Գերմանական խաղաղության ինստիտուտների տարեկան զեկույցներն ու նախազգուշացումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63434-Գերմանական_խաղաղության_ինստիտուտների_տարեկան_զեկույցներն_ու_նախազգուշացումները
Գերմանական խաղաղության 5 ինստիտուտներ իրենց տաըեական զեկույցում կոչ են արել դադարեցնել դեպի Սաուդյան Արաբիա և Թուրքիա զենքի արտահանումները և Բեռլինի իշխանությունից պահանջել են զենքերի արդիականացման հարցով չընթանալ Դոնալդ Թրամփի ծրագրին համաքայլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 01, 2017 09:07 Asia/Tehran
  • Գերմանական խաղաղության ինստիտուտների տարեկան զեկույցներն ու նախազգուշացումները

Գերմանական խաղաղության 5 ինստիտուտներ իրենց տաըեական զեկույցում կոչ են արել դադարեցնել դեպի Սաուդյան Արաբիա և Թուրքիա զենքի արտահանումները և Բեռլինի իշխանությունից պահանջել են զենքերի արդիականացման հարցով չընթանալ Դոնալդ Թրամփի ծրագրին համաքայլ:

Հրապարակված զեկույցի մեջ քննադատության է արժանացել ԵՄ-ում ռազմական ծախսերի ավելացումը:

Փաստորեն գերմանական ինստիտուտներին մտահոգում է այն փաստը, որ Գերմանիայի կառավարությունը քայլ կպահի Դոնալդ Թրամփի քաղաքականությունների հետ: Հատկապես այդ ինստիտուտների կողմից քննադատվել է այն, որ Թրամփը շեշտել է.«Գերմանիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի հարցով 300 մլրդ. դոլր պարտք է ԱՄՆ-ին»:

Այդ ինստիտուտների հետազոտողների տեսանկյունից, նման պահանջների ներկայացումը զուրկ է տրամաբանական հիմքից: Ավելին, նրանք համոզված են, որ պաշտպանական ծախսերի ավելացմամբ չէ, որ ապահովվում է անվտանգությունը: Այս հարցը կարևորել է նաև Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Գերմանացի պաշտոնյաները բազմիցս դեմ են հանդես եկել ԱՄՆ-ի ռազմամետ մոտեցումներին ու ռազմական ծախսերի ավելացման հարցով Թրամփի կողմից ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներին ուղղված բազմակի պահանջներին: Թրամփը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամներից պահանջել էր ՀՆԱ-ի ընդհանուր արդյունքի  2 տոկոսով բարձրացնել ՆԱՏՕ-ին հատկացվող ռազմական ծախսերը: Գերմանացիների տեսանկյունից անվտանգության խնդիրը տարբեր կողմեր ունի, որի միայն մի մասը կիրականացվի ռազմական քայլերով: Հետևաբար ՆԱՏՕ-ի անդամների ռազմական ծախսեր որպես չափանիշ նրկայացնելը սխալ մոտեցում է: Այդ ուղղությամբ Զիգմար Գաբրիլեը համոզված է, որ միջազգային հարթակում՝ բնակլիմայական փոփոխությունների դեմ պայքարի, զարգացման աջակցության և փախստականների ընդունման առումով Գերմանիան զգալի դերակատարություն է ունեցել:

Մեկ այլ խնդիր, որ հաշվի է առնվել հրապարակված զեկույցում, Գերմանիայի կառավարության կողմից այդ երկրի այժմյան քաղաքականության վերանայումն  ու դեպի Սաուդյան Արաբիա ու Թուրքիա զենքի արտահանման դադարեցումն է: Այս խնդիրն արծարծվել է հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի մութ անցյալը Եմենի դեմ պատերազմում և հազարավոր եմենցիների սպանության հարցում: Այդուհանդերձ վերջին տարիների ընթացքում չնայած որ Գերմանիայի կառավարությունը տեղյակ է եղել Սաուդյան Արաբիայի անմարդկային քայլերի ու քաղաքականությունների մասին, սակայն այդ երկրի հետ պահպանել է իր ռազմական ու սպառազինական ծավալուն հարաբերությունները:

Խաղաղության ինստիտուտները  համոզված են, որ Թուրքիային զենքի վաճառքը նույնպես պիտի դադարեցվի: Ինստիտուտներն այդ պահանջը ներկայացրել են այն ժամանակ, երբ Գերմանիան բացասական հայացք ունի Թուրքիայի քաղաքական ու անվտանգության ոլորտի զարգացումների նկատմամբ, հատկապես Թուրքիայում սահմանադրության փոփոխությունների հարցով անցկացված հանրաքվեից հետո, ինչը բացահայտ հետդարձ էր դեպի ժովովրդավարություն տանող ճանապարհից: Բացի այդ վերջին ամիսների ընթացքում Ինջիրլիքի ավիաբազայում գերմանացի զորայինների ներկայության հարցով Էրդողանի կողմից Գերմանիային ուղղված քննադատությունների ավելացման պատճառով առավել քան երբևէ մթագնել են Բեռլին-Անկարա հարաբերությունները:

Ընդհանուր առմամբ այդ զեկույցը ցույց է տալիս, որ անվնանգության ոլորտում գերմանացիները լուրջ մտահոգություններ ունեն: Նրանց հատկապես մտահոգում է ՆԱՏՕ-ի ռազմական ծախսերի հարցով պայմանագրի անդամ երկրների միջև ծագած անհամաձայնությունները: