Լարիջանի. Բոլորը պետք է հարգեն ընտրությունների արդյունքները
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով նախագահական և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների կայացմանն ասել է. «Երբ ընտրությունները կազմակերպվում են նման ծավալի վերահսկողությամբ, բոլորը պիտի հարգեն դրանց արդյունքները»:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այցելելով Իրանի ՆԳ նախարարությունում գտնվող ընտրությունների վերահսկման կենտրոնական շտաբը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում հավելել է. «Իրանում ընտրությունների գործընթացը պարզ ու հստակ է»:
Խոսելով Իրանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների թեկնածուների քաղաքական բարձր արժանիքների մասին նա հավելել է. «Ժողովուրդը քաղաքական բարձր զգաստություն ունի»:
«Անհավանական եմ համարում, որը մեկը կասկածի տակ առնի Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները»,-հայտարարել է Լարիջանին:
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների կազմակերպմանն, ասելով. «Ընտրությունների կազմակերպման գործընթացը լավ է եղել»: