Մամուլի տեսություն 14-06-2017
Իրանի կառավարությունը օրակարգից հանել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն-2030» փաստաթղթի քննարկումը:
Իրանական մամուլն այսօր առանձնակի կարևորությամբ է հաղորդել Իրանի կառավարության օրակարգից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդունած «Կրթություն-2030» փաստաթղթի քննարկումը հանվելու մասին: Փաստաթղթում նշվում է, թե ինչպես աշխարհի երկրները զարգացնեն իրենց կրթական համակարգը մինչեւ 2030 թվականը:
«Ալիք»
Էստոնիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդ է այցելել
Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միքսերը հունիսի 13-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր: Հաղորդում է «Արմենպրես»-ը:
Նրան ուղեկցել են Հայաստանի ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Էստոնիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
Սվեն Միքսերը ծաղկեպսակ է տեղադրել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հուշահամալիրի եւ ծաղիկներ՝ Անմար կրակի մոտ:
«Ալիք»
«Իրանն ահաբեկչության զոհ է, ոչ թե՝ ահաբեկչության հովանավոր»
Հղում անելով «168.am» կայքին, Ալիք օրաթերթն անդրադարձել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ հարցազրույցին:
–Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններն ինչի՞ հետևանք էին: Որոշ փորձագետներ այդ դեպքերը պայմանավորում են Կատարի հետ արաբական 4 երկրների դիվանագիտական հարաբերությունների խզմամբ։ Այդ երկուսի միջև կապ տեսնո՞ւմ եք: Հարցին իրանագետնը հետևյալ կերպ է պատասխանել.
-«Ակնհայտ է, որ տվյալ գործողությունն առնչվում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Իրավիճակ, որի «նոր փուլի» մեկնարկը տրվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում, որտեղ, ըստ էության, փորձ կատարվեց ձևավորել հակաիրանական դաշինք՝ Պարսից ծոցի արաբական երկրների և մի շարք այլ երկրների մասնակցությամբ»:
«Շարղ»
Հունգարիան, Լեհաստանը և Չեխիայի հանրապետությունը ՝ ԵՄ-ի պատժամիջոցների վտանգի առջև
Եվրոպացի դիվանագետների խոսքերով, մոտ ապագայում ԵՄ-ը իրավական քայլեր է իրականացնելու Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի հանրապետության դեմ , որոնք հրաժարվել են ընդունել «Միասնություն» սկանդալային նախագծի շրջանակում ներգաղթյալների քվոտան : Բրյուսելը վերջնագիր է ներկայացրել Վարշավայի և Բուդափեշտի համար ՝ 2015 թվականի նախագծի հիմամբ ներգաղթյալների ընդունման գործընթացը սկսելու համար, հակառակ դեպքում, պատժամիջոցներ են կիրառվելու նրանց դեմ:
«Ղոդս»
Համաշխարհային բանկը 500 միլիոն դոլարի օգնություն է հատկացնելու Աֆղանստանին
Համաշխարհային բանկը 500 միլիոն դոլարի օգնություն է հատկացնելու Աֆղանստանին: Գումարը ծախսվելու է Պակիստանից ու Իրանից վերադարձված աֆղան փախստակններին աջակցելու, սիլուսների կառուցման, Հերաթի շրջանում էլեկտրաէներգիայի հզորացման և Աֆղանստանի հինգ քաղաքներում ծառայությունների բարելավման համար:
«Իրան»
ԵՄ-ը երաշխավորելու է ՀԳՀԾ-ի իրագործումը
Օսլոյում Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է.-« ԵՄ-ը երաշխավորելու է ՀԳՀԾ-ի իրագործումը»:
Նորվեգիայի ֆորումում ունեցած ելույթում, Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է սաուդցի ղեկավարների վերջերս արած հակաիրանական հայտարարություններին, ասելով.«Ռիադի հնչեցրած այդ հայտարարությունները ուղղակի և չափազանց վտանգավոր սպառնալիք են համարվում: Իրանը զգոն է : Մենք տեղեկություններ ունենք, որ Արաբիան մեծ դեր ունի Իրանի արևելյան ու արևմտյան սահմանների մոտ ահաբեկչական խմբավորումների տարածման գործում»:
«Ռեսալաթ»
Լիբերման.«Անկարող ենք կործանել Ասադին»
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարը հայտարարել է , թե Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը պետք է տապալվի: Նա խոստովանել է ,որ իրենք անկարող են դա անել:Ավիգդոր Լիբերմանն ասել է .«Մենք չենք կարող ուղղել աշխարհի սխալները : Մեզ արգելվում է մեծամտությամբ տառապել»:
tert.am
Հռոմի քաղաքապետը խնդրել է Իտալիայի իշխանություններին այլևս ներգաղթյալներ չուղարկել քաղաք
Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին խնդրել է Իտալիայի իշխանություններին այլևս քաղաք չուղարկել ներգաղթյալների, քանի որ դա կարող է հանգեցնել սոցիալական լարվածության աճի, այս մասին գրում է korrespondent.net-ը։
Ըստ քաղաքապետի՝ Հռոմում նոր ներգաղթյալների համար ճամբարներ կառուցելու միտքն անգամ անհնարին է և նույնիսկ ռիսկային։
2014 թվականից ծովային ճանապարհով Իտալիա է ժամանել մոտ 500 000 անօրինական ներգաղթյալ՝ գլխավորապես Հյուսիսային Աֆրիկայից, նրանցից շուրջ 200 000-ն ապաստան են գտել Իտալիայի տարբեր բնակավայրերում բացված հատուկ կենտրոններում։
Իտալիայի ներքին գործերի նախարարությունը խնդրել է տեղական ինքնակառավարման մարմիններին տարածք հատկացնել ևս 250 000 փախստականի համար։ Սպասվում է, որ այս տարի Իտալիա ժամանող ներգաղթյալների թիվը կավելանա նախորդ տարվա 180 000-ի համեմատ։
Իտալիան հաճախ ստիպված է լինում ընդունել բավականին մեծ քանակությամբ փախստականներ, քանի որ Հյուսիսային Եվրոպայի երկրները խստացրել են ներգաղթյալների ընդունման պայմանները, իսկ Եվրամիության շատ երկրներ հրաժարվում են ընդունել ծովային ճանապարհով Հունաստան և Իտալիա հասած շուրջ 160 000 փախստականի։
Ներկա փուլում ԵՄ-ն փորձում է ճնշում գործադրել և ստիպել Լեհաստանին, Չեխիային և Հունգարիային ընդունել որոշակի քանակությամբ ներգաղթյալների։
araratnews.am
Ղրղզստանում հոկտեմբերին նախագահ կընտրեն
Ղրղզստանի խորհրդարանը նախագահի ընտրությունները 2017-ի հոկտեմբերի 15-ին անցկացնելու մասին որոշում է ընդունել. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով խորհրդարանի մամուլի ծառայությանը։
Խորհրդարանականները ձայների մեծամասնությամբ հավանության են արժանացրել 2017-ի հոկտեմբերի 15-ին նախագահի հերթական ընտրություններ անցկացնելու որոշումը։
Ավելի վաղ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երկրի զինված ուժերի ստեղծման 25-ամյակի կապակցությամբ ելույթի ժամանակ հայտարարել էր, որ նախագահական ընտրություններն անցկացվելու են հոկտեմբերի 15-ին։
armedia.am
ԵՄ-ն Ուկրաինային 55 մլն եվրո կհատկացնի
Եվրոպական միությունը մի քանի ամսվա ընթացքում 55 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի պետական ֆինանսների արդյունավետ կառավարման ռեֆորմների անցկացման համար: Այս մասին Կիևում կայացած կոնֆերանսի ժամանակ լրագրողներին հայտնել է Ուկրաինայի ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հյուգ Մինգարելին:
Մինգարելին նշել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերից լիարժեք ուժի մեջ մտնող Ուկրաինայի և ԵՄ-ի Ասոցացման համաձայնագրի նպատակներից մեկը հանդիսանում է հնարավոր աջակցությունն Ուկրաինային պետական կառավարման բարելավման հարցում: