Մամուլի տեսություն 18-06-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64942-Մամուլի_տեսություն_18_06_2017
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  չեղյալ է հայտարարել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշումը:ԱՄՆ հանրապետականները դատապարտել են Թրամփի այդ որոշումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 12:31 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-06-2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  չեղյալ է հայտարարել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշումը:ԱՄՆ հանրապետականները դատապարտել են Թրամփի այդ որոշումը։

Ալիք

Իրանցի ձկնորսի սպանության գործով քննություն է անցկացվում

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի ծովային սահմանապահ ուժերի կողմից իրանցի մի ձկնորսի սպանության մասին լուրին, Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հայտնել է, որ միջադեպի կապակցությամբ քննություն է անցկացվում:

ԻՍՆԱ-ի հետ զրույցում Բահրամ Ղասեմին տեղեկացրել է, որ լուրը հաստատվել է համապատասխան գերատեսչությունների, այդ թվում, նաեւ, երկրի սահմանապահ ծառայության կողմից:

«Խնդիրը գտնվում է քննության փուլում: Արդյունքների հստակեցումից հետո լրջօրեն հետեւելու ենք այս ցավալի միջադեպին»,- ասել է ԱԳ նախարարության խոսնակը:

 

Բահար

Դոնալդ Թրամփը  չեղյալ է հայտարարել Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մայամիում ունեցած ելույթում հայտարարել է,որ  չեղյալ է համարում Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու մասին  իր նախորդի՝ Բարաք Օբամայի  կնքած միակողմանի գործարքը, ընդգծելով, որ այս որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես: Նրա խոսքով Օբամայի վարչակազմի կողմից զբոսաշրջության  ու առևտրի ոլորտում սահմանափակումների մեղմացումը չի  օգնում Կուբայի ժողովրդին։ԱՄՆ-ն չեղյալ չի հայտարարի Կուբայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները  քանի դեռ  այդ երկիրը ազատ չի արձակել քաղբանտարկյալներին», ասել է նա։  Թրամփը նաև նշել է,որ  ԱՄՆ դեսպանատունը բաց է մնալու»։ Նա հայտարարել է Կուբայի հետ առևտրային գործարքների և տուրիստական գործունեության սահմանափակումների մասին: ԱՄՆ հանրապետականները դատապարտել են Թրամփի այդ որոշումը։

 

Համշահրի

Այսօր Ֆրանսիայում ընթանում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Ֆրանսիայում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։

Ֆրանսիայի  նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս անց սոցհարցումների արդյունքները ցույց տվեցին,որ այդ երկրի 39 ամյա առաջնորդի գլխավորած «Հառաջ Հանրապետություն» կուսակցությունը կշահի խորհրդարանի մանդատների 75-80 տոկոսը։ Իհարկե նաև հավանական է,որ ընտրություններին մասնակցությունն զգալիորեն նվազի, ինչը ցույց է տալիս,որ մարդիկ զայրացած են այն քաղաքական գործիչներից ովքեր փորձում են ավելի բարդացնել բարեփոխումների իրականացմանն ուղղված Մակրոնի ջանքերը։

Անցյալ շաբաթ Ֆրանսիայում անցել էր խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, երկրի նախագահ Մակրոնի ու նրա դաշնակիցների օգտին քվեարկել էր ֆրանսիացիների մոտ 32 տոկոսը, հանրապետականներին հաջողվել էր հավաքել ձայների միայն 158 տոկոսը, Մարին Լե Պենի գլխավորած «Ազգային ճակատին» իրենց քվեն տվել էին քաղաքացիների 132 տոկոսը, ձախակողմյաններին՝ 11 իսկ նախկին իշխանական սոցիալիստական կուսակցությանը 74 տոկոսը։

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներին անհրաժեշտ էր  ձայների առնվազն հիսուն տոկոսը, որի շեմը ոչ ոքի հաղթահարել այդպես էլ չէր հաջողվել:

---  

Ռեսալաթ

ԱՄՆ վերաքննիչ դատարանն արգելափակել է Թրամփի միգրացիոն հրամանագիրը,Թրամփը խիստ զայրացել է

Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի դատարանն արգելափակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը, որը ժամանակավորապես դադարեցնում է առավելապես մուսուլմանական երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ։ Թրամփին զայրացրել է դատարանի այս որոշումը։

Նա գրառում է կատարել  թվիթերյան իր էջում «Ինչպես և կանխատեսվում էր, 9-րդ շրջանային դատարանը` որոշում է կայացրել արգելել մեր երկրի պատմության համար այս վտանգավոր ժամանակաշրջանում այցերի սահմանափակումը», -Հունիսի 5-ին Թրամփը կոչ էր արել Գերագույն դատարանում անհապաղ վերանայել միգրացիոն հրամանագիրը:

Հայտնի է, որ ավելի վաղ նման որոշում է կայացրել Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի չորրորդ վերաքննիչ դատարանը:

 

Armedia.am

Իրանցի զբոսաշրջիկների գործոնը կարող է հայկական ապրանքների նկատմամբ պահանջարկ ստեղծել

Հունիսի 14-ին Իրանում «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց, որը նախատեսում է սննդի և ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական կարգավորման, «հալալ» ստանդարտավորման և այլ հարցեր: 

Հայտնի է, որ վերջերս Հայաստանում ստեղծվեց ստանդարտավորման «Հալալ» կենտրոնը, որով պետք է համապատասխան ստանդարտիզացիայի ենթարկվեն դեպի Իրան արտահանման համար նախատեսվող ապրանքատեսակները, որից հետո երկու երկրների միջև մեկնարկեցին արտահանվող ապրանքատեսակների շուրջ բանակցությունները: Վերոնշյալ փոխըմբռնման հուշագրի մասին լուրը կարելի է ընդունել՝ որպես բանակցությունների առաջին հանգրվան: Բացի այդ այն օգնում է առնվազն պատկերացում կազմել դեպի Իրան արտահանման համար դիտարկվող ապրանքների տեսակների մասին: Պետք է ամեն ինչ անել՝ իրանական շուկայի ներսից հայկական ապրանքատեսակների նկատմամբ պահանջարկ ստեղծելուն ուղղված: Օրինակ, կարելի է Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկներին համապատասխան միջոցառումների ու կազմակերպված հյուրասիրությունների շրջանակներում ծանոթացնել հայկական ապրանքանիշին ու պարբերաբար բնույթի միջոցառումների արդյունքում ստեղծել դրանց նկատմամբ պահանջարկ:

 

Tert.am

Սաուդյան Արաբիան և Իսրայելը տնտեսական համագործակցություն են սկսում. Times

Սաուդյան Արաբիան և Իսրայելը բանակցություններ են վարում տնտեսական կապեր հաստատելու համար:

Ինչպես ներկայացնում է The Times-ը, այս պատմական քայլը թույլ կտա Իսրայելին կայուն հարաբերություններ զարգացնել սուննի իսլամական աշխարհի և մուսոլմանների համար երկու սրբազան քաղաքի պահապան երկրի հետ:

Արաբական և ամերիկյան աղբյուրների հաղորդմամբ` նախնական բանակցությունների արդյունքում Իսրայելին հնարավորություն կտրվի իր գործարար ոլորտը զարգացնել Պարսից ծոցում, ինչպես օրինակ` երկրի El Al ազգային ավիափոխադրողին կթույլատրվի թռչել թագավորության օդային տարածքով:

Ինչպես ընդգծում է պարբերականը, նման համագործակցությունը, ինչպես էլ որ զարգանա, կամրապնդի կապերը Իրանի երկու ամենաընդգծված թշնամի երկրի միջև` փոխելով Միջին Արևելքում տիրող շատ հակամարտությունների ընթացքը: