Իրանի տարածաշրջանային մրցակիցների տարածած Իրանաֆոբիան և ընտրությունների նշանակությունը
ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները տարածաշրջանային առումով մեծ նշանակություն ունեն:
ԻԻՀ մրցակիցների և ընդդիմադիրների կարևորագույն ռազմավարությունն է տարածել իրանաֆոբիա, որը նախկինում ևս տարածվել է արևմտյան պետությունների կողմից:
Իրանի երկու գլխավոր մրցակիցներ՝ Թուրքիան և հատկապես Սաուդյան Արաբիան մրցակցությունը թշնամության են վերածել և մեծ ջանքեր են գործադրել Իրանի իսլամական հանրապետության տարածաշրջանային քաղաքականությունները ձախողեցնելու համար, սակայն ապարդյուն:
Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում առաջատար դիրք ունի Իրանը, այնպես որ Թուրքիայի և Ռուսաստանի հետ ականատես է եղել Սիրիայի իշխող համակարգի և ընդդիմության միջև հաշտության, սակայն վերջին վեց տարիներին, Սաուդյան Արաբիանչնայած մեծ գումարներ է ծախսել, սակայն լուսանցք է մղվել Սիրիայի ճգնաժամի կարգավորման մասին բանակցություններում ու նիստերում:
Թուրքիայի հետ միասին Սաուդյան Արաբիան փորձել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման միջոցով թուլացնել Իրաքի շիա կառավարության դիրքը, սակայն ԻԻՀ և Հաշադ Ալ-Շաաբի խմբավորման աջակցությամբ Իրաքի կառավարությանը հաջողվում է երկիրը կատարելապես մաքրել ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից:
Սաուդյան Արաբիան Եմենում փորձել է կանխել ԻԻՀ կողմից բարոյապես հովանավորվող Անսարալլահ շարժման իշխանության հասնելը: Սակայն Արևմտյան Ասիայի ամենաաղքատ պետություն՝ Եմենի դեմ անհավասար պատերազմից երկու տարի անցնելով, սաուդյան վարչակազմին չի հաջողվել իրագործել իր նպատակը և իշխանությունը վերադարձնել Մանսուր Հադիին:
Տարածաշրջանային նման մթնոլորտում, Թուրքիան և Սաուդյան Արաբիան փորձում են իրանաֆոբիա տարածել: Նրանք հայտարարում են, որ Իրանը ձգտում է Ասիայի արևմուտքոմ հզորացնել շիաներին և մի կողմ քշել սուննի ժողովրդին:
Թուրքիան և Սաուդյան Արաբիան փորձում են Իրանի ներքին իրավիճակը խեղելով, այնպես ձևացնել, որ մեծ ճեղքվածք գոյություն ունի Իրանի ժողովրդի և քաղաքական համակարգի միջև:
Նկատի առնելով այս պայմանները, Իրանում ընտրությունները կարևոր առիթ է ժողովրդի տարբեր խավերի և շիաների ու սուննիների միջև ազգային միասնությունն և ԻԻՀ քաղաքական աշխաուժությունն ի ցույց դնելու համար և ապացուցել, որ ԻԻՀ-ը ոչ միայն չի սպառնում տարածաշրջանի անվտանգությանը, այլև կրոնական ժողովրդավարության շրջանակում քաղաքական արժեքավոր ձևաչափ է տարածաշրջանի երկրների համար: