Մամուլի տեսություն 20-06-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65108-Մամուլի_տեսություն_20_06_2017
Իրանի ապտակի ձայնը լսեց աշխարհը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2017 10:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  20-06-2017

Իրանի ապտակի ձայնը լսեց աշխարհը:

«Իրանը Սիրիայում հրթիռային ծանր ապտակ հասցրեց ահաբեկիչներին»  Լուրը լայն արձագանք է գտել ԶՄՆ-ներում: Իրանական մամուլն այսօր տարբեր վերնագրերով անդրադարձել է Իրանի Պահակազորի արձանագրած հաջողությանը:

«Իրան»

ԻԼԻՊ-ի ուղեղին արձակած գնդակ

«Շարղ»

Պահակազորի հրթիռային հարձակման պայթյունի բարձր ալիքը

«Ռեսալաթ»

Փափուկ զգուշացում ահաբեկիչների աջակիցներին. ծանր հարվածը դեռ առջևում է

«Թեջարաթ»

Իրանի ապտակի ձայնը լսեց աշխարհը

 

«Համշարհի»
Ուժի ցուցադրում  Դեյր Էլ Զորում

 

Սիրիայում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ Իրանը միջին հեռահարության վեց հրթիռ արձակեց,  ամերիկյան զորքերը կործանել են Սիրիայի բանակին պատկանող Սու-24 կործանիչը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սիրիական կործանիչը թիրախավորել է Ռաքքայի նահանգում: Սակայն Սիրիայում առավել լայնամասշտաբ մարտեր են գնում, որոնք ցույց են տալիս, որ իրավիճակը գնալով բարդանում ու լարվում է: Սիրիայի հարավային շրջաններում տարբեր ուժայինների միջև մարտերն ուղղված են ուժերի ցուցադրմանը, ինչն էլ խոսում է իրավիճակի ճակատագրական լինելու մասին:

 

«Ջավան»

Արտասահմանյան ԶԼՄ-ներն Իրանի հրթիռային հարձակումն ահաբեկիչներին ուղղված պատգամ են որակել: Ըստ վերլուծաբանների, ԱՄՆ-ն, Արաբիան և Սիոնիստական ռեժիմը հասկացել են այդ պատգամի իմաստը:

 

«Ղոդս»
Սպիտակ տունը հայտարարել է, որ բաց է պահելու Մոսկվայի հետ իր հաղորդակացական ճանապարհը

 

Սպիտակ տան խոսնակի հայտարարությամբ, թեև ԱՄՆ բանակը կործանել է ռուսական մի ինքնաթիռ , սակայն Վաշինգտոնը  բաց է պահելու Սիրիայում օպերացիաների հարցում Մոսկվայի հետ իր հաղորդակացական ճանապարհը:

Ամերիկյան կոալիցիայի կողմից սիրիական ինքնաթիռի կործանման հետևանքով Ռուսաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ կնքած Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման վերաբերյալ հուշագրի իրագործումը: ՌԴ  պաշտպանության նախարարությունը  նաև հայտնել է, որ կոալիցիայի հրամանատարությունը Ռաքքայում գործողության ժամանակ չի օգտագործել Ռուսաստանի հետ կապի ալիքը՝ օդում միջադեպերը կանխելու համար:

 

 

«Շարղ»

Արաբիան փակել է աշխարհի հետ Կատարի կապի միակ ցամաքային անցուղին

 

Ռիադը փակել է Կատարն աշխարհին կապող միակ ցամաքային Սելոյի սահմանային անցուղին: Անցուղին փակվել է Կատարից հեռանալու համար այդ երկրի քաղաքացիներին Արաբիայի ներկայացրած 14-օրյա ժամկետն ավարտվելուց հետո:

 

 

«Ռեսալաթ»
Գերմանիան և Ավստրիան դեմ են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին

 

ԱՄՆ-ի սահմանած շրջափակումներում ընդգրկվում են ոչ միայն ռուսական կողմը, այլև եվրոպական այն ընկերություններ , որոնք գազի ոլորտում Ռուսաստանի հետ գործարք են կնքել: Գերմանիայի կանցլեր և ԱԳ նախարար ՝ Անգել Մերկելը և Զիգմար Գաբրիելը քվեարկել են Ռուսաստանի դեմ նոր  պատժամիջոցների հարցում ԱՄՆ-ում օրինագծի ընդունման դեմ: Ի հարկե Գերմանիայի այս քայլի դեմ ԱՄՆ-ն կարող է օգտվել վետոյի իր իրավունքից:

 

«Շարղ»

Ռուսաստանը Թուրքիայում դեսպան ունի

 

ՌԴ նախագահը Ալեքսի Յերխովին նշանակել է Թուրքիայում այդ երկրի դեսպանի պաշտոնում: Նախկինում նա եղել է ՌԴ ԱԳՆ-ի ճգնաժամային կառավարման խմբի ղեկավարը: 2016 թվականի սեկտեմբերի 19-ին Ստամբուլում Ռուսաստանի դեսպանի սպանությունից հետո, Անկարայում Ռուսաստանը դեսպան չի ունեցել:

 

 

«Ալիք»

Մինսկի խումբը պետք է հստակեցնի, թե ով է ագրեսոր կողմը. Գրիգորի Տրոֆիմչուկ

 

Հրադադարի պահպանման, կրակի դադարեցման, ավելին՝  զինադադարի մասին, խոսք գնալ չի կարող: Tert.am-ի հետ զրույցում ասաց միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ, ռուս վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկը՝ խոսելով հունիսի 16-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնց արդյունքում եղան զոհեր:

«Թեև չկա զինադադար, բայց տարածաշրջանը վերջնականապես դեռ չի էլ գլորվել լայնամասշտաբ պատերազմի մեջ: Տպավորություն է, որ բոլոր կողմերը վախենում են պատերազմից, բայց միաժամանակ գիտեն նաև, որ այն տեղի կունենա: Այլ կերպ ասած՝ հակամարտության գոտում իրավիճակը թողնված է բախտի քմահաճույքին»,- ասաց Գրիգորի Տրոֆիմչուկը:

Փորձագետն ասաց, որ վերջին բախումները գրեթե նույն ծանրությունն ունեին, ինչ մայիսին տեղի ունեցած միջադեպերը: Գ. Տրոֆիմչուկը շեշտեց, որ հակամարտության գոտում իրավիճակը բարդացել է, ծանրացել է, իսկ պատճառներից մեկն այն է, որ դիտորդներից, վերահսկողներից որևէ մեկը իր վրա պատասխանատվություն վերցնել չի ուզում: «Ինչո՞ւ են այդ դեպքում նրանք պետք, երբ իրենց աշխատանքի համար հատկացված է մեծ բյուջե»,- հարց հնչեցրեց փորձագետը:

 

 

news.am

The Blade. Եթե Թուրքիան հրաժարվի Էրդողանի թիկնապահներին հանձնելուց, ԱՄՆ-ն պետք է փակի Անկարայում դեսպանատունը

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 12 թիկնապահների դեմ մեղադրանք առաջադրելու որոշումը ցանկալի նորություն է: Չի կարելի թույլ տալ, որ ԱՄՆ մայրաքաղաքում խաղաղ ցուցարարների վրա նրանց դաժան հարձակումն անպատիժ մնա: Այս մասին նշված է The Blade ամերիկյան պարբերականի խմբագրականում:

Հիմա Թրամփի վարչակազմը պետք է վճռական միջոցներ ձեռնարկի այդ անձանց պատասխանատվության ենթարկելու կամ Էրդողանի կառավարությանը տուգանելու համար, եթե այն համագործակցությունից հրաժարվի:

Պարբերականը հայտնում է, որ ամերիկացի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիայում են գտնվում տասնյակ կասկածյալներ: Միջադեպին մասնակցություն ունեցած ԱՄՆ-ում բնակվողները կալանավորվել են: «Սակայն նրանք դա պետք է շատ արագ անեն, քանի որ այս մարդիկ մեղադրվում են ԱՄՆ-ում ցուցարարների վրա հարձակվելու համար, որոնք միայն իրենց իրավունքից են օգտվել, որը նրանց է տրամադրում առաջին ուղղումը: Սա անթույլատրելի է: Չի կարելի թույլ տալ, որ արտասահմանյան անվտանգության ուժերը մտածեն, թե Ամերիկայում այլախոհության ճնշումը կարող են մարսել»,- նշված է հոդվածում:

Հեղինակներն ընդգծում են, թե անիմաստ են այն մեղադրանքները, որոնց կալանավորումներ եւ դատաքննություն չի հետեւում, եւ որոնք արդյունք չեն ունենում: «Թրամփի վարչակազմը պետք է Թուրքիայից պահանջի նրանց հանձնել: Եթե սովորական մեթոդները չգործեն, նախագահ Թրամփը պետք է բանակցություններ վարելու իր հմտություններն օգտագործի՝ Էրդողանին հստակ հասկացնելու համար, որ մերժումը ոչ ցավագին չի լինի: Եվ եթե նրան մերժեն, ԱՄՆ-ն պետք է Թուրքիայում դեսպանատունը փակի: Սա աշխարհին ցույց տալու միջոց է, որ Ամերիկայում խոսքի ազատությունն արժեւորվում է»,- ամփոփել են հեղինակները:

 

lragir.am

Պորոշենկո. Ուկրաինան ունի ԱՄՆ ֆանտաստիկ աջակցությունը

   

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով աշխատանքային այցով Վաշինգտոնում է, հայտարարել է ԱՄՆ կողմից Ուկրաինային ֆանտաստիկ աջակցության մասին: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:

Նա նաև կարևոր է համարել այն, որ Ուկրաինայի նախագահի հանդիպումները Սպիտակ տանն ավելի շուտ են լինելու, քան Ռուսաստանի նախագահ Պուտինինը:

Պորոշենկոն ԱՄՆ-ում նախ հանդիպել է փոխնախագահ Մայք Փենսին, այդ ընթացքում որոշ ժամանակով նրանց է միացել նաև նախագահ Դոնալդ Թրամփը: Պորոշենկոն Փենսի հետ քննարկել է իրավիճակը Դոնբասում, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները: