Իրանից Եմեն զենքի առաքման մասին հայտարարությունները անհիմն են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62064-Իրանից_Եմեն_զենքի_առաքման_մասին_հայտարարությունները_անհիմն_են
Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Արաբիա Ալ-Ջադիդա» պարբերականին տված հարցազրույցում ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին անդրադարձել է Եմենի վրա Արաբիայի հարձակումներին՝ հերքելով Եմենին Իրանի ցուցաբերած սպառազինական օգնության մասին շրջանառված լուրերը: Նա ասել է.«Որոշ երկրներ Իրանին մեղադրում են Եմեն զենք մաքսանենգելու մեջ, մինչդեռ մի կողմից Իրանը ռազմական ու ֆինանսական ներկայություն չունի Եմենի դեմ պատերազմում, իսկ մյուս կողմից, եմենցիներն Իրանի զենքերի կարիքը չունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2017 13:59 Asia/Tehran
  • Իրանից Եմեն զենքի առաքման մասին հայտարարությունները անհիմն են

Լոնդոնում լույս տեսնող «Ալ-Արաբիա Ալ-Ջադիդա» պարբերականին տված հարցազրույցում ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին անդրադարձել է Եմենի վրա Արաբիայի հարձակումներին՝ հերքելով Եմենին Իրանի ցուցաբերած սպառազինական օգնության մասին շրջանառված լուրերը: Նա ասել է.«Որոշ երկրներ Իրանին մեղադրում են Եմեն զենք մաքսանենգելու մեջ, մինչդեռ մի կողմից Իրանը ռազմական ու ֆինանսական ներկայություն չունի Եմենի դեմ պատերազմում, իսկ մյուս կողմից, եմենցիներն Իրանի զենքերի կարիքը չունեն»:

Այս մեղադրանքը երբեք չի ապացուցվել, իսկ ՄԱԿ-ը խոստովանել է, որ Իրանից Եմեն ոչ մի զենք չի առաքվել: Մեղադրանքների ներկայացնելը երկու գլխավոր նպատակ է հետապնդում: Առաջինն այն է, որ վտանգ է զգացվում  Իրանի տարածաշրջանային դերակատարության հետ կապված: Այդ պատճառաբանությամբ, Արաբիան միտում ունի իր սկսած պատերազմը և Եմենի անմեղ ժողովրդի կոտորածն օրինական քայլ ներկայացնել: Մինչդեռ Արաբիայի հարձակումն ի սկզբանե ոտնձգություն է համարվել և այդ քայլի համար ոչ մի արդարացում չկա: Եմենի ժողովրդի պահանջներին հետևող Անսարալլահի համար զենքի առաքման անհիմն հայտարարությունը կատարվում է Արաբիայի և Բրիտանիայի կողմից: Երկրներ, որոնք արգելված զենքեր են տրամադրում Ռիադին ՝ Եմենի դեմ կիրառելու համար և պետք է պատասխան տան այդ քայլի համար:

Երկրորդ նպատակը Եմենում պատերազմը հաղթելու հարցում Արաբիայի անկարողությունը կոծկելն է: Թեև Եմենի վրա Արաբիայի հարձակումներից անցել են երկու տարի և սաուդցիների քայլերի հետևանքով ոչնչացել են այդ երկրի ենթակառուցվածքների, ճանապարհների, կամուրջների ու նավահանգիստների մեծ մասը, սակայն Ռիադին դեռևս չի հաջողվել տիրապետություն հաստատել այդ երկրում:

Ուստի Եմենի պատերազմը պետք է գնահատել այլ տեսանկյունից: Պարզ է, որ այս գործընթացում, ոտնձգություն է կատարվել Եմենի տարածքի ամբողջականության դեմ: Արաբիան նպատակ է ունեցել Եմենի որոշ շրջաններ միացնել իր երկրին: Արաբիայի հեռուստատեսությունը վերջերս ցուցադրել է մի քարտեզ, որտեղ Եմենի որոշ շրջաններ ներկայացվել են, որպես Արաբիայի տարածքներ: Ուստի մեղքն այլոց վրա բարդելով, Արաբիան չի կարող փոխել առկա իրողությունը:

Եմենի դեմ Արաբիայի պատերազմի հետևանքով լարվածություն է մտել տարածաշրջան: Այդ հարձակման պատճառով ահաբեկչությունը տարածում է գտել, մեծացել է անօթևանների թիվը, սակայն ահաբեկչության դեմ Եմենի պետայրերի ու ժողովրդի ցուցաբերած դիմադրությունը, սաուդցիներին թույլ չի տվել առաջ գնալ: Պետք է ասել, որ Իրանը որպես կառուցողական դեր ունեցող և տարածաշրջանում հզոր երկիր, մյուս երկրների գործերին միջամտելու կարիք չունի: Ինչպես, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում Իրանի Իսլամական Հանրապետությունը սատարել է քաղաքական լուծումը, Եմենի դեպքում ևս, համոզված է, որ ճգնաժամի կարգավորման միակ ելքը ՝ քաղաքական լուծումն է: