Մամուլի տեսություն 19-06-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65050-Մամուլի_տեսություն_19_06_2017
Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Թերեզա Մեյին սպառնացել է պաշտոնանկությամբ
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2017 13:52 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-06-2017

Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Թերեզա Մեյին սպառնացել է պաշտոնանկությամբ

«Շարղ»

Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունը Թերեզա Մեյին սպառնացել է պաշտոնանկությամբ

Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ավագ անդամները վարչապետ  ՝ Թերեզա Մեյին նախազգուշացրել են, որ BREXIT-ի հարցում թերանալու դեպքում, հավանաբար կանգնելու է պաշտոնանկման վտանգի առջև: Կուսակցության ավագ անդամները «Դեյլի թելեգրաֆ» օրաթերթին հայտնել են, որ եթե վարչապետը շեղվի BREXIT-ի նախնական ծրագրից, իրենք պատրաստ են մարտահրավեր նետել կուսակցության առաջնորդին : Սպառնալիքը հնչում է Բրիտանիայի վարչապետի համար աշխատանքային ծանր օրերից հետո, որի ընթացքում նա լայնամասշտաբ քննադատությունների է ենթարկվել ՝ Լոնդոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով:

 

 

«Ռեսալաթ»

Քամերոնի խորհուրդը ՝ Մեյին

Բրիտանիայի նախկին վարչապետ ՝ Դեյվիդ Քամերոնն, ով համարվում է BREXIT-ի զոհերից մեկը, մտադիր է այդ հարցում խորհուրդներ տալ Թերեզա Մեյին: նրա կարծիքով, Մեյը պետք է խորհրդակցի Լեյբորիստական և մրցակից կուսակցությունների հետ, և ինչպես Քամերոնն է ասել, դա լինելու է հարցի լուծումը: Դեյվիդ Քամերոնի համոզմամբ, այդպիսով հնարավոր կլինի մեղմել BREXIT-ի հարցում գործադրվող ճնշումները: Պահպանողական կուսակցությունը պարտություն է կրել խորհրդարանական վերջին ընտրություններում, իսկ BREXIT-ի բանակցությունների սեմին, երկիրը քաղաքական բազում խնդիրների է բախվել: Այն բանից հետո, երբ մարտի 29-ին Թերեզա Մեյը մի նամակով ընթացքի մեջ դրեց Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալու ծրագիրը, ԵՄ-ը և Լոնդոնը երկամյա ժամանակացույց կազմեցին ՝ BREXIT-ն իրականացնելու համար:

 

 

«Շարղ»
Տնտեսական հարաբերությունների անվան ներքո, Արաբիան և իսրայելի ռեժիմը զարգացնում են կապերը

 

Տարիներ շարունակ հետկուլիսյան հարաբերություններ ունենալուց հետո, այսօր Արաբիան և Սիոնիստական ռեժիմը մտադիր են քողազերծել այն ՝ տնտեսական ոլորտում: Թեև ընդլայնվող հարաբերությունները տնտեսական են հայտարարվել, սակայն դա կարող է հանգեցնել քաղաքական երկրաշարժի: Արաբիայի հետ հարաբերությունները բացահայտելով, Սիոնիստական ռեժիմը մտադիր է իսլամական երկրների միջև ռիեժիմի հետ կապերի մեջ լինելու խարանը վերացնելով և նրանց հետ կապ հաստատելով, դուրս գալ մեկուսացումից: Արաբիան պատարաստ է կոտրել օկուպանտ ռեժիմի հետ հարաբերությունների սառույցը:

 

«Ջամե Ջամ»
Պորտուգալիայում անտառային հրդեհ է բռնկվել

 

Պորտուգալիայում անտառային հրդեհ է բռնկվել: Հրշեջները փորձում են մարել անտառում բռնկված հրդեհը երկրի կենտրոնական շրջանում: Պորտուգալիայի կենտրոնական մասում անտառային հրդեհների հետևանքով 62 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է երկրի վարչապետ Անտոնիու Կոշտային: «Մահերն ավելի շատ լինեն, սակայն ներկայումս դա հնարավոր չէ հաստատել»,- հայտնել է Կոշտան: Հաղորդվում է, որ ավելի քան 1500 հրշեջ է մասնակցում հրդեհների մարմանը: Հրշեջները փորձում են մարել 11 ակտիվ այրվող կետ: Հրդեհաշիջմանը ավելի քան 400 մեքենա է մասնակցում: Երկրում եռօրյա սուգ է  հայտարարվել:

 

 

tert.am

Մարին Լե Պենն առաջին անգամ ընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր

 

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը երկրում անցկացված ընտրությունների արդյունքներով առաջին անգամ ընդգրկվել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի պատգամավոր: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` Մարին Լե Պենն այժմ պետք է հրաժարվի Եվրախորհրդարանի մանդատից, քանի որ այդ երկու լիազորությունները հնարավոր չէ համատեղել:

Ինքը` Լե Պենն իր հաղթանակը վստահ է անվանել: Այս մասին նա ասել է Պա դե Կալեի իր գրասենյակում ելույթ ունենալիս, երբ հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի առաջին արդյունքները:

Երկրի հյուսիսարևմտյան Էնեն-Բոմոն քաղաքի իր ընտրատարածքում «Ազգային ճակատի» առաջնորդն ստացել է ձայների 58.75 տոկոսը:

 

 

armtimes.com

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Ղրիմի ու Սեւաստոպոլի դեմ պատժամիջոցները

 

 

ԵՄ անդամ պետությունների ղեկավարներն առանց քննարկան մեկ տարով երկարաձգել են Ղրիմի ու Սեւաստոպոլի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով ԵՄ խորհրդի մամուլի ծառայությանը:

Նշվում է, որ ՌԴ նշված ռեգիոնների նկատմամբ սահմանափակումների ժամկետը լրանում էր այս տարվա հունիսի 23-ին: ԵՄ խորհրդում պարզաբանել են, որ պատժամիջոցները տարածվում են միայն Ղրիմի ու Սեւաստոպոլի վրա:

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ում գործող ընկերություններին եւ Եվրամիության քաղաքացիներին արգելվում է ապրանքներ ու ծառայություններ ներկրել թերակղզուց կամ ներդրումներ կատարել այնտեղ: Արգելվում է արտահանել թերակղզի նաեւ որոշակի ապրանքներ ու տեխնոլոգիաներ: