Մամուլի տեսություն 02-07-2017
Սիրիայի հարցով Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Ալիք
Հանրապետության նախագահ. «Մարդկանց կյանքից անհնար է բացառել վիրտուալ միջավայրը»
Մարդկանց կյանքից անհնար է բացառել վիրտուալ միջավայրը: Այս մասին, հուլիսի 1-ին Վիրտուալ միջավայրի գերագույն խորհրդի նիստում հայտարարել է Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, տեղեկացնում է Ալիք օրաթերթը հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը ։
Նշելով, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այս ասպարեզում իսլամական արժեքներին եւ ազգային շահերին սպառնացող վտանգները նախագահ Ռոհանին ասել է․-«Այս հոռի երեւույթների դեմ պայքարին զուգահեռ, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա օգտվելու համացանցում ստեղծված առիթներից»:
«Այսօր տնտեսությունը, առեւտուրը, կրթությունը, մշակույթը եւ ընդհանրապես ապրելաոճը շաղկապված են սոցիալական ցանցերով: Սա իրականություն է, որը պետք է ընդունենք»,- ասել է դոկտ. Ռոհանին:
Թասնիմ գործակալություն
Վերանորոգվելու է Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին
Մաշհադ քաղաքի մշակութային ժառանգության կայքի տնօրենն ասել է. «Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին համարվելով Մաշհադ քաղաքում ազգային գրանցված կոթողներից մեկը, վերանորոգվելու է»:Այս մասին հաղորդել է Թասնիմ լրատվական գործակալությունը հղում անելով Խոռասան Ռազավի նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսչության հասարակության հետ կապերի վարչությանը։
Վաֆա Սաբեթիի խոսքով, Մաշհադի հայության համագործակցությամբ Ս. Մեսրոպ եկեղեցու վերանորոգման համար հատկացվել է 120 միլիոն թուման:
«Շաբաթ օրը Թեհրանի հայոց թեմական խորհրդի ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ընթացքում Ս. Մեսրոպ եկեղեցին վերանորոգելու որոշում ընդունվեց: Եկեղեցին 7 տարի է ինչ գրանցվել է երկրի ազգային կոթողների ցանկում, սակայն դեռ նորոգման չի ենթարկվել»,-նշել է Սաբեթին:
Հիշեցնենք, որ Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցին ունի Սպիտակ քարից պատրաստված գմբեթ, որի վրա կանգնեցված է եկեղեցու խաչը:
Ս. Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 1941 թվականին:
Ռեսալաթ
Եվրոպայի ռազմական ծախսերն ավելացել են
Եվրոպայի ռազմական ծախսերը շարունակում են ավելանալ։ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է,որ անցած երեք տարիների համեմատությամբ Եվրոպան և Կանադան 2017 թվականին արագ տեմպերով մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։ Նրանք այդ քայլին են դիմել որպեսզի իրենց հավատարմությունը ցույց տան Թրամփի կառավարության նկատմամբ։
ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել ավելացնել իրենց ռազմական ծախսերը։ Դաշինքն ունի ֆինանսավորումը կարգավորող դրույթ: Մասնավորապես, ՆԱՏՕ անդամների ռազմական ծախսերը պետք է ՀՆԱ 2%-ից պակաս չլինեն: Չնայած այս դրույթին, ՆԱՏՕ-ի եվրոպական 25 երկրներից միայն երեքն էին այն կատարում: 2016թ. տվյալների համաձայն՝ ռազմական ծախսերի երկու տոկոսի շեմը լրացրել են եվրոպական 3 երկրներ՝ Բրիտանիան, Լեհաստանը և Էստոնիան :
Եվրոպայի ու Կանադայի ռազմական ծախսերը 2016 թվականի 3.3 տոկոս աճ են արձանագրել:
Շարղ
Սիրիայի հարցով Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը և նրա թուրք պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը:Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել Աստանայում կայանալիք բանակցություններին ընդառաջ: Այդ հեռախոսազրույցն այն դեպքում տեղի ունեցավ, երբ Թուրքիայի փոխվարչապետը ասաց,որ որոշում է կայացրել Իդլիբը ներառել ապաէսկալացիոն գոտիների շարքում :
Նշենք,որ երկու երկրի նախագահները նաև պայմանավորվել են հետագա հանդիպումների ու քննարկումների մասին:
News.am
Ադրբեջանցիներին Գերմանիայից զանգվածաբար արտաքսում են
Դյուսելդորֆի օդանավակայանից սկսվում է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը: Այս մասին ինչպես փոխանցում է News.am-ը` հաղորդում haqqin.az-ը` հղում կատարելով RP-online կայքին:
Նշվում է, որ Դաշնային ոստիկանությունը Դյուսելդորֆից արտաքսվողների թվի մեծացման պատճառ է համարում այն, որ Դյուսելդորֆի իշխանությունները ապաստան տրամադրելու կամ մերժելու որոշումներն օպերատիվորեն են ընդունում, ներգաղթյալների նկատմամբ ավելի խիստ պահանջները և վերջին տարիներին փախստականների թվի արագ աճը:
Նախկինում Դյուսելդորֆի օդանավակայանից հիմնականում արտաքսում էին Հարավարևելյան Եվրոպայի երկրներից եկած ներգաղթյալներին:
Ալիք
«Միրզայան» երգչախմբի եւ օրկեստրայի ելույթը՝ «Վահդաթ» դահլիճում
Երեկ՝ հուլիսի 1-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի է ունեցել իրանահայ ճանաչված կոմպոզիտոր եւ խմբավար Սերժիկ Միրզայանի ղեկավարած «Միրզայան» երգչախմբի եւ օրկեստրայի համերգը, որին մասնակցել են ճանաչված երաժիշտներ Նուշին Մոթամեդին, Աֆշար Հեշմաթյանն ու Բաբաք Միրդադյանը:
Համերգի առաջին բաժնում հնչել են լարային օրկեստրայի համար գրված երաժշտություններ, իսկ երկրորդ բաժնում օրկեստրայի եւ երգչախմբի մասնակցությամբ կատարվել են ազգային-հայրենսաիրական թեմաներով 7 ստեղծագործություններ:
Համերգը մեծ ընդառաջում է գտել հանդիսատեսների կողմից:
Tert.am
Իտալիան միջազգային օգնության կարիք ունի, որ հաղթահարի միգրանտների հոսքը. ՄԱԿ
Իտալիան միջազգային օգնության կարիք ունի, որ հաղթահարի իր ափերին հասնող միգրանտների հոսքը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:
«Այն, ինչ մեր աչքերի առաջ կատարվում է Իտալիայում, ողբերգություն է»,- ասել է Գրանդին: Նա նշել է, որ վերջերս Իտալիայի ափեր են հասել 12.600 միգրանտներ, իսկ տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2000 մարդ է մահացել:
Գրանդիի խոսքով՝ Իտալիան ընդունում է և ապաստան է տրամադրում բոլոր պաշտպանության կարիք ունեցողներին, սակայն դա միայն Իտալիայի խնդիրը չպետք է լինի: