Մամուլի տեսություն 20-06-2017
Իրանի ապտակի ձայնը լսեց աշխարհը:
«Իրանը Սիրիայում հրթիռային ծանր ապտակ հասցրեց ահաբեկիչներին» Լուրը լայն արձագանք է գտել ԶՄՆ-ներում: Իրանական մամուլն այսօր տարբեր վերնագրերով անդրադարձել է Իրանի Պահակազորի արձանագրած հաջողությանը:
«Իրան»
ԻԼԻՊ-ի ուղեղին արձակած գնդակ
«Շարղ»
Պահակազորի հրթիռային հարձակման պայթյունի բարձր ալիքը
«Ռեսալաթ»
Փափուկ զգուշացում ահաբեկիչների աջակիցներին. ծանր հարվածը դեռ առջևում է
«Թեջարաթ»
Իրանի ապտակի ձայնը լսեց աշխարհը
«Համշարհի»
Ուժի ցուցադրում Դեյր Էլ Զորում
Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Իրանը միջին հեռահարության վեց հրթիռ արձակեց, ամերիկյան զորքերը կործանել են Սիրիայի բանակին պատկանող Սու-24 կործանիչը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական կործանիչը թիրախավորել է Ռաքքայի նահանգում: Սակայն Սիրիայում առավել լայնամասշտաբ մարտեր են գնում, որոնք ցույց են տալիս, որ իրավիճակը գնալով բարդանում ու լարվում է: Սիրիայի հարավային շրջաններում տարբեր ուժայինների միջև մարտերն ուղղված են ուժերի ցուցադրմանը, ինչն էլ խոսում է իրավիճակի ճակատագրական լինելու մասին:
«Ջավան»
Արտասահմանյան ԶԼՄ-ներն Իրանի հրթիռային հարձակումն ահաբեկիչներին ուղղված պատգամ են որակել: Ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ն, Արաբիան և Սիոնիստական ռեժիմը հասկացել են այդ պատգամի իմաստը:
«Ղոդս»
Սպիտակ տունը հայտարարել է, որ բաց է պահելու Մոսկվայի հետ իր հաղորդակացական ճանապարհը
Սպիտակ տան խոսնակի հայտարարությամբ, թեև ԱՄՆ բանակը կործանել է ռուսական մի ինքնաթիռ , սակայն Վաշինգտոնը բաց է պահելու Սիրիայում օպերացիաների հարցում Մոսկվայի հետ իր հաղորդակացական ճանապարհը:
Ամերիկյան կոալիցիայի կողմից սիրիական ինքնաթիռի կործանման հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ հուշագրի իրագործումը: ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ կոալիցիայի հրամանատարությունը Ռաքքայում գործողության ժամանակ չի օգտագործել Ռուսաստանի հետ կապի ալիքը՝ օդում միջադեպերը կանխելու համար:
«Շարղ»
Արաբիան փակել է աշխարհի հետ Կատարի կապի միակ ցամաքային անցուղին
Ռիադը փակել է Կատարն աշխարհին կապող միակ ցամաքային Սելոյի սահմանային անցուղին: Անցուղին փակվել է Կատարից հեռանալու համար այդ երկրի քաղաքացիներին Արաբիայի ներկայացրած 14-օրյա ժամկետն ավարտվելուց հետո:
«Ռեսալաթ»
Գերմանիան և Ավստրիան դեմ են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին
ԱՄՆ-ի սահմանած շրջափակումներում ընդգրկվում են ոչ միայն ռուսական կողմը, այլև եվրոպական այն ընկերություններ , որոնք գազի ոլորտում Ռուսաստանի հետ գործարք են կնքել: Գերմանիայի կանցլեր և ԱԳ նախարար ՝ Անգել Մերկելը և Զիգմար Գաբրիելը քվեարկել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ում օրինագծի ընդունման դեմ: Ի հարկե Գերմանիայի այս քայլի դեմ ԱՄՆ-ն կարող է օգտվել վետոյի իր իրավունքից:
«Շարղ»
Ռուսաստանը Թուրքիայում դեսպան ունի
ՌԴ նախագահը Ալեքսի Յերխովին նշանակել է Թուրքիայում այդ երկրի դեսպանի պաշտոնում: Նախկինում նա եղել է ՌԴ ԱԳՆ-ի ճգնաժամային կառավարման խմբի ղեկավարը: 2016 թվականի սեկտեմբերի 19-ին Ստամբուլում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո, Անկարայում Ռուսաստանը դեսպան չի ունեցել:
«Ալիք»
Մինսկի խումբը պետք է հստակեցնի, թե ով է ագրեսոր կողմը. Գրիգորի Տրոֆիմչուկ
Հրադադարի պահպանման, կրակի դադարեցման, ավելին՝ զինադադարի մասին, խոսք գնալ չի կարող: Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով հունիսի 16-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնց արդյունքում եղան զոհեր:
«Թեև չկա զինադադար, բայց տարածաշրջանը վերջնականապես դեռ չի էլ գլորվել լայնամասշտաբ պատերազմի մեջ: Տպավորություն է, որ բոլոր կողմերը վախենում են պատերազմից, բայց միաժամանակ գիտեն նաև, որ այն տեղի կունենա: Այլ կերպ ասած՝ հակամարտության գոտում իրավիճակը թողնված է բախտի քմահաճույքին»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:
Փորձագետն ասաց, որ վերջին բախումները գրեթե նույն ծանրությունն ունեին, ինչ մայիսին տեղի ունեցած միջադեպերը: Գ. Տրոֆիմչուկը շեշտեց, որ հակամարտության գոտում իրավիճակը բարդացել է, ծանրացել է, իսկ պատճառներից մեկն այն է, որ դիտորդներից, վերահսկողներից որևէ մեկը իր վրա պատասխանատվություն վերցնել չի ուզում: «Ինչո՞ւ են այդ դեպքում նրանք պետք, երբ իրենց աշխատանքի համար հատկացված է մեծ բյուջե»,- հարց հնչեցրեց փորձագետը:
news.am
The Blade. Եթե Թուրքիան հրաժարվի Էրդողանի թիկնապահներին հանձնելուց, ԱՄՆ-ն պետք է փակի Անկարայում դեսպանատունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 12 թիկնապահների դեմ մեղադրանք առաջադրելու որոշումը ցանկալի նորություն է: Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ մայրաքաղաքում խաղաղ ցուցարարների վրա նրանց դաժան հարձակումն անպատիժ մնա: Այս մասին նշված է The Blade ամերիկյան պարբերականի խմբագրականում:
Հիմա Թրամփի վարչակազմը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի այդ անձանց պատասխանատվության ենթարկելու կամ Էրդողանի կառավարությանը տուգանելու համար, եթե այն համագործակցությունից հրաժարվի:
Պարբերականը հայտնում է, որ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիայում են գտնվում տասնյակ կասկածյալներ: Միջադեպին մասնակցություն ունեցած ԱՄՆ-ում բնակվողները կալանավորվել են: «Սակայն նրանք դա պետք է շատ արագ անեն, քանի որ այս մարդիկ մեղադրվում են ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակվելու համար, որոնք միայն իրենց իրավունքից են օգտվել, որը նրանց է տրամադրում առաջին ուղղումը: Սա անթույլատրելի է: Չի կարելի թույլ տալ, որ արտասահմանյան անվտանգության ուժերը մտածեն, թե Ամերիկայում այլախոհության ճնշումը կարող են մարսել»,- նշված է հոդվածում:
Հեղինակներն ընդգծում են, թե անիմաստ են այն մեղադրանքները, որոնց կալանավորումներ եւ դատաքննություն չի հետեւում, եւ որոնք արդյունք չեն ունենում: «Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի նրանց հանձնել: Եթե սովորական մեթոդները չգործեն, նախագահ Թրամփը պետք է բանակցություններ վարելու իր հմտություններն օգտագործի՝ Էրդողանին հստակ հասկացնելու համար, որ մերժումը ոչ ցավագին չի լինի: Եվ եթե նրան մերժեն, ԱՄՆ-ն պետք է Թուրքիայում դեսպանատունը փակի: Սա աշխարհին ցույց տալու միջոց է, որ Ամերիկայում խոսքի ազատությունն արժեւորվում է»,- ամփոփել են հեղինակները:
lragir.am
Պորոշենկո. Ուկրաինան ունի ԱՄՆ ֆանտաստիկ աջակցությունը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով աշխատանքային այցով Վաշինգտոնում է, հայտարարել է ԱՄՆ կողմից Ուկրաինային ֆանտաստիկ աջակցության մասին: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Նա նաև կարևոր է համարել այն, որ Ուկրաինայի նախագահի հանդիպումները Սպիտակ տանն ավելի շուտ են լինելու, քան Ռուսաստանի նախագահ Պուտինինը:
Պորոշենկոն ԱՄՆ-ում նախ հանդիպել է փոխնախագահ Մայք Փենսին, այդ ընթացքում որոշ ժամանակով նրանց է միացել նաև նախագահ Դոնալդ Թրամփը: Պորոշենկոն Փենսի հետ քննարկել է իրավիճակը Դոնբասում, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: