Կայացել է Գերմանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65846-Կայացել_է_Գերմանիայի_և_ԱՄՆ_ի_պաշտպանության_նախարարների_առաջին_հանդիպումը
Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսոլա Վոն Դեր Լայնի հետ Բավարիա նահանգում ունեցած հանդիպումից հետո, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը դրական է գնահատել Վաշինգտոն-Բեռլին ռազմավարական բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 28, 2017 14:00 Asia/Tehran
  • Կայացել է Գերմանիայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը

Գերմանիայի պաշտպանության նախարար Օրսոլա Վոն Դեր Լայնի հետ Բավարիա նահանգում ունեցած հանդիպումից հետո, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատիսը դրական է գնահատել Վաշինգտոն-Բեռլին ռազմավարական բանակցությունները:

Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ   մամլո համատեղ կոնֆերանսի ընթացքում, Ջեյմս Մատիսը Գերմանիային համարել է  ՆԱՏՕ-ի երկրորդ կարևոր երկիրը, որը մեծ դերակատարություն ունի  այդ կազմակերպության սպառազինության  և զինծառայողների մատակարարման գործում: Նա նաև Գերմանիայն համարել է ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ձևավորված կոալիցիայի ամենակարևոր երկիրը: 

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի երկրների համագործակցության և միասնության պահպանման կարևորությունը: Նկատի առնելով որ տնտեսական և ռազմական տեսակետից Գերմանիան Եվրոպայի ամենակարևոր  երկիրն է համարվում, հետևաբար անսպասելի չէ, որ Դոնալդ Թրամփի կառավարության և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների միջև այդ կազմակերպության բյուջեի վերաբերյալ առաջացած անհամաձայնություններից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ուղևորվել է Բեռլին` Գերմանիայի պաշտպանության նախարարի հետ բանակցելու նպատակով: 

Ի դեպ Մատիսը փորձում է մի կերպ Եվրոպական դաշնակից երկրների համար մեկնաբանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ դիրքորոշումը ՆԱՏՕ-ի նկատմաբ:

Չնայած Գերմանիան ընդունել է  իր պաշտպանական բյուջեի ավելացումը, սակայն գերմանացի բարձրաստիճան պածտոնատարները դժգոհ են անվտանգության հարցերի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարծր դիրքորոշումից: 

Գերմանիայի պաշտպանության նախարար՝  Օրսոլա Վոն Դեր Լայնը համոզված է, որ Գերմանիայի ռազմական բյուջեում ներառվում են ՄԱԿ-ի և եվրոպական խաղաղապահ առաքելություններին մասնակցելը և ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարը:

2017 թ.-ին Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց ի վեր Գերմանիան խիստ ճնշման տակ է ՆԱՏՕ-ում իր ռազմական բյուջեն ավելացնելու համար: Այդ ճնշումների արդյունքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ Բեռլինը պատրաստ է ավելացնել ռազմական բյուջեն: 

Սակայն այս հարցը Գերմանիայում  խիստ դժգոհություններ է առաջացրել: Գերմանացի որոշ պաշտոնյաներ քննադատել են երկրի ռազմական բյուջեի ավելացման քայլը: Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի տեսակետից, անվտանգությունը բազմակողմանի խնդիր է, որի միայն մեկ կողմն է կազմում ռազմական հարցերը: Հետևաբար անվտանգությունը ապահովելու նպատակով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական բյուջեի ավելացման քայլը  սխալ գործընթաց է համարվում: 

Զիգմար Գաբրիելը համոզված է, որ ժողովրդավարական երկրները չպետք է միայն ընդգծեն ռազմական բյուջեի ավելացումը:

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար և կանցլերի պաշտոնի թեկնածու Մարտին Շուլցը քննադատել է այդ երկրի ռազմական բյուջեն ավելացնելու կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումները Բեռլինի վրա:  

Այդուամենայնիվ Գերմանիայի իշխող Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պաշտոնյաները համաձայն են ավելացնել երկրի պաշտպանական ոլորտի բյուջեն: