Մամուլի տեսություն 22-06-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65340-Մամուլի_տեսություն_22_06_2017
Հունիսի 22-ը Պաղեստինի համաշխարհային օրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2017 16:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-06-2017

Հունիսի 22-ը Պաղեստինի համաշխարհային օրն է:

Ջավան

Վաղը Պաղեստինի համաշխարհային օրն է

Իսրայելը մեկ տարով ևս մոտեցավ  իր ոչնչացմանը

Իրանական 1358 թվականի մորդադ ամսի 16-ին ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի հրամանով Ռամազան ամսվա վերջին ուրբաթ օրը հռչակվեց Երուսաղեմի համաշխարհային օր։ Ամեն տարի Իրանի և աշխարհի բոլոր մուսուլմանները մեծարում են այս օրը։ Այս օրը իսլամական աշխարհի մուսուլմանները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում Սիոնիստական մանկասպան ռեժիմի դեմ։  Ոչ  միայն մուսուլմանները այլև քրիստոնյաներն ու հրեաներն են մեծարում այս օրը։ Հեռու չէ այն օրը,երբ կազատագրվի Սրբազան Երուսաղեմը և վերջ կգտնի այդ ռեժիմի կողմից բռնության ենթարկվող մուսուլմանների տրագեդիային:

 

Էըթեմադ

Երուսաղեմի օրը շատ կարևոր է

 

Չորեքշաբթի երեկոյան Երուսաղեմի օրվան ընդառաջ  Իրանի համալսարանների մի խումբ դասախոսների, հետազոտողների ու գիտական էլիտայի  հետ հանդիպման ժամանակ կարևորելով Երուսաղեմի համաշխարհային օրը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է. «Այս բարեբաստիկ օրը միայն մի բռնահարված ժողովրդի հետ զորակցություն հայտնելու օր չէ, այլ այս օրը իմպերիալիզմի  ու համաշխարհային տիրակալների դեմ պայքարն է խորհրդանշում»:

 

 

Երիտասարդ լրագրողների  ակումբ (http://www.yjc.ir)

Կարեն Խանլարյանը կարևորել է ժողովրդի մասնակցությունը Երուսաղեմի համաշխարհային օրվա առիթով քայլարշավին

 «Երիտասարդ լրագրողների ակումբ»-ին տված հարցազրույցում պատասխանելով այն հարցին թե ինչու որոշ երկրներ Պաղեստինի հարցը զոհում են հանուն Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների, Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր՝ Կարեն Խանլարյանն  ասել է.«Որոշ երկրներ փորձում են այդ ռեժիմի հետ հարաբերություն հաստատելով ոտնահարել Պաղեստինի շահերը, ընդորում այդ երկրները լավ ապագա չեն կարող ունենալ»:

«Ես համոզված եմ Պաղեստինը պետք է ճանաչի իր բարեկամներին ու թշնամիներին», ասել է պատգամավորը հավելելով՝ Իրանը Պաղեստինի գլխավոր հովանավորներից մեկն է եղել և միշտ դիմակայել է  Պաղեստինի թշնամիներին:

Անդրադառնալով Երուսաղեմի քայլարշավին ժողովրդի ակտիվ մասնակցությանը, Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավորը նշել է.«Անշուշտ  ժողովրդի մասնակցությունը Երուսաղեմի օրվա քայլարշավին կնշանակի վերանորոգել ուխտը Պաղեստինի հարցի ու նրա ազատագրման հետ:

 

 

 «Ջահանե Սանաաթ»

Ընտանեկան փափուկ հեղաշրջում  Ռիադում

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը փոխել է գահաժառանգ արքայազնին. Մոհամմեդ Բեն Նաիֆի փոխարեն գահաժառանգ է դարձել միապետի 31-ամյա որդի Մոհամմեդ Բեն Սալմանը:

Ինչպես հայտնում է  Ջահանե Սանաաթ թերթը  բացի այդ, Մոհամմեդ Բեն Նաիֆը զրկվել է ներքին գործերի նախարարի պաշտոնից։

Նշենք,որ  Մոհամմեդ Բեն Նաիֆը գահաժառանգ արքայազն էր դարձել 2015թ. գարնանը, երբ Սալմանը դարձավ թագավոր: Վերլուծաբանները Մոհամմեդ Բեն Սալմանին տեխնոկրատ են համարում,ով Սաուդյան Արաբիայի տնտեսությունը կառուցում է առանց նավթարդյունաբերությունից կախվածություն ունենալու։ Մոհամմեդ Բեն Սալմանը մեծամիտ, հավակնոտ  ու ագրեսիվ է։ Սաուդցի մի վերլուծաբան նրա մասին ասում է․-«Այս տղան ամբողջությամբ փոփոխական է,մեծ հավակնություններ ունի; Պատեհապաշտ է; Նա ձգտում է արևմտյան գաղափարները կիրառել Սաուդյան Արաբիայում»,կարծում է արաբ վերլուծաբանը։

 

Ջավան

ԱՄՆ-ի փափուկ հեղաշրջումը Արաբիայում

Իսկ Ջավան Օրաթերթի վերլուծաբան Ռուհոլլահ Սալեհին «ԱՄՆ-ի փափուկ հեղաշրջումը Արաբիայում» խորագրով հոդվածում գրել է․-«Իրանի անվտանգության օղակը սեղմելու նպատակով  ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփի  Արաբիա կատարած այցից անցնում է ընդամենը մի քանի շաբաթ և այդ երկրի թագավորը նման փոփոխություններ է իրականացրել Արաբիայում։ Նոր արքայազնը ագրեսիվ քաղաքականություն ունի Իրանի նկատմամբ և ավելի վաղ հայտարարել էր,որ պետք է հակամարտությունները տեղափոխել Իրան։

 

Ալիք

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի  հարցազրույցը Հայաստանի «Փաստ» օրաթերթի հետ

Հայաստանի հասարակական-քաղաքական «Փաստ» օրաթերթը, թվականիս մայիսին հարցազրույց է ունեցել Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ:

Ստորև ներկայացնում ենք մի հատված  հարցազրույցից․

«Իրանը թերեւս այն եզակի մահմեդական երկրներից է, որտեղ հայ համայնքը կրոնական տեսակետից խնդիրներ չունի: Պետություն-համայնք այդ փոխադարձ հարգանքը ինչի վրա է կառուցված» հարցին պատասխանում է Սրբազան հայրը․

- Հայ համայնքը տեղացի, բնիկ համայնք է, հազարավոր տարիներ ապրում է այդ հողի վրա: Նույնիսկ Քրիստոսից առաջ 5-րդ դարում այդտեղ հայեր են ապրել: Իսկ վերջին 300-400 տարիների ընթացքում, երբ կրոնական գործոնը Իրանում ավելի ուժեղացավ, մեր ժողովուրդը պահեց իր կրոնական ինքնուրույնությունը: Եվ պարսիկներն այս երեւույթը մեծապես գնահատեցին: Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Սահմանադրության մեջ մեր եւ մյուս փոքրամասնությունների իրավունքները գրավոր կերպով պաշտպանվեցին: Այսինքն, քրիստոնյաները որպես փոքրամասնություն իրավունք ստացան իրենց կյանքը վարել իրենց եկեղեցական, կրոնական օրենքների համաձայն: Դա ինքնին մեծ առանձնաշնորհում էր: Բայց նաև մեր ժողովուրդը` որպես բնիկ տեղացի, շաղախված է պարսիկ ընկերության եւ ժողովրդի կյանքի մեջ:

 

 

 

Ռեսալաթ

Զիգմար Գաբրիելը փախստականների ճգնաժամի մասին

Եվրոպայում փախստականների ճգնաժամը խորացել է։  ՄԱԿ-ի տվյալներով 2016 թվականին փախստականների թիվը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել։ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը հայտնում է,որ ռազմական հակամարտության հետևանքով ամբողջ պատմության ընթացքում իրենց բնակության վայրը հարկադրաբար լքած մարդկանց թիվը հասել է ռեկորդային մակարդակի, կազմելով 65 միլիոն 600 հազար մարդ։Փախստականների համաշխարհային օրվա առիթով շատ քաղաքական գործիչներ ու եկեղեցիների ներակայացուցիչներ հանդես են եկել  փախստականներին համերաշխություն հայտնելու և ստեղծված ճգնաժամի պատճառների դեմ պայքարելու կոչով։ Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը պահանջել է միջազգային ջանքեր գործադրել փախստականների համաշխահրային հարցի հաղթահարման համար։ Նա ասել է․-«Գերմանիան միայնակ չի կարող հաղթահարել այս խնդիրը։

Հարկ է նշել ,որ Գերմանիայում փախստականների հարցով տարաձայնություններ են առաջացել այդ երկրի կոալիցիոն կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների միջև։