հավասարությունները փոխվել են ՝ ի վնաս Թուրքիայի ռազմավարության ու շահերի, անցնող իրադարձությունները ոչ միայն խանգարում են Անկարայի պետայրերի անդորրը, այլև նրանց հարկադրում են Թուրքիայի քաղաքականությունը լուսաբանելիս, մեղքը բարդել այլող ուսերին և քննադատել միջինարևելյան իրադարձություններում արտաքին դերակատարների քաղաքականությունը: