Մամուլի տեսություն 15-05-2017
Ակտիվ կերպով ներգործոն մասնակցությամբ ներկա գտնվեք ընտրություններում, որովհետև այս ընտրությունների միջոցով է ճշտվում երկրի ճակատագիրը:
«Ալիք»
Դկտ. Կարեն Խանլարյանի կոչը
Իրանում կայանալիք նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների կապակցությամբ, իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր ՝ Դկտ. Կարեն Խանլարյանը հանդես է եկել ուղերձով, որի մի մասում կարդում ենք.
«Սիրելի հայրենակիցներ ակտիվ կերպով ներգործոն մասնակցությամբ ներկա գտնվեք ընտրություններում, որովհետև այս ընտրությունների միջոցով է ճշտվում երկրի թե՝ քաղաքական, թե՛ տնտեսական և թե՛ հասարակական ճակատագիրը, հետևաբար խնդրանքս է, որ մեր հայրենակիցներն ինչպես անցյալի, այս անգամ ևս մասնակցեն և իրենց քվեն տան հանուն բարգավաճ Իրանի, հանուն Իրանի զարգացման և արժանապատվության»:
-----
«Շարղ»
Հռոմի պապը խոստացել է Թրամփի հետ հանդիպման ժամանակ անկեղծ լինել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտնել է, որ անկեղծ կլինի Վատիկանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ:Ինչպես նշում է Reuters-ը, պոնտիֆիկոսը նկատել է «Նույնիսկ եթե մարդիկ տարակարծիք են, նրանք պարտավոր են մեկը մյուսի հետ անկեղծ լինել: Մեր զրույցի ընթացքում տարբեր թեմաներ կքննարկվեն: Ես կհայտնեմ իմ տեսակետը, նա կասի իր մտածածը: Չեմ ուզում որևէ դատողություն անել, նախքան նրա կարծիքը լսելը»,-հավելել է Պապը:
Հայտնի է, որ Պապն այս մասին լրագրողներին ասել է Պորտուգալիայից Վատիկան թռչելու ճանապարհին:
-----
«Շարղ»
Վենեսուելայում ցույցերը շարունակվում են տարբեր փոխադրամիջոցներով
Վենեսուելայի ժողովուրդը շարունակում է բողոքել նախագահ Մադուրոյի դեմ : Բողոքի ակցիաները շարունակվում են տարբեր փոխադրամիջոցներով: Մեքենաներով, հեծանիվներով ու նույնիսկ թիերով, այնումանայնիվ ժողովուրդը շարունակում է բարձրաձայնել իր բողոքը: Իսկ անվտանգության ուժերը փորձել են արցունքաբեր գազի օգնությամբ ցրել բողոքարարներին: Մայրաքաղաք ՝ Կարակասում, գոյացել էր 25 կմ. ձգվող բողոքի երթ:
-----
Վենեսուելացիների բողոքի ակցիաների մասին լուրի համար «Իրան» օրաթերթն ընտրել էր հետևյալ խորագիրը
Քաղցածության պատճառով, Վենեսուելայի բնակիչները հերթափոխով են մասնակցում բողոքի ակցիաներին
Անցյալ օրը հերթը վարորդներինն ու ձիավորներինն էր: Մի օր բանվորները, մյուս օրը կայանք, հաջորդ օրը տարեցները և ժողովուրդն այդպես ՝ հերթականությամբ հայտնում են իրենց բողոքի ձայնն ՝ ընդդեմ կառավարության: Նպատակը մեկն է ՝ Նիկոլաս Մադուրոյի պոպուլիս նախագահի քաղաքականության դեմ բողոքը: Քաղաքականույուն, որի հետևանքով երկրում տիրում է համատարած աղքատություն, կան կենցաղային բազմաթիվ խնդիրներ և 830 տոկոսանոց գնաճ: Մի խումբ վերլուծաբաններ նշել են, որ բողոքարարներին պետք է հավելել նաև այն քաղաքացիներին, որոնք նույնիսկ ցույցերին մասնակցելու կարողություն ու հնարավորություն չունեն:
-----
armlur.am
Խոլերայի բռնկում Եմենում. զոհերի թիվը հասել է 115-ի
Մայիս 15 2017 Եմենի մայրաքաղաք Սանաայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել խոլերայի բռնկման պատճառով։ Առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային մարդասիրական կազմակերպություններին աջակցել երկրին խոլերայի դեմ պայքարում` նշելով, որ համակարգը խիստ տուժել է ռազմական գործողությունների պատճառով: Կարմիր Խաչը հաղորդում է, որ երեկվա տվյալներով՝ խոլերայի զոհերի թիվը Եմենում հասել է 115-ի:
-----
armedia.am
ԱՄՆ-ին ընտրության առջև կանգնեցնելու թուրքական մոտեցումն իրեն չի արդարացնում
Արփինե Հովսեփյան
Մայիսի 16-17-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումից օրեր առաջ Պենտագոնը հայտարարեց «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարող Սիրիայի քրդական ուժերին զինամթերք մատակարարելու որոշման մասին: Քրդական խնդրի հանդեպ խիստ «զգայուն» Թուրքիայի համար սա հերթական ազդակն էր առ այն, որ Միացյալ Նահանգները շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը Սիրիայում, այդ թվում նաև շարունակելով զինել և աջակցել քրդերին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շտապեց իր դժգոհությունը հայտնել՝ պնդելով, որ ԻՊ-ի դեմ պայքարը «չպետք է իրականացվի այլ ահաբեկչական խմբավորումների միջոցով»: Միացյալ Նահանգներում գիտակցում են Թուրքիայի «անհանգստությունը», բայց սեփական ռազմավարությունից չեն պատրաստվում հրաժարվել՝ քրդերին համարելով Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող ամենաարդյունավետ ուժերից մեկը, որը կարող է վճռորոշ դերակատարում ունենալ Ռաքքա քաղաքն ԻՊ-ից ազատագրելու հարցում:
Էրդողանը մտադիր է քրդերին զինելու հարցը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր առաջին հանդիպման ընթացքում` հույս հայտնելով, որ «Թուրքիայի դաշնակիցները կկանգնեն Թուրքիայի, այլ ոչ թե ահաբեկչական խմբավորումների կողքին»: Բայց վերջին տարիների փորձն ապացուցում է, որ ԱՄՆ-ին ընտրության առջև կանգնեցնելու թուրքական մոտեցումն (ինչպես քրդերի հետ համագործակցության, այնպես էլ, օրինակ, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման դեպքում) իրեն ամենևին չի արդարացնում. Միացյալ Նահանգներն իր ընտրությունն անում է ոչ Անկարայի օգտին:
Հասկանալի է, որ այս լարվածությունն իր ազդեցությունն է ունենալու Թրամփ-Էրդողան հանդիպման վրա(մայիսի 16-17), որի օրակարգն առանց այն էլ ենթադրվում է, որ հագեցած է լինելու` թուրք-ամերիկյան երկկողմ հարաբերություններ, մերձավորարևելյան զարգացումներ, տարածաշրջանում Թուրքիայի դերակատարություն և այլն:
-----
«Ռեսալաթ»
Մակրոնի նոր խոստումները
Ելիսեյան պալատ մտնելով, Ֆրանսիայի նորընտիր նախագահը ժողովրդին խոստումներ է տվել : Երդմնակալության պաշտոնական արարողակարգից հետո, Ֆրանսուա Օլանդը նախագահի լիազորությունները փոխանցեց Էմանուել Մակրոնին: Մակրոնը պաշտոնապես հայտարարեց, թե ոչ մի ջանք չի խնայելու ՝ ժողովրդավարությունը երկիր վերադարձնելու ուղղությամբ: Մակրոնի ասածով, այսօր առավել քան երբևէ Եվրոպան և աշխարհը Ֆրանսիային կարիք ունեն, իսկ ֆրանսացիներն ընտրել են հույսը և հաղթանակը:
-----
«Իրան»
Դիմադրության օպերացիան՝ լարվածություն Հորդանանի և իսրայելի հարաբերություններում
Հորդանանի տեղեկատվության նախարարը Սիոնիստական ռեժիմին է ճնաչել արևելյան Երուսաղեմում Հորդանանի մի քաղաքացու սպանության պատասխանատուն: Հորդանանը հայտարարել է, որ Թելավիվում իր դեսպանատան միջոցով հետևելու է գործի ընթացքին: Նեթանյահուն ի հակադարձություն այդ երկրին խորհուրդ է տվել զերծ մնալ երկակի քաղաքականությունից և դատապարտել ավանաբնակների դեմ պաղեստինցիների քայլերը: Ավելի վաղ, Իսրայելի ռեժիմի ոստիկանության խոսնակը հայտարարել էր, որ արևելյան Երուսաղեմում Իսրայելի ոստիկանի վրա հարձակված մարդը եղել է Հորդանանի քաղաքացի և Իսրայել է անցել տուրիստական վիզայով: Սակայն Հորդանանի կառավարության համոզմամբ, Իսրայելի ոստիկանությունը սպանել է այդ մարդուն:
-----
«Ալիք»
Խաչքարի բացում ՝ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքում
Սպահանի հայոց թեմի Կրոնական խորհրդի նախաձեռնությամբ, Նոր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ Արք.-ի և Սպահանի հայոց թեմի մյուս առաջնորդների հիշատակին, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կանգնեցվել է մի խաչքար ՝ պատմական Ջուղայի խաչքարերից մեկի բնօրինակի համաձայն: