Իրանի նախագահական ընտրությունների ձայների հաշվարկումը շարունակվում է
ԻԻՀ նախագահական 12-րդ շրջանի և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների 5-րդ շրջանի ընտրությունների քվեարկության պաշտոնական ժամկետն ավարտվելով սկսվեց ձայների հաշվարկումը, որտեղ առաջնահերթությունը տրվել է նախագահական ընտրություններին և արդյունքները կհայտարարվեն պարբերաբար:
Քվեակենտրոներում Իրանի ժողովրդի պատմական ու միլիոնանոց ներկայության պատճառով քվեարկության պաշտոնական ժամկետը չորս անգամ երկարաձգվեց:
Իրանի նախագահական և իսլամական խորհուրդների ընտրությունների քվեարկության պաշտոնական ժամկետն ավարտին հասավ ուրբաթ գիշեր ժամը 24-ին:
Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուներն էին Սեյեդ Էբրահիմ Ռայիսի Սադաթը, Հասան Ռոհանին, Մոսթաֆա Միրաղասալիմը և Մոսթաֆա Հաշեմիթաբան, որոնցից մեկին Իրանի ժողովուրդը նախագահ է ընտրելու:
Իրանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրություններին մասնակցելու պայմանները լրացնում էին 56 միլիոն 410 հազար 234 իրանցի քաղաքացիներ, որոնք քվեարկեցին 63500 ընտրատեղամասերում:
Միևնույն ժամանակ Իրանի նախագահական ընտրությունները տեղի ունեցան 102 երկրներում և 310 քվեարկության կենտրոններում: Ընտրություններին արտասահմանում բնակվող իրանցիների մասնակցությունն աննախընթաց է հայտարարվել:
Իրանի ժողովրդի տարբեր խավերը քվեարկության առաջին ժամերից պատմական ու խուռներամ մասնակցություն ունեցան ընտրություններին:
Ընտրություններին ավելի քան 40 միլիոն իրանցիների մասակցության պատճառով քվեարկությունը երկարաձգվեց մինչև ժամը 24-ը: