Ընտրություններին ակտիվ մասնակցությամբ չեզոքացնենք թշնամու սադրանքները
Իրանի իսլամական հանրապետության համակարգի գոյության ընթացքում ՝ մասնավորապես նախագահական ընտրությունները մշտապես եղել են հասարակական ու քաղաքական պատասխանավության դրսևորման շքեղ թատերաբեմը:
Ուրբաթ մայիսի 19-ին, այս իրադարձությունը կրկնվելու է ՝ որպեսզի ի տես աշխարհի ապացուցի, որ ԻԻՀ-ի համակարգն ու ժողովուրդը շարունակում են կանգնած մնալ իրար կողքի:
Իրանի պաշտպանության նախարար ՝ բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանն ասել է.«Սպասվող ընտրություններում ցուցադրելով մերմիասնություն ու ազգային հզորություն, Իրանը կկարողանա չեզոքացնել դավադրություններն ու սադրանքները»:
«Մայիսի 19-ին ընտրատեղամասերում ժողովրդի հերոսական ներկայությունը երաշխավորելու է իսլամական հեղափոխության գոյությունը , նաև նպաստելու է իսլամական Իրանի զարգացմանը, արժանապատվությանն ու հպարտությունը» ասել է Իրանի ՊՆ-ը:
Ընտրություններին մեծամասնության մասնակցությունը համարվում է Իրանի ժողովրդի հզորության ու կարողությունների դրսևորման ցուցանիշներից մեկը, որն իր գագաթնակետին է հասնում ընտրությունների թատերաբերմում՝ անկախ ազգային, մշակութային ու դավանական տարբերություններից: Իր ճակատագրական ներկայությամբ, Իրանի ժողովուրդը կտրուկ պատասխանել է սպառնալիքներին և այս ընթացքում ևս պատրաստ է ամուր կամքով մասնակցել ընտրություններին:
Քարոզարշավի ընթացքում թեկնածուները ներկայացրել են իրենց տարբեր դիրքորոշումներն ու ծրագրերը : Վերջին 38 տարիներին միջին հաշվով ամեն տարի երկրում ընտրություններ են անցկացվել, որոնք խթանել են Իրանի ժողովրդի հեղինակությունը ՝ հեռացնելով ժողովրդին ուղղված սպառնալիքները: Այսօր սակայն սպառնալքիները դեռևս շարունակվում են և նույնիսկ ավելի բարդ ընթացք են ստացել: Այս ժամանակաշրջանում, թշնամիները նպատակ ունեն հուսախաբ անել ժողովրդին, քանի որ գիտեն, որ ընտրություններին մասնակցությունը վկայում է ժողովրդի միասնության մասին: Այդ առումով, ընտրություններին մասնակցությունը հեղինակության ու հզորության ուղղակի դրսևորումը և սպառնալիքները փոշիացնող գլխավոր գործոնն է համարվում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ խամենենին նշել է.«Անկախ քաղաքական կողմնորոշումներից, ընտրություններին բոլորի մասնակցությունը երաշխավորելու է Իրանի անվտանգությունը, հզորությունը, արժանապատվությունն ու հպարտությունը: Այդ ակտիվ մասնակցության, թշնամին երբեք չի կարողնա Իրանի ժողովրդի դեմ որևէ քայլ ձեռնարկել»:
«Թշնամու սադրանքներին խոչընդոտող միակ գործոնը ՝ ժողովրդի բազմամիլիոնանոց մասնակցությունն է ընտրություններին, քանզի 80 միլիոն բնակչություն միլիոնավոր հզոր մարդուժ և ուշիմ երիտասարդներ ունեցող երկիրը թշնամու սրտում սարսափ է առաջացնում: Ընտրություններին ակտիվ մասնակցությամբ, ամեն անգամ Իրանի ժողվուրդն ի տես աշխարհի ցուցադրել է իր հզորությունը և ընտրատեղամասերում սխրանք է գործել ՝ ամրապնդելով համակարգի սյուները». ասել է Ն Վ առաջնորդը: Հեղափոխության գերապատիվ առաջնորդի խոսքերով.«Կարևոր չէ ո՞ւմ օգտին ենք քվեարկում, կարևոր է այն, որ բոլորը լինեն ներկա և ցույց տան, որ պատրաստ են պաշտպանել Իսլամը և իսլամական հանրապետությունը»: