ԻԻՀ առաջնորդ. "Ընտրությունների իրական հաղթողը Ժողովուրդն է և իսլամական համակարգը"
Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդը իրանցիներին հղած ուղերձում բարձր է գնահատել ժողովրդի մասնակոցությունը Իրանի 12-րդ շրջանի նախագահական և քաղխորհուրդների ու գյուղխորհուրդների 5-րդ գումարման ընտրություններին: Նա նշել է, որ ընտրությունների իրական հաղթողները ժողովրդն ու իսլամական համակարգն են:
Մայիսի 20-ին ժողովրդին հղած ուղերձում Իրանի իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին շեշտել է.«Երեկ ընտրությունների մեծ տոնը, մեկ անգամ ևս Իրանի ժողովրդի ազգային կամքն ու վճռականությունը, որպես փայլուն գոհար, ի ցույց դրեց համայն աշխարհին»:
«Իրանի բոլոր շրջաններում ժողովրդի աշխուժ ներկայությունը և ընտրատեղամասերի առջև գոյացած երկար շարքերը վկայում են իսլամական ժողովրդավարության ամուր հիմքերի և աստվածային այս մեծ պարգևի՝ ընտրությունների առթի հետ ժողովրդի կապվածության մասին, որը գործի ու փոձության դաշտում պարզերես դարձրեց Իրանին ու իրանցիներին»,-հավաստել է մեծահայրգ առաջնորդը:
Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ընտրություններում հաղթեցին ժողովուրդը և իսլամական համակարգը: Այն համակարգը, որ չնայած թշնամիների դավադրություններին ու ճնշումներին, կարողացել է շահել այս մեծ ժողովրդի վստահությունը, որն ամեն շրջանում յուրովի դրսևորումներով է ներկայանում աշխարհին»:
<այիսի 20-ին Իրանի ՆԳ նախարար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին հայտարարել է.«Իրանի 12 շրջանի նախագահական ըտրություններին քվեարկողների ընդհանուր թիվը կազմում է 41 մլն. 220 հազար 131: Իրանի ՆԳ նախարարի խոսքերով 23 մլն. 549 հազար 616 քաղաքցի քվեարկել է Հասան Ռոհանիի օգտին, ինչի արդյունքոմ վերջինս Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների հաղթողն է ճանաչվել»:
Իշխանության գործադիր մարմնի ղեկավար ընտրելու իրական ու ուղղակի դերը մայիսի 19-ին Իրանի ժողովրդին բերեց ընտրատուփերի առջև: Այս բազմամիլիոնանոց ներկայությունն անմոռանալի պատմական իրականություն դարձավ և միաժամանակ մասնակցության առումով նոր ռեկորդ սահմանեց Իրանի նախագահական ընտրություններում: Ժամեր շարունակ երկար շարքերում սպասելը խոսում է ժողովրդի մեջ քաղաքական պատասխանատվության առկայության մասին և այդ փաստը մի ագամ ևս աշխարհին ցույց տվեց, որ Իրանի իսլամական հանրապետության ապագան կերտում է իր իսկ ժողովուրդը: Եվ այդ ժողովուրդը միշտ օգտագործելու է իրեն ընձեռնված հնարավորությունը:
Նախագահական ընտրություններին ավելի քան 41 մլն. քաղաքացու մասնակցությունը խոսում է ժողովրդի քաղաքական հասունության և միաժամանակ քաղաքական ասպարեզում նրանց հզոր ներկայության մասին: Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրությունների կարևոր և հստակ պատգամը՝ ժողովրդի ու իսլամական համակարգի միջև անքակտելի, ամուր ու խոր կապի գոյությունն է: Իսլամական համակարգի հետ ժողովրդի զորակցությունը մեկ անգամ ևս ջախջախեց իսլամական համակարգի թշնամիների հավասարությունները:
Ուրբաթ օրը Իրանի ժողովրդի բոլոր խավերը, ամենատարբեր ճաշակներով ու քաղաքական կողմնորոշումներով միասին հրապարակ իջան և ուս-ուսի տված հաղթահարեցին այս փորձությունը: Այս հաղթանակը թանկարժեք գանձ է հեղափոխության ու իսլամական հանրապետության համակարգի համար, ինը առավել քան երբևէ կայունացնում ու ամրացնում է այս համակարգի հիմքերը: