Մամուլի տեսություն 25-06-2017
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԴԱԷՇ-ի հետ կապ ունեցող ահաբեկչական մի խմբավորման անդամների, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի կրոնական քաղաքներում:
Ալիք
Ձերբակալվել են ահաբեկիչներ
Իրանի հատուկ ծառայությունները ձերբակալել են ԴԱԷՇ-ի հետ կապ ունեցող ահաբեկչական մի խմբավորման անդամների, որոնք մտադիր էին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի կրոնական քաղաքներում: Այս մասին տեղեկացնում են իրանական ԶԼՄ-ները՝ Անվտանգության նախարարության հրապարակած հաղորդագրությանը հղումով։
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ նախարարության աշխատակիցներին հաջողվել է յուրացնելով հետախուզական տվյալները հայտնաբերել և ձերբակալել ԴԱԷՇ ահաբեկչական խմբավորման հետ կապված ահաբեկչական մի խմբավորման անդամների, որոնք մտադիր էին Ֆեթրի տոնի նախօրեին ահաբեկչական գործողություններ իրականացնել երկրի մի շարք կրոնական քաղաքներում և կենտրոնական նահանգներում:
Համշահրի
Էրդողան. «Մենք թույլ չենք տա, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի»
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Շանլը Ուրֆա նահանգում ունեցած ելույթում հայտարարել է, որ այս օրերին Սիրիայում բացասական հոսանք է ձևավորվում և եթե այս գործընթացը դառնա մեր սահմանների դեմ ուղղված սպառնալիք , թող աշխարհն իմանա ,որ մենք կանենք այն ,ինչը արեցինք «Եփրատի վահան» գործողություններում։ Թուրքիան «Եփրատի վահան» գործողություններն իրականացրեց 2016 թվականի օգոստոսին Սիրիայի հյուսիսում ԻԼԻՊ-ի ներկայությանը վերջ տալու համար ,և դրանք ավարտեց 2017 թվականի մարտին։
Էրդողանը խոսքն ուղղելով իր նշած բացասական հոսանքին ասել է․«Իմացեք, ովքեր էլ լինեն ձեր կողքին, ովքեր էլ լինեն ձեր թիկունքին, միևնույն է, թուրքական պետությունը իր զինուժով և բոլոր այլ հնարավորություններով թույլ չի տալու, որ Սիրիայի հյուսիսում որևէ պետություն ստեղծվի»:
Շարղ
Պուտինի ընդդիմադիրը չի կարող մասնակցել Ռուսաստանի նախագահական ընտրություններին
ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին չի կարող մասնակցել նախագահական ընտրություններին։ Նա ընտրություններում, որպես թեկնածու գրանցվելու շանսեր չունի։
ՌԴ նախագահական ընտրությունները կայանալու են 2018թ․ մարտի 18-ին՝ Ռուսաստանին Ղրիմի միացման օրը։
ՌԴ «Ընտրական իրավունքների հիմնական երաշխիքների մասին» օրենքի համաձայն՝ քաղաքացին չի կարող մասնակցել ընտրություններին, եթե դատապարտվել է ազատազրկման։
Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածի 4-րդ մասով (յուրացում կամ վատնում) «Կիրովլես» գործով։ Նշենք, որ Նավալնին մեղադրվում է պետական ունեցվածքի խոշոր չափի յուրացման մեջ։ Ըստ մեղադրող կողմի, Նավալնին դա կազմակերպել է Կիրովլես ընկերության ղեկավարության հետ հանցավոր համաձայնության միջոցով: Նա դատապարտված է 5 տարվա ազատազրկման։
Ռեսալաթ
Թրամփի հորդորը՝ դեմոկրատականներին
Վերջերս ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը հորդորներ է հնչեցրել այդ երկրի Դեմոկրատական կուսակցության համար։ Թրամփը Twitter-ի իր էջում կողմնակիորեն դեմոկրատականներին մեղադրել է իր առաջարկած նախագծերի վավերացումը խոչընդոտելու մեջ։ Twitter-ի իր էջում Թրամփը գրել է․-«Դեմոկրատականները որպես մեկ կուսակցություն ավելի լավ դերակատարություն ունենալու համար կարող են ուղեկցեն հանրապետականներին` բուժծառայությունների, հարկերի նվազման և երկրի անվտանգության վերաբերյալ նախագծերի վավերացման գործում»։ Թրամփը համոզված է, որ նախագահական ընտրություններում պարտվելու պատճառով դեմոկրատականները տարբեր պատրվակներով փորձում են խոչընդոտել իր առաջարկած նախագծերը։
Էթելաաթ
Քորբինը ջանքեր է գործադրում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու համար
Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Քորբինն առաջին անգամ ժողովրդականությամբ գերազանցել է իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդ և Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Այս փաստից ելնելով Քորբինը հայտարարել է,որ փորձում է ճնշումներ գործադրելով ևս վաղաժամկետ ընտրություններ անցկացնել երկրում ,քանի որ Թերեզա Մեյի իշխանության ղեկին մնալը «զավեշտական» է, ասել է նա։
Նշենք,որ հունիսի 23-ին հրապարակված տվյալների համաձայն՝ պատասխանելով այն հարցին, թե, հարցման մասնակիցների կարծիքով, ում է ամենից ավելի համապատասխանում բրիտանական կառավարության ղեկավարի պաշտոնը, հարցվածների 35 տոկոսը նշել է Քորբինին, իսկ 34 տոկոսը՝ Մեյին: Ընդ որում ևս 30 տոկոսը չի կարողացել որոշակի պատասխան տալ: Ավելի վաղ այսօրինակ հարցումների արդյունքներով, որոնք կատարվել են հունիսի 8ից հետո, երբ տեղի ունեցան վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները, երկու քաղաքական գործիչները գրեթե հավասար ցուցանիշներ էին ունենում, բայց Մեյը միշտ մնում էր առջեւում, հայտնել է Էթելաաթ թերթը։
News.am
Գերմանիայի կառավարությունը որոշել է հետաձգել աֆղան ներգաղթյալների արտաքսումը
Գերմանիայի կառավարությունը որոշել է հետաձգել աֆղան ներգաղթյալների արտաքսումը, որոնց մերժել է ապաստան տրամադրել։ Քաբուլում Գերմանիայի դեսպանատունը չի կարող անհրաժեշտ կերպով աջակցել հայրենիք վերադարձող աֆղանների ընդունելությանը՝ մայիսի 31-ին տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքների պատճառով։ Այս մասին շաբաթ, հունիսի 24-ին հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրին։
Նախկինում ենթադրվում էր, որ ներգաղթյալների ինքնաթիռը, որոնց Գերմանիան մերժել է ապաստան տրամադրել, հունիսի 28-ին Աֆղանստան կժամանի։ Այնուամենայնիվ, Գերմանիայի իշխանությունները մտադիր չեն հրաժարվել միգրանտներին արտահանձնելու գաղափարից եւ քաղաքական այդպիսի ռազմավարություն կվարեն։
Գերմանիայի ԱԳՆ-ն պաշտոնապես չի հաստատում միգրանտների չարթերային չվերթների չվացուցակը, որոնց մերժել է ապաստան տրամադրել՝ հնարավոր բողոքի ակցիաներից խուսափելու համար, որոնք կարող են խանգարել արտաքսմանը։ Բացի այդ, ներգաղթյալները կարող են փախչել՝ խուսափելով արտահանձնումից։