Մամուլի տեսություն 18-05-2017
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ.«Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատվության բարձրագույն գիտակցությամբ մասնակցեն նախագահական այս ընտրության կատարելով քաղաքացու իր պարտականությունը»:
Մամուլի տեսություն 18-05-2017
Այսօր իրանական մամուլն անդրադարձել է ընտրությունների հետ կապված Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթին։Բոլոր թերթերի ճակատում խոշոր տառերով մեջբերվել են Գերապատիվ առաջնորդի խոսքերը․
Խորասան
Ընտրությունների իսկական հաղթողը Իրանի համակարգն ու ժողովուրդն են:
Էբթեքար
Պետք է բարձր գնահատել ընտրությունների նախօրեին երկրում տիրող անվտանգ ու խաղաղ պայմանները:
---
Շարղ
Այսօր Իրանում նախագահի ընտրությունների նախօրեին ավարտվեց ընտրարշավը
Ընտրարշավը, որը շարունակվում էր գրեթե մեկ ամիս, ավարտվել է մայիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 8:00-ին: Իրանի ՆԳ նախարարությանն առընթեր ընտրությունների անցկացման շտաբի հայտարարության համաձայն՝ այդ պահից արգելված է ցանկացած քարոզչություն։Օրերս ինքնաբացարկ հայտնեցին նախագահական ընտրությունների երկու թեկնածուներ, մնացին չորսը՝ գործող նախագահ Հասան Ռոհանին, Էբրահիմ Ռայիսին, Մոստաֆա Հաշեմի-Թաբան և Մոստաֆա Աղա-Միրսալիմը:
---
Ալիք
Կոչ նախագահական ընտրությանց մասնակցության
Ալիք օրաթերթը հրապարակել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնոր Տ․ Սեպուհ Արք․ Սարգսյանի կոչը՝ վաղը կայանալիք ընտրություններին մասնակցելու կապակցությամբ։
Սիրելի հայրենակիցներ,
Յառաջիկայ ուրբաթ, 19 մայիս 2017 թ.-ի (29 օրդիբեհեշթ 1396) Իրանի Իսլամական Հանրապետութեան համար վճռորոշ մի հանգրւան է: Այդ օրը երկրի ողջ տարածքին տեղի է ունենալու նախագահական ընտրութիւն: Այսինքն ժողովուրդը կոչւած է իր հայեցողութեամբ եւ մեկնելով երկրի բարձրագոյն շահերից, ճիշդ կերպով կողմնորոշւելով իր քւէն տայ ամենաարժանաւորին ու վստահելիին:
Այս առիթով տեղի են ունենալու նաեւ Թեհրանի Քաղաքային Խորհրդի ընտրութիւնները։
Ընտրութիւնների ընթացքը կախեալ է մեր մօտեցումից եւ ինչու չէ նաեւ ընկալումից:
Մեր կոչն է մեր սիրելի ժողովրդին, որ պատասխանատւութեան բարձրագոյն գիտակցութեամբ մասնակցեն նախագահական այս ընտրութեան կատարելով քաղաքացու իր պարտականութիւնը:
Ամէն քաղաքացի փոխադարձ պարտաւորութեամբ կապւած է իր հայրենիքին, որի ամբողջականութեան եւ անվտանգութեան պահպանումն էլ իւրաքանչիւր քաղաքացու նւիրական պարտականութիւնն է:
Կատարենք մեր քաղաքացու պարտականութիւնը եւ հաւատարմութեամբ գործենք ինչպէս թելադրում է մեզ Աստւածաշունչ Մատեանը:
ՍԵԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ
---
Ջամե Ջամ
Իրանը դիմել է պատասխան քայլի՝ ԱՄՆ-ի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ
ԱՄՆ-ի ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ պատասխան գործողությունների կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարությունը հրապարակել է պաշտոնական հայտարարություն,որում նշված է, որ ԱՄՆ-ի կառավարությունն Իրանի հրթիռային ծրագրի հետ կապված շրջափակումների ցուցակը թարմացրել է Իրանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նոր անուններով: Որպես պատասխան գործողություն, Իրանն ամերիկյան 9 ընկերութիւնների և անձնավորությունների անունները, ավելացնում է «Իրական և իրավաբանական անձանց դեմ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակ»-ում»,- նշված է ԱԳ նախարարության հայտարարության մեջ:
---
Ռեսալաթ
Սիրիայի հետ Լիբանանի սահմանային տարածքներից Հեզբոլլահի դուրս գալու պատճառները
Հեզբոլլահի գլխավոր քարտուղար՝ Սեյյեդ Հասան Նասրոլլահն օրերս իր ելույթի ընթացքում ասել է.«Դրական իրադարձություններ են տեղի ունեցել Սիրիայի ու Լիբանանի միջև արևելյան սահմաններում: Այս սահմանները անվտանգ են և մեր ուժերը օրեր ու ամիսներ այս տարածքներում անցկացրին ու նահատակվեցին : Մեծ թվով ահաբեկիչներ սպանվեցին: Այլևս այս տարածաշրջանում մեր ներկայության կարիքը չկա: Մենք հասել ենք մեր նպատակին:Այսօրվանից այս սահմանները կառավարության տրամադրության տակ են լինելու»:Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի այս հայտարարություններին արձագանքել են տարբեր փորձագետներ ու վերլուծաբաններ:
Լիբանանցի վերլուծաբան՝ Սալեմ Զահրանն ասել է.«Հեզբոլլահը երբ գնաց Սիրիա հստակ կերպով հայտարարեց, որ Սիրիայում կանխարգելիչ առաքելություն է իրականացնելու և կուսակցության պարտականության շրջանակում պաշտպանելու է Լիբանանի սահմանները: Ոչ մի արտաքին ճնշում չի եղել այս կապակցությամբ: Այս որոշումը Հեզբոլլահին և նրա գլխավոր քարտուղար՝ Սեյյեդ Հասան Նասրոլլահին կանգնեցնում է ռազմավարական դիրքում: Հեզբոլլահի այս որոշումը ռազմավարական քայլ է»,ասել է վերլուծաբանը:
---
Համշահրի
Ազատ է արձակվել WikiLeaks-ի զինվորական իրազեկիչ Բրեդլի Մենինգը
Բրեդլի Մենինգը, որը դատապարտվել էր WikiLeaks-ին գաղտնի տվյալներ փոխանցելու համար, ազատ է արձակվել, հայտնում է Համշահրի օրաթերթը:
Նա պատիժը կրում էր ԱՄՆ Կանզաս նահանգի բանտերից մեկում:
Դատարանի վճռի համաձայն՝ Բրեդլի Մենինգը, 2013թ. դատապարտտվել էր 35 տարվա ազատազրկամն,բայց ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման մեղմացրել է նրա դատավճիռը:
Ամերիկացի զինվորական Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010թ. մայիսին WikiLeaks-ին ավելի քան 700 հազար զինվորական և դիվանագիտական փաստաթղթեր փոխանցելու կասկածանքով:
---
Galatv.am
Սնապարծ ցինիզմի գերտերությունը. Die Welt
«Ամեն շաբաթ մի նոր սկանդալ, գերմանական Die Welt հանդեսում գրում է Կլեմենս Վերգինը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահի կողմից Ռուսաստանին գաղտնի տեղեկություններ հաղորդելու մտահոգիչ պատմությանը»:
«Ռուսաստանցի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերաբերյալ Թրամփի հաղորդած գաղտնի տեղեկատվության մասին առաջինը հայտնել էր The Washington Post թերթը, ինչից հետո Սպիտակ տունը հերքեց այդ լուրը, սակայն ավելի ուշ Թրամփը մասամբ հաստատեց պատմության իսկությունը»,-նշվում է հոդվածում:
«Այդ վկայությունները կորզել էին Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի դաշնակից պետության հետախուզական ծառայությունները, եւ Թրամփը, ամենայն հավանականությամբ, դրանցով կիսվել է ռուսաստանցի հյուրերի հետ իր սնապարծության պոռթկման ժամանակ»,- ընդգծում է հեղինակը:
«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ սեփական պոռթկումները վերահսկելու եւ կառավարելու անկարողությունը կարող է իրական սպառնալիք հանդիսանալ անվտանգության համար: Թրամփն իրեն պահում է երեխայի նման, ով ցանկանում է դուր գալ ուրիշներին, գործում է զգացմունքներով՝ չհաշվարկելով հետեւանքները»:
«Այժմ ԱՄՆ-ի դաշնակիցներից շատերը հարց են տալիս իրենց՝ արժե՞ արդյոք նրա հետ կիսվել սեփական գաղտնիքներով, եթե ամերիկացի նախագահը չի կարողանում լեզուն պահել ատամների արանքում: Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ ահաբեկչության դեմ հաջող պայքարի համար անհրաժեշտ է, որ դաշնակիցները փոխանակվեն տեղեկություններով»,-գրում է հոդվածագիրը:
«Եվս մեկ խնդիր է Թրամփի վերաբերմունքը ճշմարտությանը եւ իր աշխատակիցներին: Օրինակ, ազգային անվտանգության գծով իր խորհրդականին, նրա տեղակալին եւ պետքարտուղարին նա հրահանգել էր հերքել տեղեկությունները, որոնք հրապարակել էր The Washington Post-ը, իսկ հաջորդ առավոտ Թրամփը 180 աստիճանով շրջադարձ է կատարում եւ սոցցանցի իր էջում գրում, որ Մոսկվային վկայություններ է փոխանցել: Արդյունքում, կրկին տուժեց նրա մարդկանց բարի համբավը՝ այս անգամ խորհրդական Մաքմասթերինը»:
«Այս կերպ Թրամփի Ամերիկան դառնում է ցինիզմի գերտերություն»,-եզրափակում է հոդվածագիրը:
Աղբյուր՝ Die Welt
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան