Մամուլի տեսություն 21-05-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i62628-Մամուլի_տեսություն_21_05_2017
Այսօր իրանական մամուլի էջերը ողողված են  նախագահական ընտրություններում ժողովրդի կերտած սխրանքի և հաղթանակ տարած  նախագահ Ռոհանիի մասին բազմաթիվ հոդվածներով, նախագահի անցած ճանապարհի վերաբերյալ մեկնաբանություններով և ապագա քաղաքականության շուրջ վերլուծություններով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2017 16:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-05-2017

Այսօր իրանական մամուլի էջերը ողողված են  նախագահական ընտրություններում ժողովրդի կերտած սխրանքի և հաղթանակ տարած  նախագահ Ռոհանիի մասին բազմաթիվ հոդվածներով, նախագահի անցած ճանապարհի վերաբերյալ մեկնաբանություններով և ապագա քաղաքականության շուրջ վերլուծություններով:

 

 

Ալիք

Թեհրանի հայոց թեմի առաջնորդը  շնորհավորել է դոկտ. Ռոհանիին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Իրանի 12-րդ շրջանի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի եւ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին: 

«Անհուն ուրախությամբ լսեցինք Ձերդ վսեմության վերընտրության բարի լուրը։ Մենք մոտիկից հետեւեցինք ընտրության ընթացքին եւ գոհունակությամբ վկայեցինք ժողովրդի խուռներամ մասնակցության, ինչ որ վկայությունն էր մի կողմից վստահության եւ ապահովության, Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ եւ մյուս կողմից էլ  քվեարկողների, ձեր անձի նկատմամբ ունեցած սիրույն եւ հարգանքին, որովհետեւ անցյալ չորս տարիներին ձեր ներքին եւ արտաքին ճակատների վրա արձանագրած աննախընթաց ձեռքբերումները, ժողովրդին հույս ներշնչեցին եւ մղեցին իրենց  քվեները կենտրոնացնելու ձեր անձի վրա»,ասված է Սրբազան հոր ուղերձում։

 

 

Խորասան օրաթերթ

23 միլիոն «Այո» Ռոհանիին

 

Վերջապես ավարտվեց նախագահական ընտրությունների երկամսյա մարաթոնը և Դոկտոր Հասան Ռոհանին շահելով 23 միլիոն 549 հազար 616 ձայն վերընտրվեց նախագահի պաշտոնում։

«Հասան Ռոհանին աջակցության ձեռք  է մեկնել ողջ ժողովրդին, բոլոր թևերին ու կուսակցություններին։ Շուկաները կանաչ լույս են ցույց տվել 12-րդ կառավարությանը։ Արտարժույթի շուկայում անդորր է տիրում»,գրում է Խորասան թերթը։

 

Քեյհան

Ժողովրդի 41 միլիոնանոց մասնակցությունն ընտրություններին ևս մեկ քայլ էր Իրանի զարգացման  ու վեհության ուղղությամբ

Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Ռոհանին հեռուստատեսության ուղիղ եթերով խոսեց Իրանի ժողովրդի հետ։

Նա ասաց․-« «Իմ անկեղծ ողջույնները Իրանի մեծ ժողովրդին, որ 1396 թվականի Նախագահական  ընտրություններին իր ակտիվ , իմաստալի ու ազդեցիկ  մասնակցությամբ մեծ քայլ կատարեց սիրելի Իրանի վեհության ,արժանապատվության ու ազգային շահերի ուղղությամբ։ Ձեր ավելի քան 41 միլիոն քվեն, երկրի պատմությունը  ուղղորդեց դեպի  զարգացման և բարգավաճման ուղի»։

 

Ղանուն օրաթերթ

Այս ընտրություններում պարտվող չկա

Ժամանակակից դարում Իրանի իսլամական հանրապետության վերջին նախագահի պաշտոնը զբաղեցրեց Հասան Ռոհանին։

 

Ռեսալաթ

Նոամ Չոմսկի«Իրանի ընտրություններում իրական հաղթողը Այաթոլլահ Խամենեին էԱրևմուտքը նվաստացավ»

Ամերիկացի հայտնի տեսաբան,վերլուծաբան և փիլիսոփա Նոամ Չոմսկին ասել է․-«Իրանում անցկացված նախագահական ընտրություններում իրական հաղթողը Այաթոլլահ Խամենեին է և փաստորեն արևմուտքը նվաստացավ։ Հղում անելով Ալ Ալամ Հեռուստակայանին Ռեսալաթ թերթը գրում է․-«Իրանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ամերիկացի հայտնի  տեսաբան և վերլուծաբան՝ Նոամ Չոմսկին հստակեցրել է․-«Այաթոլլահ Խամենեին աշխարհի ամենախոհեմ ու ամենաիմաստուն դիվանագետն է»։

Նա հավելել է․-«Երբ ընտրություններին  ժողովուրդն ակտիվ մասնակցություն է ունեցել, ապա իրական հաղթողը Այաթոլլահ Խամենեին է ,ոչ թե արևմուտքը; Այսօր աշխարհի քաղաքական գործիչները հաստատելով Իրանում տիրող ժողովրդավարությունը ի ցույց դրեցին Այաթոլլահ Խամենեիի վեհությունը և իրենց նսեմությունը», ասել է Չոմսկին։

---

 

Ալիք

Բարեփոխականները հաղթում են Թեհրանի քաղխորհրդի ընտրություններում

Թեհրանի կուսակալ Իսա Ֆարհադին ներկայացրել է Թեհրանի 5-րդ շրջանի քաղխորհրդի ընտրությունների առաջին պաշտոնական արդյունքները, որոնք վկայում են բարեփոխականների համոզիչ հաղթանակի մասին: Մայրաքաղաքի քաղխորհրդի բոլոր 21 տեղերն էլ բաժին են հասել բարեփոխականների նախընտրական՝ «Հույսի ցուցակ»-ում ներառված թեկնածուներին:

3957 ընտրական տեղամասերից ամփոփվել է 2523-ի տվյալները: Հրապարակված նախնական արդյունքների համաձայն՝ առաջատարը Մոհսեն Հաշեմի Ռաֆսանջանին է. նա ստացել է 1 մլն. 138 հազար 473 ձայն: Երկրորդը՝ 921 հազար 511 ձայնով Մորթեզա Էլվիրին է, իսկ երրորդը՝ Ահմադ Մասջեդ Ջամեին է, որը ստացել է 914 հազար 511 ձայն:

 

--- 

Համշահրի

Ռիո-2016-ի օլիմպիական մեդալները

2016-ին Բրազիլիայում անցկացված Օլիմպիական խաղերի  ավելի քան 100 մեդալներ ժանգոտել են

 

2016-ին Բրազիլիայում անցկացված Օլիմպիական խաղերի շուրջ 130 մրցանակակիր իրենց մեդալները վերադարձրել են կազմակերպիչներին:

Օլիմպիական խաղերի  կազմակերպիչների խոսնակ՝ Մարիո Անդրադան հայտարարել է․«Ամենատարածված խնդիրն այն է, որ մեդալները ընկել են մեծ բարձրությունից, ինչի հետևանքով մաքրվել է ներկը կամ խամրել է փայլը: Դրանք սկսել են ժանգոտել և սևանալ հենց այն տեղերում, որտեղ վնասվել է ծածկույթը»։«Երկրորդ պատճառը, որը առնչվում է շուրջ տաս մեդալի հետ, այն է, որ մեդալները խիստ ցուրտ պայմաններում են գտնվել», նշել  է նա:Ռիո-2016 խաղերի գլխավոր կազմակերպիչն հայտնել է, որ Բրազիլիայի դրամահատարանը կուղղի վնասված մեդալների խնդիրները և կվերադարձնի դրանք իրենց տերերին:

---

Շարղ

Թրամփի վարկանիշը կտրուկ նվազել է

ԱՄՆ-ում անցկացված վերջին սոցհարցումների համաձայն՝ Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ նվազել է։Փաստորեն Թրամփի վարկանիշը նրա պաշտոնավարումից ի  վեր հասել է ամենացածր մակարդակի,ինչը կապված է Թրամփի և ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման շուրջ բարձրացված մեծ սկանդալի, ինչպես նաև Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար՝ Ջեմս Կոմիի պաշտոնազրկման հետ։Հարցումն անցկացրել են Ipsos –ը և «Reuters» լրատվական գործակալությունը։Հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 38 տոկոսը   հաստատում է Թրամփի գործունեությունը, իսկ 56 տոկոսը  չի աջակցում նրան: 6 տոկոսը  որոշակի  պատասխան չի տվել:

Նվազում է նաև Թրամփին աջակցող հանրապետականների թիվը: ԱՄՆ նախագահի գործունեությունից դժգոհ է հանրապետականների  23 տոկոսը Այս թիվը մեկ շաբաթում աճել է 7 տոկոսով:Քանի որ անցած շաբաթ հանրապետականների 16 տոկոսն էր դժգոհ Թրամփի գործունեությունից։

 

 

Armedia.am

Իսրայելում Թրամփին կտրամադրվի ռումբերից պաշտպանված հյուրանոցային համար

Իսրայել կատարելիք այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կտրամադրվի ռումբերից և թունավոր գազերից պաշտպանված հյուրանոցային համար: Այն մասին հայտնում է NBC News-ը: Երուսաղեմի King David հինգաստղանի հյուրանոցի մենեջերի խոսքով` նախագահական համարները օդափոխման անհատական համակարգ ունեն, որոնք համալրված են հատուկ պաշտպանության մեխանիզմով, որոնք նախատեսված են թունավոր գազի հարձակման դեպքերի համար:

Նշենք, որ սենյակի արժեքը մեկ գիշերակացի համար կազմում է 5700 դոլար: