Մամուլի տեսություն 02-07-2017 
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66216-Մամուլի_տեսություն_02_07_2017
Սիրիայի հարցով  Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 16:09 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն 02-07-2017 

Սիրիայի հարցով  Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:

 

Ալիք

Հանրապետության նախագահ. «Մարդկանց կյանքից անհնար է բացառել վիրտուալ միջավայրը»

Մարդկանց կյանքից անհնար է բացառել վիրտուալ միջավայրը: Այս մասին, հուլիսի 1-ին Վիրտուալ միջավայրի գերագույն խորհրդի նիստում հայտարարել է Հանրապետության նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, տեղեկացնում  է Ալիք օրաթերթը հղում անելով ԻՌՆԱ գործակալությանը ։

Նշելով, որ անհրաժեշտ է նվազագույնի հասցնել այս ասպարեզում իսլամական արժեքներին եւ ազգային շահերին սպառնացող վտանգները նախագահ Ռոհանին ասել է-«Այս հոռի երեւույթների դեմ պայքարին զուգահեռ, հասարակությունը պետք է հնարավորություն ունենա օգտվելու համացանցում ստեղծված առիթներից»:

«Այսօր տնտեսությունը, առեւտուրը, կրթությունը, մշակույթը եւ ընդհանրապես ապրելաոճը շաղկապված են սոցիալական ցանցերով: Սա իրականություն է, որը պետք է ընդունենք»,- ասել է դոկտ. Ռոհանին:

 

 

Թասնիմ գործակալություն

Վերանորոգվելու է Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին 

Մաշհադ քաղաքի մշակութային ժառանգության կայքի տնօրենն ասել է. «Մաշհադի Ս. Մեսրոպ եկեղեցին համարվելով Մաշհադ քաղաքում ազգային գրանցված կոթողներից մեկը, վերանորոգվելու է»:Այս մասին հաղորդել է Թասնիմ լրատվական գործակալությունը հղում անելով Խոռասան Ռազավի նահանգի մշակութային ժառանգության, ձեռարվեստի ու զբոսաշրջության գերատեսչության հասարակության հետ կապերի վարչությանը։

 Վաֆա Սաբեթիի խոսքով, Մաշհադի հայության համագործակցությամբ Ս. Մեսրոպ եկեղեցու վերանորոգման համար հատկացվել է 120 միլիոն թուման:

«Շաբաթ օրը Թեհրանի հայոց թեմական խորհրդի ներկայացուցչի հետ կայացած հանդիպման ընթացքում Ս. Մեսրոպ եկեղեցին վերանորոգելու որոշում ընդունվեց: Եկեղեցին 7 տարի է ինչ գրանցվել է երկրի ազգային կոթողների ցանկում, սակայն դեռ նորոգման չի ենթարկվել»,-նշել է Սաբեթին:

Հիշեցնենք, որ Մաշհադ քաղաքի միակ հայկական եկեղեցին ունի Սպիտակ քարից պատրաստված գմբեթ, որի վրա կանգնեցված է եկեղեցու խաչը:

Ս. Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 1941 թվականին:

 

Ռեսալաթ

Եվրոպայի ռազմական ծախսերն ավելացել են

Եվրոպայի ռազմական ծախսերը շարունակում են ավելանալ։ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է,որ անցած երեք տարիների համեմատությամբ Եվրոպան և Կանադան 2017 թվականին արագ տեմպերով մեծացրել են իրենց ռազմական ծախսերը։ Նրանք այդ քայլին են դիմել որպեսզի իրենց հավատարմությունը ցույց տան Թրամփի կառավարության նկատմամբ։

ԱՄՆ նախագահ՝ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին կոչ է արել  ավելացնել իրենց ռազմական ծախսերը։ Դաշինքն ունի ֆինանսավորումը կարգավորող դրույթ: Մասնավորապես, ՆԱՏՕ անդամների ռազմական ծախսերը պետք է ՀՆԱ 2%-ից պակաս չլինեն: Չնայած այս դրույթին,  ՆԱՏՕ-ի եվրոպական 25 երկրներից միայն երեքն էին այն կատարում: 2016թ. տվյալների համաձայն՝ ռազմական ծախսերի երկու տոկոսի շեմը լրացրել են եվրոպական 3 երկրներ՝ Բրիտանիան, Լեհաստանը և Էստոնիան :

Եվրոպայի ու Կանադայի ռազմական ծախսերը 2016 թվականի 3.3 տոկոս աճ են արձանագրել:

 

Շարղ

Սիրիայի հարցով  Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինը և նրա  թուրք պաշտոնակից Ռեջեբ Թայիբ Էրդողանը  քննարկել են սիրիական ճգնաժամի կարգավորման հարցը:Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը տեղի է ունեցել Աստանայում կայանալիք բանակցություններին ընդառաջ: Այդ հեռախոսազրույցն այն դեպքում տեղի ունեցավ, երբ Թուրքիայի փոխվարչապետը ասաց,որ որոշում է կայացրել Իդլիբը ներառել ապաէսկալացիոն գոտիների շարքում :

Նշենք,որ  երկու երկրի նախագահները  նաև պայմանավորվել են  հետագա հանդիպումների ու քննարկումների մասին:

 

News.am

Ադրբեջանցիներին Գերմանիայից զանգվածաբար արտաքսում են


Դյուսելդորֆի օդանավակայանից սկսվում է Ադրբեջանի քաղաքացիների զանգվածային արտաքսումը: Այս մասին ինչպես փոխանցում է News.am-ը` հաղորդում haqqin.az-ը` հղում կատարելով RP-online կայքին:

Նշվում է, որ Դաշնային ոստիկանությունը Դյուսելդորֆից արտաքսվողների թվի մեծացման պատճառ է համարում այն, որ Դյուսելդորֆի իշխանությունները ապաստան տրամադրելու կամ մերժելու որոշումներն օպերատիվորեն են ընդունում, ներգաղթյալների նկատմամբ ավելի խիստ պահանջները և վերջին տարիներին փախստականների թվի արագ աճը:

Նախկինում Դյուսելդորֆի օդանավակայանից հիմնականում արտաքսում էին Հարավարևելյան Եվրոպայի երկրներից եկած ներգաղթյալներին:

 

Ալիք

«Միրզայան» երգչախմբի եւ օրկեստրայի ելույթը՝ «Վահդաթ» դահլիճում

Երեկ՝ հուլիսի 1-ին, Թեհրանի «Վահդաթ» դահլիճում տեղի է ունեցել իրանահայ ճանաչված կոմպոզիտոր եւ խմբավար Սերժիկ Միրզայանի ղեկավարած «Միրզայան» երգչախմբի եւ օրկեստրայի համերգը, որին մասնակցել են ճանաչված երաժիշտներ Նուշին Մոթամեդին, Աֆշար Հեշմաթյանն ու Բաբաք Միրդադյանը:

Համերգի առաջին բաժնում հնչել են լարային օրկեստրայի համար գրված երաժշտություններ, իսկ երկրորդ բաժնում օրկեստրայի եւ երգչախմբի մասնակցությամբ կատարվել են ազգային-հայրենսաիրական թեմաներով 7 ստեղծագործություններ:

Համերգը մեծ ընդառաջում է գտել հանդիսատեսների կողմից:

 

Tert.am

Իտալիան միջազգային օգնության կարիք ունի, որ հաղթահարի միգրանտների հոսքը. ՄԱԿ

Իտալիան միջազգային օգնության կարիք ունի, որ հաղթահարի իր ափերին հասնող միգրանտների հոսքը, հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

«Այն, ինչ մեր աչքերի առաջ կատարվում է Իտալիայում, ողբերգություն է»,- ասել է Գրանդին: Նա նշել է, որ վերջերս Իտալիայի ափեր են հասել 12.600 միգրանտներ, իսկ տարեսկզբից Միջերկրական ծովում ավելի քան 2000 մարդ է մահացել:

Գրանդիի խոսքով՝ Իտալիան ընդունում է և ապաստան է տրամադրում բոլոր պաշտպանության կարիք ունեցողներին, սակայն դա միայն Իտալիայի խնդիրը չպետք է լինի: