Մամուլի տեսություն 28-05-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63124-Մամուլի_տեսություն_28_05_2017
Գերմանական բունդեսթագի անդամները պետք է կարողանան այցելել մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հեռանալ Ինջիրլիքից»,- ասել է Մերկելը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 28, 2017 16:33 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-05-2017

Գերմանական բունդեսթագի անդամները պետք է կարողանան այցելել մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հեռանալ Ինջիրլիքից»,- ասել է Մերկելը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:

 

Համշահրի

Գերմանիան  երկշաբաթյա վերջնագիր է ներկայացրել Անկարային

Գերմանացի խորհրդարանականների խմբի մուտքը  «Ինջիրլիք» ավիաբազա արգելելու հարցով լարվածությունը շարունակվում է Գերմանիայի և Թուրքիայի միջև։ Գերմանիան Անկարայի կառավարությանը երկշաբաթյա վերջնագիր է ներակայացրել պահանջելով անհապաղ կարգավորել այդ հարցը։

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունների վատթարացման հերթական շրջադարձը տեղի է ունեցել օրերս, երբ թուրքական իշխանությունները տեղեկացրել են Գերմանիայի կառավարությանն «Ինջիրլիք» Բունդեսթագի պատգամավորների մուտքը թույլ չտալու մասին: Դրան ի պատասխան Բեռլինը հայտարարել է «Ինջիրլիքին» այլընտրանք գտնելու մասին: Որպես առաջնահերթ տարբերակ քննարկվում է զինվորականների տեղափոխումը Հորդանան:

Գերմանիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ բարձրացրել է «Ինջիրլիք» ավիաբազայի օգտագործման հարցը:

 Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոսել է թուրքական «Ինջիրլիք» ավիաբազա գերմանացի խորհրդարանականների խմբին թույլ տալու շուրջ։ «Գերմանական բունդեսթագի անդամները պետք է կարողանան այցելել մեր զինվորներին: Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք հեռանալ Ինջիրլիքից»,- ասել է Մերկելը:

---

 

Armedia.am

Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

 Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:      Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:      1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված "Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին" ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:

 

 

Ռեսալաթ

Վաշինգտոնի վիճահարույց քաղաքականությունները  ՆԱՏՕ-ում

Թրամփի ԱՄՆ նախագահ դառնալուց ի վեր , նոր առճակատում է սկսվել Սպիտակ Տան և ՆԱՏՕ-ի ղեկավարների միջև։ Դոլանդ Թրամփի Բրյուսել կատարած այցը լայն արձագանք է գտել լրատվամիջոցներում։

Մեծ յոթնյակի հանդիպումից առաջ Թրամփը մասնակցեց նաև ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: ՆԱՏՕ-ի հանդեպ Թրամփը նախկինում խիստ վերաբերմունք ուներ և անգամ հայտարարում էր, որ կազմակերպությունը հնացած է, իսկ անդամ պետությունները չէին կատարում իրենց բաժին պարտականությունները` մասնավորապես քիչ վճարելով դրա պահպանման համար: Նախագահ դառնալով, սակայն, Թրամփը փոխեց վերաբերմունքը, ինչը հատկապես դրսևորվեց Մերկելի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի` ԱՄՆ կատարած այցելությունների ժամանակ: ՆաԲրյուսելում էլ է խոսել մյուս պետությունների ֆինանսական պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին: Հայտարարությունը առաջացրել է ՆԱՏՕ-ի ղեկավարության դժգոհությունը, որոնք համարում են, որ տեղի և պահի առումով ԱՄՆ նախագահի բարձրացրած հարցը աննպատակահարմար էր: 

 

 

Շարղ

Մահացել է Զբիգնև Բժեզինսկին,  ով Իրանի հեղափոխության տարիներին եղել է Քարթերի խորհրդականը 

Իրանի հեղափոխության տարիներին, ԱՄՆ ժամանակի նախագահ`Ջիմի Քարթերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Զբիգնև Բժեզինսկին մահացել է 90 տարեկանում, հայտնում է  Շարղ թերթը։

Նա մահացել է այն ժամանակ,երբ փաստաթղթեր  էին հրապարակվել ԱՄՆ-ի  ընտրություններին ՌԴ-ի միջամտության և ռուսական իշխանությունների հետ Թրամփի փեսայի կապերի  վերաբերյալ: Եթե մահը այս լեհ գեոստրատեգի կյանքը խլած չլիներ ապա նա անշուշտ մեկ անգամ ևս քննադատության կենթարկեր Ռուսաստանի վարած քաղաքականությունները: Հանգուցյալի դուստրը՝ Միկա Բժեզինսկին է  հայտնել իր հոր մասին իր ինստագրամային էջում:

Բժեզինսկին հետազոտություններ է կատարել սոցիոլոգիայի, քաղաքագիտության, և փլիսոփայության ոլորտներում: 1977-1981 թվականներին Զբիգնև Բժեզինսկին Ջիմի Քարթերի վարչակազմում զբաղեցրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը:

 

 

News.am

Փորձագետ․ Էրղողանը հզոր խաղաքարտ ունի՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում

 Ամիսներ շարունակ Էրդողանը սրում էր Եվրոպայի  ու Գերմանիայի հետ հարաբերությունները։ Չնայած տնտեսական առումով նրա նկատմամբ ճնշումն ավելի է աճում, բայց Թուրքիայի հարցերով գերմանացի փորձագետ Յասար Այդինի կարծիքով Եվրոպային դա շատ չի օգնի։ «Նա, ով խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, չի կարող հրաժարվել Թուրքիայի հետ հարաբերություններից»,- հայտնել է Այդինը Focus-ին տված հարցազրույցում։

«Էրդողանը գտնվում է ներքին ու արտաքին քաղաքական ճնշման տակ։ Սակայն նա գիտի՝ այն պահից սկսած, երբ Ռուսաստանը էքսպանսիայի կուրս է վերցրել արտաքին քաղաքականությունում, ճնշման տակ է հայտնվել նաեւ ՆԱՏՕ-ն։ Ուկրաինական ճգնաժամը չափից ակնհայտ ցուցադրեց դա ՝ բացի դրանից Ռուսաստանը ագրեսիվ է նույնիսկ Եվրոպայի նկատմամբ։ Թուրքիայի նախագահի ուշադրությունից չէ ր կարող վրիպել նաեւ այն փաստը, որ Եվրոպան հիմա շրջադարձային ժամանակներ է ապրում՝ հենց թեկուզ Բրեքսիթի կամ միգրացիոն ճգնաժամի առումով»,- ասել է Այդինը։

«Եվրոպացիների ու ՆԱՏՕ-ի խնդիրն այն է, որ նրանք գիտակցում են Թուրքիայի կախումը եվրոպական տնտեսությունից, սակայն ՆԱՏՕ-ն չունի ոչ մի խաղաքարտ Թուրքիայի դեմ,- ասել է փորձագետը,- Անկարայի դիրքերից ամեն ինչ այլ կերպ է թվում։ Նա, ով Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի նման, խնդիրներ ունի Ռուսաստանի հետ, չի կարող առանց Թուրքիայի հետ հարաբերությունների։ Եվրոպացիները շատ են վախենում, որ եթե Թուրքիային հեռանցնեն ՆԱՏՕ-ից, նա միանգամից գործընկեր կգտնի՝ ի դեմս Ռուսաստանի։ Դրա համար էլ Էրդողանը հզոր խաղաքարտ ունի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները»։

Բացի դրանից Եվրոպայում հասկանում են, որ փախստականների հարցով Թուրքիայի հետ գործարքը ընդամենը մասամբ կարելի է դիտարկել որպես Անկարայի վրա ճնշման լծակ։ Եթե այդ գործարքը խզվի՝ «դա կհանգեցնի Եվրոպայում պոպուլիստական կուսակցությունների վարկանիշի աճին»: