Ասորիները խուռներամ շարքերով մասնակցելու են ընտրություններին
Իրանի հյուսիս-արևմտյան Ուրմիայի Ասորիների միության նախագահն ընտրություններին մասնակցելն ազգային պարտականություն համարելով ասաց. «Իրանի ասորիների համայնքը մասնակցելու է ուրբաթ օրը կայանալիք ընտրություններին»:
Սթանլի Սիմոնզը հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում հավելեց. «Մենք որպես իրանցի քրիստոնյա մասնակցելով ընտրություններին ապացուցելու ենք, որ հետաքրքրված ենք մեր երկրի ճակատրագրով ու հասարակության խնդիրների կարգավորմամբ»:
«Վերջին 38 տարիների ընթացքում Իրանում բնակվող բոլոր ազգություններն ու կրոնների հետևորդները, այդ թվում քրիստոնյաները, մուսուլմանները, շիաներն ու սունիները մասնակցելով ընտրություններին որևէ դեպքում ընտրությունների ասպարեզը թափուր չեն թողել»,-հայտարարեց Ուրմիայի ասորիների միության նախագահն ընդգծելով, որ ընտրություններին առավելագույն մասնակցությունը ԻԻՀ-ի համակարգում ժողովրդավարության գոյության խորհրդանիշն է համարվում:
ԻԻՀ 12-րդ շրջանի նախագահական ընտրությունները իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների և իսլամական խորհրդարանի 10-րդ շրջանի առաջին միջնստաշրջանային ընտրությունների հետ միաժամանակ տեղի կունենան այսօր՝ ուրբաթ, մայիսի 19-ին:
56 միլիոն 410 հազար 234 իրանցիներ լրացնում են ընտրություններին մասնակցելու պայմանները: