Իրանի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկումը շարունակվում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62454-Իրանի_նախագահական_ընտրությունների_ձայների_հաշվարկումը_շարունակվում_է
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների քվեարկության պաշտոնական ժամկետն ավարտվելով սկսվեց ձայների հաշվարկումը, որտեղ առաջնահերթությունը տրվել է նախագահական ընտրություններին և արդյունքները կհայտարարվեն պարբերաբար:
(last modified 2025-10-12T05:51:36+00:00 )
Մայիս 20, 2017 07:08 Asia/Tehran
  • Իրանի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկումը շարունակվում է

ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների քվեարկության պաշտոնական ժամկետն ավարտվելով սկսվեց ձայների հաշվարկումը, որտեղ առաջնահերթությունը տրվել է նախագահական ընտրություններին և արդյունքները կհայտարարվեն պարբերաբար:

Քվեակենտրոներում Իրանի ժողովրդի պատմական ու միլիոնանոց ներկայության պատճառով քվեարկության պաշտոնական ժամկետը չորս անգամ երկարաձգվեց:

Իրանի նախագահական և իսլամական խորհուրդների ընտրությունների քվեարկության պաշտոնական ժամկետն ավարտին հասավ ուրբաթ գիշեր ժամը 24-ին:

Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներն էին Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը, Հասան Ռոհանին, Մոսթաֆա Միրաղասալիմը և Մոսթաֆա Հաշեմիթաբան, որոնցից մեկին Իրանի ժողովուրդը նախագահ է ընտրելու:

Իրանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրություններին մասնակցելու պայմանները լրացնում էին 56 միլիոն 410 հազար 234 իրանցի քաղաքացիներ, որոնք քվեարկեցին 63500 ընտրատեղամասերում:

Միևնույն ժամանակ Իրանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան 102 երկրներում և 310 քվեարկության կենտրոններում: Ընտրություններին արտասահմանում բնակվող իրանցիների մասնակցությունն աննախընթաց է հայտարարվել:

Իրանի ժողովրդի տարբեր խավերը քվեարկության առաջին ժամերից պատմական ու խուռներամ մասնակցություն ունեցան ընտրություններին:

Ընտրություններին ավելի քան 40 միլիոն իրանցիների մասակցության պատճառով քվեարկությունը երկարաձգվեց մինչև ժամը 24-ը: