Մամուլի տեսություն 15-06-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64728-Մամուլի_տեսություն_15_06_2017
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուժեղ աջակցություն է հայտնել Իրանի Ֆուտբոլի ազգային հավաքականին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2017 13:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-06-2017

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ուժեղ աջակցություն է հայտնել Իրանի Ֆուտբոլի ազգային հավաքականին:

 

Այսօր իրանական մամուլն անդրադարձել է ԻԻՀ առաջնորդի ներկայությամբ Իմամ Ալիի նահատակության տարելիցին նվիրված սգո արարողությանը, նախագահ Ռոհանիի հետ  Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների հանդիպմանը, Լոնդոնում բարձրահարկ բնակելի շենքում բռնկված հրդեհին և Թրամփի դեմ 200 կոնգրեսականների ներկայացրած դատական հայցին։

---

Մամուլի անդրադարձը՝ Ռոհանիի հետ Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների և տեխնիկական կազմի անդամների հետ հանդիպմանը

 

Արման

Ռոհանին ուժեղ աջակցություն է հայտնել Իրանի Ֆուտբոլի ազգային հավաքականին.

 

Իրան

Աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը հաղթահարելն իրականանալի է.

 

Ջոմհուրի էսլամի

Մարզական պարծանքները իսլամական ու իրանական արժեքներով  դառնում են կրկնակի.

 

Մարդոմ Սալարի (ժողովրդավարություն)

Պետք է մեր ամբողջ ջանքն  ի գործ դնենք Իրանի ժողովրդին ուրախություն պարգևելու համար.

 

 Իսկ Թրամփի դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ Թեջարաթ և Էըթեմադ թերթերն այսպես են բնութագրել Կոնգրեսականներն ընդվզել են Թրամփի դեմ», «Թրամփը կանգնած է անդնդի եզրին»։

---

Ալիք

Չաբահարում ահաբեկիչներ են վնասազերծվել

Երեկ՝ հունիսի 14-ին Չաբահարում վնասազերծվել է ահաբեկչական մի կորիզ, որը կապված է եղել «Անսար ալ Ֆորղան» ահաբեկչական խմբավորման հետ:

Չաբահարում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության հետ կապված Իրանի անվտանգության նախարարությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում մասնավորապես նշված է. «Չաբահարի բնակիչների անվտանգությունը խաթարելու նպատակ ունեցող ահաբեկչական այս կորիզը գործուղված էր տարածաշրջանի հետադեմ երկրների հատուկ ծառայությունների կողմից: Այն հայտնվել էր նախարարության աշխատակիցների տեսադաշտում, և նրա բոլոր անդամները վնասազերծվեցին նախքան որևէ քայլ ձեռնարկելը։Գործողության ընթացքում ահաբեկչական կորիզի յոթ անդամներից երկուսը սպանվել են, իսկ հինգը ձերբակալվել: Նրանցից առգրավվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, այդ թվում՝ մահապարտի գոտի:

 

Ջամե Ջամ

Թեհրանի ահաբեկչական գործողություններին քաղաքացիների արձագանքը

Ջամե Ջամ թերթը գրում է-«Իրանի ուսանողների սոցհարցման կենտրոնի  (ԻՍԱՊ) տվյալներով Իրանի քաղաքացիների մեծ մասն իրենց ապահով ու անվտանգ են զգում»,այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը։

Հունիսի 10-ին և 11-ին ԻՍՊԱ-ն սոցհարցումն անցկացրել է  1500 քաղաքացիների շրջանում։ Սոցհարցման մասնակիցների 85.9 տոկոսը նշել է, թե փողոցում քայլելիս իրեն ապահով է զգում ,իսկ 14.1 տոկոսն անապահով։ Հարցվածների ընդամենը 6 տոկոսին է անհանգստացնում  ահաբեկչական գործողությունների կրկնվելու հնարավորությունը: Հարցվածների 80.8 տոկոսը բարձր է գնահատել ահաբեկչական վերջին գործողությունների ժամանակ անվտանգության աշխատակիցների  և իրավապահ ուժերի գործունեությունը: 6.5 տոկոսն գնահատել է բավարար, 9.7 տոկոսը թույլ, իսկ հարցվածների 3 տոկոսը դժվարացել է որևէ գնահատական տալ:

 

Էբթեքար

Դոնալդ Թրամփը գլորվում է դեպի անդունդ

ԱՄՆ Կոնգրեսի Դեմոկրատական կուսակցության շուրջ 200 պատգամավորներ հայց  են ներկայացրել ընդդեմ երկրի նախագահ ՝ Դոնալդ Թրամփի, նրան մեղադրելով իր պաշտոնը չարաշահելու մեջ։Օրենսդիրները մեղադրում են Թրամփին Միացյալ Նահանգների Սահմանադրության դրույթները խախտելու, մասնավորապես՝ իրեն պատկանող ընկերությունների միջոցով արտասահմանյան կազմակերպություններից վճարումներ ստանալու մեջ: ԱՄՆ-ի սահմանադրությունը խստորեն արգելում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց որևէ օտար երկրից նվիրատվություն, կամ վճարում ընդունել, եթե այն նախապես չի հաստատվել Կոնգրեսի կողմից: Նախագահ ընտրվելուց հետո սա Թրամփին պատկանող ընկերություններին, և նրա բիզնես շահերին առնչվող երկրորդ դատական հայցն է:

Ռեսալաթ

Մերկելը կոչ է արել Թերեզա Մեյին սկսել բանակցությունները

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ չնայած ընտրությունների արդյունքներին, Բրիտանիան կհետևի ԵՄ-ից դուրս գալու ծրագրին։ Նա նշել է, որ ուզում է՝ Brexit-ի շուրջ բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն, հայտնում է Ռեսալաթ թերթը։Մերկելը նշել է, որ բանակցությունները կսկսվեն ծրագրված ժամկետում՝ հունիսի 19-ին։ «Ես կարծում եմ, որ Բրիտանիան կհետևի բանակցությունների ծրագրին։ Մենք ուզում ենք բանակցությունները հնարավորինս շուտ սկսել՝ հետ չմնալով ժամանակացույցից։ Ես չեմ կարծում, թե այս պահին որևէ բան կարող է խանգարել բանակցություններ սկսելուն», - նշել է նա։

Նշենք ,որ Բրիտանիայում խորհրդարանի ընտրությունների արդյունքների համաձայն պահպանողականները չեն կարողացել բացարձակ մեծամասնություն ստանալ, ինչը լուրջ հարված է դարձել վարչապետ Թերեզա Մեյի համար բանակցությունները սկսելու նախօրեին։

 

 

News.am

Կարնեգիի վերլուծաբան Թուրքիայի տարածաշրջանային դերակատարումը համոզիչ չէ

Վաղուց մոռացության են մատնվել այն երջանիկ օրերը, երբ Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական կարգախոսն էր «ոչ մի խնդիր հարեւանների հետ»։ Այսօր Անկարան բախվում է նոր դիվանագիտական մարտահրավերների, մինչ ներքին քաղաքականությունը երկրում բեւեռացված է, ինչպես երբեք։ Այս մասին ասվում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Մարկ Պիերինիի հոդվածում։

Հեղինակի խոսքով, մինչ Թուրքիայի ղեկավարությունը ավելի է մեկուսացվում իր ավանդական դաշնակիցներից, Անկարան կարծես փորձում է Ռուսաստանի գրկում պատսպարվել, նաեւ հանդես է գալիս ոչ համոզիչ տարածաշրջանային դերով։

Մի կողմից Թուրքիան բախվում է դժվարությունների քրդական հանրաքվեի հետ կապված, որը սեպտեմբերի 25-ին է ծրագրված։ Միաժամանակ Անկարան ստիպված է վրդովված հետեւել , թե ինչպես է ԱՄՆ օգնում սիրիական քրդերին՝ այդ թվում զենքով։

Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա Կատարի՝ Թուրքիայի մոտ դաշնակցի հետ ճգնաժամը, անկասկած, հետեւանքներ կունենա։ Թուրքիան անմիջապես միջնորդություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման գործում, սակայն, ըստ վերլուծաբանի, դա դժվար թե հնարավոր լինի։ Նախ Թուրքիան ու Կատարը կապված են ռազմական համաձայնագրով, երկրորդ՝ Թուրքիան մշտապես գժտված է Եգիպտոսի հետ։