Ասորիները խուռներամ շարքերով մասնակցելու են ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62380-Ասորիները_խուռներամ_շարքերով_մասնակցելու_են_ընտրություններին
Իրանի հյուսիս-արևմտյան Ուրմիայի Ասորիների միության նախագահն ընտրություններին մասնակցելն ազգային պարտականություն համարելով ասաց. «Իրանի ասորիների համայնքը մասնակցելու է ուրբաթ օրը կայանալիք ընտրություններին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 19, 2017 07:42 Asia/Tehran
  • Ասորիները խուռներամ շարքերով մասնակցելու են ընտրություններին

Իրանի հյուսիս-արևմտյան Ուրմիայի Ասորիների միության նախագահն ընտրություններին մասնակցելն ազգային պարտականություն համարելով ասաց. «Իրանի ասորիների համայնքը մասնակցելու է ուրբաթ օրը կայանալիք ընտրություններին»:

Սթանլի Սիմոնզը հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում հավելեց. «Մենք որպես իրանցի քրիստոնյա մասնակցելով ընտրություններին ապացուցելու ենք, որ հետաքրքրված ենք մեր երկրի ճակատրագրով ու հասարակության խնդիրների կարգավորմամբ»:

«Վերջին 38 տարիների ընթացքում Իրանում բնակվող բոլոր ազգություններն ու կրոնների հետևորդները, այդ թվում քրիստոնյաները, մուսուլմանները, շիաներն ու սունիները մասնակցելով ընտրություններին որևէ դեպքում ընտրությունների ասպարեզը թափուր չեն թողել»,-հայտարարեց Ուրմիայի ասորիների միության նախագահն ընդգծելով, որ ընտրություններին առավելագույն մասնակցությունը ԻԻՀ-ի համակարգում ժողովրդավարության գոյության խորհրդանիշն է համարվում:

ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների և իսլամական խորհրդարանի 10-րդ շրջանի առաջին միջնստաշրջանային ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան այսօր՝ ուրբաթ, մայիսի 19-ին:

56 միլիոն 410 հազար 234 իրանցիներ լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները: