Մամուլի տեսություն 25-05-2017
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը Իսլ. հեղափոխության առաջնորդին և երկրի ղեկավարությանը շնորհավորել է Ռամազան ամսվա կապակցությամբ:
Ջոմհուրի էսլամի
Սրբազան պաշտպանության տարիների հուշերը ազգային հարստություն են։
«Թրամփը երբեք չի կարող Իրանի նման մեծ երկրին մեկուսացնել».New York Times
Ռեսալաթ
«Ինչու Իրանը պետք է լինի մեր թշնամին իսկ Արաբիան մեր բարեկամը». Los Angeles Times
Ալիք
Սրբազան Հայրն Իսլ. հեղափոխության առաջնորդին և երկրի ղեկավարությանը շնորհավորել է Ռամազան ամսվա կապակցությամբ
Իսլ. խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահը հանդիպել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանի հետ։
Էբթեքար
Երկրի հիմնական հարցերի վերաբերյալ 12-րդ կառավարության ծրագրերը քննարկվում են։
ԻԼԻՊ-ը գլխավորում է համաշխարհային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները։
Քեյհան
Աշխարհն արձագանքել է Շեյխ Իսա Ղասեմի ձերբակալությանը։ Իսլամական աշխարհը դատապարտել է Ալե Խալիֆայի այդ քայլը,իսկ Ալե Սաուդը գերագնահատել։
Այսօր այ՛ս և ներքին ու արտասահմանյան այլ իրադարձությունների է անդրադարձել Իրանական մամուլը։
----------- ------------ -------------
Ռեսալաթ
«Ինչու Իրանը պետք է լինի մեր թշնամին իսկ Արաբիան մեր բարեկամը». Լոս Անջելես Թայմս
Ամերիկյան «Լոս Անջելես Թայմս» թերթը հրապարակել է մի հոդված ,որում հարցադրել է, թե «Ինչու Իրանը պետք է լինի ԱՄՆ-ի թշնամին ,իսկ Արաբիան բարեկամը»:Քննադատելով ժողովրդավարության նկատմամբ ԱՄՆ-ի երկստանդարտ դիրքորոշումը, ամերիկյան թերթը գրել է.«Իրանը ուրբաթ օրն ընտրություններ անցկացրեց,որին մասնակցողների թիվը գերազանցում էր մեր երկրում տեղի ունեցած ընտրություններին մասնակցողների թվին: Փաստորեն Իրանում ընտրողների երեք չորրորդը մասնակցել է ընտրություններին և քվեարկել է իր թեկնածուի օգտին: Իսկ մենք Իրանին համարում ենք մեր թշնամին և Արաբիային, որը մինչ այսօր նույնիսկ անգամ մեկ ազգային ընտրություններ չի անցկացրել և կառավարվում է մեկ ընտանիքի կողմից , համարում ենք մեր բարեկամը և ապա ողջ աշխարհին ասում ենք ,որ մենք աջակցում ենք ժողովրդավարությանը, ազատ ընտրություններին, և ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Սաուդյան Արաբիան ,որին մենք համարում ենք մեր բարեկամն ու դաշնակիցը , բացարձակ թագավորություն է, մինչդեռ Իրանը Դոնալդ Թրամփի Ռիադ կատարած այցից մեկ օր անց նախագահական մեծ ընտրություններ անցկացրեց: Արաբիայում սաուդցիները արգելել են Սուրբ գիրքը, մինչդեռ Իրանի խորհրդարանում քրիստոնյաները և հրեաներն ունեն իրենց մանդատները», գրել է ամերիկյան թերթը:
---
Ալիք
Սրբազան Հայրն Իսլ. հեղափոխության առաջնորդին և երկրի ղեկավարությանը շնորհավորել է Ռամազան ամսվա կապակցությամբ
Ռամազան ամսվա կապակցությամբ թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը շնորհավորական նամակներ է հղել Իսլ. հեղափոխության առաջնորդ այաթ. Ալի Խամենեիին, Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիին, դատական ուժի ղեկավար այաթ. Ամոլի Լարիջանիին, Իսլ. հեղափոխության առաջնորդի խորհրդական այաթ. Թասխիրիին, նախարարներին ու վարչակարգի այլ պաշտոնյաներին: Տեղեկացնում է Ազգային առաջնորդարանի դիվանը:
Շնորհավորական նամակներում Սրբազան Հայրը իր, հայ համայնքի, Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի, Կրոնական խորհրդի և ազգային առաջնորդարանի անունից շնորհավորել է Ռամազան ամսվա ծոմապահությունը՝ մաղթելով, որ այն մարդկանց սրտերի, մարդ-Աստված հարաբերության սերտացման և մտքերի ու հոգիների բյուրեղացման առիթ կհանդիսանա:
Ալիք
Թումանյանն ու Շաերին կարևորել են գյուղատնտեսության ոլորտում Թեհրան-Երևան համագործակցության ընդլայնումը
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը երեկ՝ մայիսի 24-ին հանդիպել է Իսլ. խորհրդարանի գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Ալի Մոհամմադ Շաերիի հետ:
Հանդիպմանը, Ալի Մոհամմադ Շաերին բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա տնտեսական եւ մշակութային հարաբերությունները նշել է, որ տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնման համար առկա են անհրաժեշտ պայմաններ:
«Հուսով եմ, որ երկկողմ համագործակցության ընդլայնման միջոցով կնպաստենք երկու երկրների բարեկամական հարաբերությունների ընդլայնմանը»,- ասել է Ալի Մոհամմադ Շաերին:
Դեսպան Թումանյանն էլ իր հերթին ողջունել է տարբեր ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնումն՝ ընդգծելով, որ Իրան-Հայաստան հարաբերությունները մշտապես հիմնված են եղել փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա:
---
Շարղ
Ֆիլիպիններում ռազմական դրություն է հայտարարվել
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն ռազմական դրություն է հայտարարել այդ երկրի հարավային Մինդանաո տարածքում՝ կառավարական բանակի ու ԻԼԻՊ-ին կից զինյալների միջև տեղի ունեցած բախումներից հետո։ Ֆիլիպինների նախագահը այցով գտնվում էր Մոսկվայում։ Ֆիլիպինների նախագահը ընդհատել է Ռուսաստան իր այցելությունը ու վերադարձել Մանիլա։Նա Մոսկվայում հանդիպել է Պուտինի հետ։ Հանդիպման ժամանակ նա ընդգծել է,որ Ֆիլիպինները ցանկանում է ռուսական արդիական զենքեր գնել ԻԼԻՊ-ին կից ահաբեկիչներին դիմակայելու համար։
News.am
Financial Times․ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դիվանագիտությունից ռազմական հզորության է անցնում
Թրամփի վարչակազմը ծրագրում է կրճատել Պետդեպարտամենտի ֆինանսավորումը, քանի որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը դիվանագիտությունից տանում է դեպի ռազմական հզորություն ու հաղթանակ իսլամական ահաբեկչության նկատմամբ։ Այս մասին նշվում է Financial Times-ի հոդվածում, որը նվիրված է օտարերկրյա պետություններին ամերիկյան օգնության կրճատման՝ վարչակազմի որոշմանը։
Հոդվածագիր Քաթրինա Մենսոնի խոսքով՝ բյուջեն կրճատելու որոշումը կհանդիպի կոշտ դիմադրության ԱՄՆ կոնգրեսում։ Բյուջեի դեմ արդեն արտահայտվել են դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն ու հանրապետական կոնգրեսական Էդ Ռոյսը։
Բյուջեում ամրագրված է սոցիալական ծրագրերի ու զարգացման ծրագրերի ֆինանսավորման կրճատումը, որը տարածվելու է այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի դեմ պայքարի ծրագրերի վրա։ «Դա թույլ կտա ծախսերը ուղղել դեպի ահաբեկչության դեմ պայքար ու 3․1 մլրդ օգնություն ներառել Իսրայելի համար, որը Մերձավոր արևելքում ԱՄՆ առաջատար դաշնակիցն է»,- նշում է հեղինակը։
Եւս մեկ հանրապետական կոնգրեսական Բոբ Կորկերը, որը նաեւ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահն է, համաձայն է, որ ծրագրի ուղղվածությունը պետք է փոխել։ «Սակայն ես նաեւ ընդունում եմ դիվանագիտության ու օտարերկրյա օգնության կարիքների ֆինանսավորման կարեւորությունը»,- ասում է նա։
Վերլուծաբան Ռուբեն Բրիգետին նույնպես կարծում է, որ բյուջեի նման կրճատումը կստիպի ԱՄՆ-ին զիջել իր շահերը Ասիայում, որտեղ ծրագրված է բյուջեի կրճատում 35 տոկոսի մակարդակի վրա»,- ասել է նա։
«Այսպիսով, վարչակազմի առաջարկը ամենայն հավանականությամբ կբախվի կոշտ դիմակայության Կոնգրեսում ու հատկապես Սենատում, որտեղ նախագծի ընդունման համար պետք են դեմոկրատների ձայները, նաեւ Պենտագոնում, որտեղ դիվանագիտությունը դիտարկվում է որպես ԱՄՆ ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ»,- ամփոփում է հեղինակը: