Մամուլի տեսություն 29-06-2017
«Կրոնը եւ բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական քննարկումը միջկրոնական երկխոսության քայլ է» ասել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին:
Այսօր իրանական բոլոր թերթերն անդրադարձել են Սիրիայում ԱՄՆ-ի միջամտությունների կապակցությամբ Իրանի արձագանքին։
«Ջոմհուրի Էսլամի» թերթը մեջբերելով Իրանի իսլամական հանրապետության անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի խոսքերը գրել է․-«Սիրիայում ԱՄՆ-ն իր անխոհեմ քայլերով կրակի հետ է խաղում»։
Շահրվանդ
Իրանը զգուշացրել է Սպիտակ Տանը
Շահրվանդ թերթը գրում է․-«ԻԼԻՊ-ը կանգնած է ոչնչացման եզրին, ինչը անհանգստացնում է շատ երկրների։ Միգուցե անսովոր թվա, բայց ԻԼԻՊ-ի ոչնչացումը չի ապահովելու որոշ երկրների շահերը։ Ուստի այս օրերին շատ երկրներ,ինչպես ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան և նույնիսկ Թուրքիան ամեն ինչ անում են ԻԼԻՊ-ի ոչնչացումը կանխելու համար։
Ջամ-ե Ջամ
Վենեսուելայի ոստիկանական ուղղաթիռը հարձակվել է երկրի գերագույն դատարանի ու ՆԳ նախարարության շենքի վրա
Վենեսուելայի ոստիկանական ուղղաթիռը հարձակման է ենթարկել այդ երկրի գերագույն դատարանի և ներքին գործերի նախարարության շենքերը։ Ոստիկանական ուղղաթիռից 15 կրակոց է արձակվել Ներքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ, և չորս նռնակ էլ նետվել է դատարանի վրա, հայտնում է «Ջամ-ե Ջամ» թերթը հղում անելով Euronews-ին։ Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն այն որակել է ահաբեկչական հարձակում։
Ինչպես հաղորդում է Եվրոնյուզը (Euronews), ըստ կառավարության հայտարարության այդ երկրի բանակի մի սպա է այդ թռիչքն իրականացրել։ Սոցցանցերում տեղադրվել է մի տեսանյութ,որտեղ այդ սպան կանգնած է մի քանի դիմակավոր զինված տղամարդկանց առաջ և հակակառավարական հայտարարությամբ է հանդես գալիս:
Շարղ
Մեկնարկել են երկու Կիպրոսների միավորման ճակատագրական բանակցությունները
Կիպրոսի հունական և թուրքական մասերի նախագահներ՝ Նիկոս Անաստասիադեսը և Մուստաֆա Աքընչին և Հունաստանի, Թուրքիայի ու Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները, Կիպրոսի հարցով ՄԱԿ-ի բանագնացը և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ Շվեյցարական Ալպերում հանդիպում են ունեցել Կիպրոսի հակամարտության կարգավորման շուրջ բանակցելու նպատակով։ ՄԱԿ-ի բանագնաց Էսպեն Բարտ Էյդեն ասել է, որ հանդիպումը ամենալավ հնարավորությունն է Կիպրոսի վերամիավորման խնդիրը լուծելու համար, բայց նշել է, որ հնարավոր է վերջին հանդիպումը չէ, քանի որ մի շարք հարցերում կողմերի տարաձայնությունները պահպանվում են:
Նշենք,որ ավելի քան 40 տարի Կիպրոսը բաժանված է երկու մասի՝ հունական և թուրքական։Հիմնական տարաձայնությունները վերաբերում են կառավարմանը և անվտանգությանը:
News.am
«Կրոնը եւ բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական քննարկումը միջկրոնական երկխոսության քայլ է. Մաջիդ Մեշքի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանում հունիսի 28-ին, տեղի ունեցավ «Կրոնը եւ բնապահպանությունը» թեմայով հայ-իրանական հանդիպում-քննարկում՝ կազմակերպված ԵՀԽ (Եկեղեցիների համաշխարհային խորհուրդ) Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի կողմից` Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի եւ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակութային կենտրոնի հետ համագործակցաբար:
Քննարկմանը բացման խոսքերով հանդես եկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը եւ Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին:
Իր հերթին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակութային կցորդ Մաջիդ Մեշքին հանդիպումը նկատեց հայ-իրանական միջկրոնական երկխոսության կարեւոր քայլ եւ հույս հայտնեց, որ ընդհանուր մտահոգիչ հարցերի շուրջ նման քննարկումները տեղի կունենան պարբերաբար եւ կձեւավորեն երկխոսության բարի մի ավանդույթ:
Ապա օրվա թեմայի շուրջ բանախոսեցին Երեւանի պետական համալսարանի Էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ կ.գ. թեկնածու Նելլի Հովհաննիսյանը («Մարդու եւ բնության փոխազդեցությունը եւ փոխընկալումը ժամանակի մեջ») եւ Թեհրանի Գիտության եւ մշակույթի համալսարանի ռեկտոր, մշակույթի գերագույն խորհրդի «Մշակույթ, արվեստ եւ ճարտարապետություն» հանձնաժողովի քարտուղար դոկտոր Մոհամմադհոսեյն Իմանի Խոշխուն («Կրոնական զբոսաշրջություն, մարդ եւ բնություն»):
Հանդիպման երկրորդ նիստին զեկույցներով հանդես եկան Իրանի կրոնագետների գերագույն խորհրդի քարտուղար եւ Շիագիտության համաշխարհային կոնգրեսի նախագահ դոկտոր Այաթ Փեյմանը («Զբոսաշրջություն, բարոյականություն, խաղաղություն եւ բարեկամություն») եւ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը («Արարչագործության հետ ներդաշնակ»):
Զեկուցողները նաեւ պատասխանեցին ներկաների հարցերին, ներկայացրեցին անհրաժեշտ պարզաբանումներ: Վերջում կատարվեց քննարկված նյութերի ընդհանուր ամփոփում:
Ալիք
ԱՄՆ-ն 6 երկրի քաղաքացիներին վիզաների տրամադրման նոր չափորոշիչներ է հաստատել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հաստատել է առավելապես մահմեդական բնակչությամբ վեց երկրի քաղաքացիներին և բոլոր փախստականներին վիզաների տրամադրմանը վերաբերող նոր պահանջները: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ հայտնում է Associated Press գործակալությունը: Նրանցից կպահանջվի ապացուցել ընտանիքի մերձավոր անդամների կամ բիզնես կապերի առկայությունը Միացյալ Նահանգներում:
ԱՄՆ դեսպանատներ և հյուպատոսություններ հունիսի 28-ին ուղարկված նոր չափորոշիչների համաձայն՝ վեց երկրից դիմումատուները պետք է ապացուցեն, որ իրենց մերձավոր բարեկամները՝ ծնողները, ամուսինները, երեխաները, փեսան կամ հարսը, եղբայրները կամ քույրերն ապրում են ԱՄՆ-ում:
Նշվում է, որ տատիկներն ու պապիկները, թոռները, մորաքույրերն ու քեռիները, զարմիկները, ոչ հարազատ եղբայրները, նշանածները չեն համարվում մերձավոր բարեկամ:
Matenadaran.am
Լույս է տեսել «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը
Լույս է տեսել Քրիստինե Կոստիկյանի «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» աշխատությունը:
Մատենադարանի Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Քրիստինե Կոստիկյանի հեղինակած «Ցուցակ Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի» հատորն ընդգրկում է Մատենադարանում պահվող 450 պարսկերեն ձեռագրերի նկարագրությունը: Հեղինակի կողմից աշխատանքը կատարվել է 2005-2016 թթ.` առաջնորդվելով իսլամական ձեռագրերի նկարագրության ու ձեռագրացուցակների պատրաստման ժամանակակից սկզբունքներով: Գիրքը նախատեսված է ձեռագրագետների, իրանագետների և իսլամագետների համար: Մատենադարանի պարսկերեն ձեռագրերի նկատմամբ` ձեռագրացուցակը պատրաստվել է անգլերեն լեզվով: