Լարիջանի. Բոլորը պետք է հարգեն ընտրությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62456-Լարիջանի._Բոլորը_պետք_է_հարգեն_ընտրությունների_արդյունքները
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով նախագահական և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների կայացմանն ասել է. «Երբ ընտրությունները կազմակերպվում են նման ծավալի վերահսկողությամբ, բոլորը պիտի հարգեն դրանց արդյունքները»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2017 07:17 Asia/Tehran
  • Լարիջանի. Բոլորը պետք է հարգեն ընտրությունների արդյունքները

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադառնալով նախագահական և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրությունների կայացմանն ասել է. «Երբ ընտրությունները կազմակերպվում են նման ծավալի վերահսկողությամբ, բոլորը պիտի հարգեն դրանց արդյունքները»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այցելելով Իրանի ՆԳ նախարարությունում գտնվող ընտրությունների վերահսկման կենտրոնական շտաբը, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հետ զրույցում հավելել է. «Իրանում ընտրությունների գործընթացը պարզ ու հստակ է»:

Խոսելով Իրանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների թեկնածուների քաղաքական բարձր արժանիքների մասին նա հավելել է. «Ժողովուրդը քաղաքական բարձր զգաստություն ունի»:

«Անհավանական եմ համարում, որը մեկը կասկածի տակ առնի Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները»,-հայտարարել է Լարիջանին:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև իսլամական քաղխորհուրդների և գյուղխորհուրդների ընտրությունների կազմակերպմանն, ասելով. «Ընտրությունների կազմակերպման գործընթացը լավ է եղել»: