Մամուլի տեսություն 21-06-2017
Ոչ մի դեպքում չվստահեք ամերիկացիներին, քանզի նրանք առիթ են փնտրում հարվածելու համար:
«Իրան»
Հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է Իրաքի վարչապետին
Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը, Նորին Վսեմություն առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ոչ մի դեպքում չվստահեք ամերիկացիներին, քանզի նրանք առիթ են փնտրում հարվածելու համար: Իրաքի տարածքային ամբողջականության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը, ահաբեկչության դեմ պայքարի հարցում Սպիտակ տան երկակի քաղաքականությունը, Իրաքի քաղաքական միասնությանը հարվածելուն ուղղված քայլերը, բոլորն ընդգրկվում են Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած քաղաքականության շրջանակում:
Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդն ասել է . «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» ժողովրդական ուժերին ԱՄՆ-ի ընդդիմությունը վկայում է Իրաքի հետ այդ երկրի թշնամության մասին :Պետք է զգոն լինել ամերիկացիների հանդեպ և ոչ մի գնով չվստահել նրանց : Քանզի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դեմ են Իրաքի անկախությանը, էությանն ու միասնականությանը»:
«Ռեսալաթ»
Ֆրանսացիները և խորհրդարանական ընտրություններին ոչ-ակտիվ մասնակցությունը
Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններին ժողովրդի ոչ-ակտիվ մասնակցությունը վկայում է այդ երկրի կուսակցությունների ու քաղաքական խմբակցությունների գործունեությունից քաղաքացիների դժգոհության մասին: Ընտրությունների արդյունքների համաձայն, Մաքրոնի կուսակցությունը ստացել է խորհրդարանի մանդատների մեծ մասը: Այդպիսով, կուսակցությունն իր ձեռքն է առել խորհրդարանի վերահսկողությունը: Թվում է, որ Մաքրոնի կուսակցությունը և նրա դաշնակիցները ստացել են խորհրդարանի 577 մանդատների 355-ից 425-ը: Մտահոգիչ է ընտրություններին ժողովրդի պասիվ մասնակցությունը: Եթե վստահենք թվերին,ապա ընտրություններին մասնակցության ցուցիչը կազմում է 43 տոկոս: Այս փաստը փոխանցում է այն պատգամը, որ իր նկատի առած տնտեսական բարեփոխումներն իրականացնելու համար, Մաքրոնը պետք է ավելի զգուշավոր լինի : Ֆրանսիայում աշխատավորական արհմիությունների կողմից հաճախ են ցույցեր կազմակերպվում, որոնց արդյունքում նախորդ կառավարոթյուններին ցուցարարները պարտադրել են հրաժարվել իրենց բարեփոխական ծրագրերից:
«Շարղ»
BREXIT-ի շուրջ բանակցությունների առաջին օրը Բրիտանիան զիջել է իր դիրքերը
Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն եվրահանձնաժողովի անունից հաստատել է , որ քանի դեռ չեն պարզվել Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու ֆինանսական ծախսերի և կողմերի քաղաքացիների իրավիճակը , նաև երկու իռլանդական սահմանագծի հարցը, կողմերի տնտեսական ապագա հարաբերությունների շուրջ բանակցություններ չեն լինելու: Բրիտանիայում ԵՄ հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսի հետ ունեցած մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ, Միշել Բառնիեն հավաստել է , որ Բրիտանիան այն կարգավիճակում չէ, որ Եվրամիությանը թելադրի բանակցությունների առաջնահերթությունը և ժամանակացույցը:
«Համշահրի»
Կատարը մեղադրել է Արաբիային և նրա դաշնակիցներին
Կատարի գլխավոր դատախազը հայտարարել է , որ Դոհան փաստեր ունի, որոնք ապացուցում են, որ Արաբիան և նրա դաշնակիցները մասնակից են եղել այդ երկրի լրատվական գործակալության կայքը կոտրելու գործում: «Մեր ձեռքի տակ եղած փաստերը բավարար են Արաբիայի և նրա դաշնակից երկրների դեմ ներկայացված մեղադրանքն ապացուցելու համար».ասել է Կատարի գլխավոր դատախազը : Դոհան օրինական հետապնդում է իրականացնելու այն ընկերությունների նկատմամբ, որոնք Կատարի հետ հարաբերությունները խզելով, վնասել են այդ երկրի հաստատություններին, ընկերություններին ու ֆիզիկական անձանց և փոխահատուցում է պահանջելու այդ բոլորի համար:
«Քեյհան»
Կուբան սպառնացել է, որ չի բանակցելու ԱՄՆ-ի հետ
Կուբայի ԱԳ նախարարը հայտարարել է , որ իր երկիրն այլևս պատրաստ չէ ճնշումների ներքո բանակցել ԱՄՆ-ի հետ:
ԱՄՆ-Կուբա հարաբերությունների վերականգնման առաջին քայլերն արվեցին 2015 թվականին : Դոնալդ Թրամփը Կուբայի նկատմամբ «նոր քաղաքականության» մասին խոսելով, խոստացել է , որ վերականգնելու է Օբամայի ժամանակ չեղարկված սահմանափակումները: ԱՄՆ նախագահը Կուբային մեղադրել է մարդու իրավունքների ոտնահարման մեջ ՝ հայտարարելով, որ միայն Հավանայի դիրքորոշումը փոխվելուց հետո է այդ երկրի հետ բանակցության սեղանի շուրջ նստելու:
«Ալիք»
Ազգային իշխանության նախաձեռնությամբ ՝ Էֆթարի հանդիսություն ի պատիվ Իրանի պետական այրերի
Հետևելով արդեն ձևավորված ավանդույթին, այս տարի ևս Ռամազան ամսի առիթով, Ազգային իշխանությունները Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպել էին էֆթարի հանդիսություն ՝ ի պատիվ երկրի պետական բարձրաստիճան պաշտոնյաների և ազգային առաջնորդարանի աշխատանքներին առնչակից պետական մարմինների ու պատասխանատուների:
Այս տարվա հանդիսությունը կազմակերպվել էր «Արարատ» մարզավանի «Ռոստոմ Ոսկանյան»-ի անվան սրահում: Միջոցառմանը ներկաներին ողջույնի խոսք ուղղեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդը: Անդրադառնալով միջազգային ասպարեզում տիրող ներկա իրավիճակին, սրբազան հայրն ասաց.«Դժբախտաբար, միշտ չէ, որ մարդկությունը, միսատվածային կրոնների հետևորդները հետևում են կրոնի աստվածային ուսուցումներին և դրա համար էլ աշխարհը լցվել է ատելությամբ և թշնամանքով»:
Ելույթ ունեցավ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպութայն ղեկավար ՝ Ալի Աքբար Սալեհին, որը կարևորեց իրանահայության մեծ ներդրումը թե՛ գիտա-մշակութային ոլորտում, և թե՛ երկրի սահմանների ու տարածքային ամբողջականության գործում:
aysor.am
Սերբիայի նախագահն անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը
Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է լրագրողներին, որ բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը, փոխանցում է ТАСС-ը:
«Ինչպես կարող եմ ճանաչել Կոսովոյի անկախությունը, եթե ես, ձեռքս սահմանադրության վրա, երդվել եմ, որ չեմ ճանաչում Կոսովոն: Ես չեմ կարող և չեմ ցանկանում ճանաչել Կոսովոյի անկախությունը», - հայտարարել է Վուչիչը՝ կոչ անելով իր առջև իրատեսական և իրականանալի նպատակներ դնել:
Մայիսի 31-ին իր երդմնակալության արարողության ժամանակ Սերբիայի նախագահը կոչ է արել Կոսովոյի հարցը դնել հասարակական քննարկման:
panorama.am
ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը. Ա. Հովհաննիսյան
Հունիսի 26-30-ը կայանալու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանը: Օրակարգում ընդգրկված է նաև ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանակության հարցը:
«Նստաշրջանի օրակարգում, բնականաբար, առաջնահերթութուն է ԵԽԽՎ նախագահի պաշտոնանկության գործընթացը, որին ինքն ընդդիմանում է բոլոր հնարավոր եղանակներով՝ ընդհուպ վիճարկելով էթիկայի հանձնաժողովի, այսինքն կանոնակարգի հարցերով հանձնաժողովի որոշումը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կանոնակարգի հարցերով հանձնաժողովը կայացրել է որոշում, զեկուցողը կանոնակարգում առաջարկում է փոփոխություններ, որոնք հնարավորություններ են ընձեռում սկսել պաշտոնանկության գործընթացը տարբեր պաշտոնատար անձանց նկատմամբ, այդ թվում նաև ԵԽԽՎ նախագահի:
«ԵԽԽՎ կանոնակարգում կատարվող փոփոխությունը պետք է հաստատվի լիագումար նիստի ընթացքում: Դրանից հետո արդեն, ըստ էության, կտրվի գործընթացի մեկնարկը»,- ասաց Ա. Հովհաննիսյանը: