Շամխանի. Ընտրությունները իրանցիների միասնականության ու համախոհության խորհրդանիշն են
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մատնանշելով այն կետը, որ ընտրություններն Իրանի վեհացման ու փառքի ուղղությամբ իրանցիների համախոհության ու միասնականության խորհրդանիշն են, ասաց. «ԻԻՀ-ի անվտանգությունը սպառնացողներն ու շրջափակում գործադրողներն այս ընտրությունների գլխավոր պարտվողներն են»:
Ալի Շամխանին ուրբաթ գիշեր Թեհրանում ակնարկելով Իրանի նախագահական և իսլամական քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների ընտրություններին Իրանի ժողովրդի աննախընթաց ու շքեղ մասնակցությանն, ասաց. «Իրանի տարբեր անկյուններում անվտանգ, կանոնավոր ու օրինապահ ընտրությունների կազմակերպումն այն պայմաններում, երբ թշնամիները շարունակաբար ձգտում են անապահով դարձնել Իրանը, երկրում կայուն անվտանգություն ու կայունություն ստեղծելու ուղղությամբ իսլամական Իրանի հզորության վառ ապացույց է»:
«Ընտրությունների ավարտն ու ժողովրդի ընտրյալի հստականալը վերջակետ են դնում քաղաքական մրցակցություններին և երկիրը տնտեսական, քաղաքական, հասարակական ու մշակութային նպատակների իրագործման ուղղությամբ առաջնորդելու կապակցությամբ իսլամական հեղափոխության մեծապատիվ առաջնորդի ցուցմունքների իրագործման ճամբին համատեղ համագործակցության ու ջանքի նոր էջ են բացելու»,-հայտարարեց Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը: