Մամուլի տեսություն 04-06-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63698-Մամուլի_տեսություն_04_06_2017
Այսօր Իրանի իսլամական հանրապետության հիմադիր՝ Հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի օրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2017 11:51 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-06-2017

Այսօր Իրանի իսլամական հանրապետության հիմադիր՝ Հոգելույս Իմամ Խոմեյնիի մահվան տարելիցի օրն է:

Քեյհան

Իմամ Խոմեյնիի  ծածանած դրոշը երբեք վայր չենք դնելու

Այսօր հունիսի 4-ն է , Խորդադ ամսի 14-ը՝ այն մեծ մարդու մահվան տարելիցի օրը, ով կերտեց պատմություն և ժամանակը բաժանեց երկու մասի, իրենից առաջ և իրենց հետո։ Հոգելույս Իմամ Խոմեյնին 28 տարի առաջ այս օրը լքեց երկիրը և երկինք բարձրացավ։«Շարունակվում է և դեռ կշարունակվի  Իմամ Խոմեյնիի ժամանակաշրջանը։  Շարունակվելու է Իմամ Խոմեյնիի ուղին։ Նրա ուղին մեր ուղին է։ Նրա նպատակը մեր նպատակն է և նրա ցուցումները մեր ճանապարհը լուսավորող փարոսը։ Մենք երբեք վայր չենք դնելու նրա ծածանած դրոշը»,գրում է Քեյհան օրաթերթը։

Բյուր հարգանք Իմամ Խոմեյնիի վառ հիշատակին։

---

Ալիք

Հանրապետության նախագահ. «Պարտավոր ենք յուրացնել եւ շարունակել Իմամ Խոմեյնիի ուղին»

Բոլորը պարտավոր են յուրացնել եւ շարունակել Իմամ Խոմեյնիի ուղին: նախարարների, նրանց տեղակալների, նահանգապետերի եւ պետական հիմնարկների ղեկավարների համար կազմակերպված իֆթարի հանդիսության ժամանակ ասել է Իրանի Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Իր ելույթում դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանի այսօրվա փառքը, ազատությունն ու հզորությունն Իմամ Խոմեյնիի առաջացրած շարժման, իրականացրած հեղափոխության եւ ղեկավարության արդյունքն է. «Աստծո հանդեպ իրական հավատքի շնորհիվ, Իմամ Խոմեյնիին հաջողվեց հասնել պատմական մեծ հաջողության: Մենք եւս կարող ենք ընտրել նույն ուղին»,- ասել է  նախագահ Ռոհանին։

 

Իրան

Փարիզյան պայմանագրից դուրս գալու  Թրամփի որոշումը զարմացրել է աշխարհին

Վերջերս Իտալիայի Սիցիլիա քաղաքում կայացած  Մեծ Յոթնյակի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ,որ ԱՄՆ-ն   լքելու է  Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը: Նա Սպիտակ Տանը ունեցած ելույթում պաշտոնապես հայտարարել է,որ ուրբաթ օրվանից սկսել է Փարիզյան համաձայնագրից դուրս գալու գործընթացը և դադարեցրել է պայմանագրի կետերի գործադրումը։

Ամերիկացի առաջնորդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարի 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները: Թրամփի այդ որոշումը բազմաթիվ հակազդեցությունների տեղիք է տվել։ Կալիֆորնիայի, Վաշինգտոնի և Նյու Յորքի կուսակալները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Նրանք հայտնել են ,որ չնայած կենտրոնական կառավարության որոշման , իրենք հավատարիմ են մնալու փարիզյան համաձայնագրին։

 

 

Ջավան

Իտալիան, Ֆրանսիան ու Գերմանիան հայտնել են, որ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը  քննարկման ենթակա չէ

 Գերմանիանիայի կանցլեր՝ Անգելա Մերկելը , Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը, Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյը , Եվրախորհրդարանի նախագահ՝ Դոնալդ Տուսկը , Կանադայի վարչապետ՝  Ջասթին Թրյուդոն և Իտալիայի վարչապետ՝ Պաոլո Ջենտիլոնին համատեղ հաղորդագրություն տարածելով  ցավ են հայտնել  Փարիզյան համաձայնագրից դուրս գալու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման կապակցությամբ»։ «Մենք ամրապնդելու ենք  մեր  գործընկերային հարաբերություններն ու փնտրելու ենք նոր միություններ՝ աշխարհի ամենահզոր տնտեսություններից սկսած մինչև ամենափոքր  պետություններ»,- նշվում է հայտարարության մեջ։

Մերկելը, Մակրոնը և Ջենտիլոնին հայտնել են, որ կլիմայի մասին Փարիզյան համաձայնագիրը չի կարող վերանայվել, այն քննարկման ենթակա չէ,-գրում է Ջավան թերթը։

---  

 

Ջամե Ջամ

Երեք ահաբեկչական հարձակում Լոնդոնում

 

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել միաժամանակ երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ  շրջանում։
Կամրջի վրա միկրոավտոբուսը մխրճվել է բազմության մեջ, որից հետո Բորոու շուկայի տարածքում ավտոմեքենայից 3 մարդ է դուրս եկել և դանակներով հարձակվել անցորդների վրա։ Ըստ որոշ տեղեկությունների՝ կա 6 զոհ, 48 վիրավոր:
Լոնդոնի կամրջով անցնողները տարհանվել են, դեպքի վայր են ժամանել զինված ոստիկաններ: Հայտնի է նաև, որ Լոնդոնում մարդկանց վրա հարձակված բոլոր 3 ահաբեկիչները սպանվել են:

 

--- 

Galatv.am

«Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմն աղետալի կլինի». Պենտագոնի ղեկավար

«ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ եթե հյուսիսկորեական ճգնաժամը չհաջողվի կարգավորել դիվանագիտական ճանապարհով եւ գործը հասնի պատերազմին, ապա տեղի կունենա սարսափելի արյունահեղություն»,-գրում է գերմանական Bild հանդեսը:

«Դա կլինի ամենասարսափելի հակամարտությունը, որը մենք երբեւե տեսել ենք մեր կյանքի ընթացքում»,-նշել է Մետիսը: Նրա խոսքերով՝Հյուսիսային Կորեայի վարչակազմի տնօրինության տակ կան հարյուրավոր հրետանային զինատեսակներ եւ հրթիռային համակարգեր, որոնք կարող են խոցել աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքներից մեկը՝ Սեուլը, որը բաժանարար գծից ընդամենը 60 կմ հեռավորության վրա է գտնվում:  

«Հյուսիսկորեական վարչակազմն իրենից վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար՝ առաջին հերթին Հարավային Կորեայի, իսկ պատերազմի դեպքում նաեւ Չինաստանի եւ Ռուսաստանի համար»,-ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:

«Օրերս Հյուսիսային Կորեայի բանակն իրականացրել է հերթական հրթիռային փորձարկումը: Հրթիռն ընկել է մեկնարկային կետից 400 կմ հեռավորության վրա՝ Կորեան եւ Ճապոնիան բաժանող ծովի մեջ: Փխենյանի քարոզչամեքենան հայտարարել է, որ փորձարկվել են թեւավոր հրթիռներ, որոնք ի զորու են բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները: Ընդհանրապես, վերջին շրջանում Հյուսիսային Կորեան ակտիվորեն զբաղված է միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների մշակմամբ: Դրանց թիրախում կլինեն ԱՄՆ-ի տարածքները՝ մասնավորապես Լոս-Անջելես եւ Նյու-Յորք քաղաքները»,- եզրափակում է Bild-ը:

---

 

Hayeli.am

Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով ձերբակալվել է վարչապետի խորհրդականը

Թուրքիայում շարունակվում են գյուլենականների՝ 2016-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զանգվածային ձերբակալությունները:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ ձերբակալվել է վարչապետի գլխավոր խորհրդական Բիրոլ Էրդեմը և նրա կինը` Գուլումսեր Էրդեմը:

Անկարայի հանրապետական դատախազության հաղորդած տեղեկությունների համաձայն` Բիրոլ Էրդեմը, ով նախկինում եղել է արդարադատության նախարարության աշխատակից, մեղադրվում է գյուլենական շարժման անդամ լինելու մեջ: