Ահաբեկչության տարածումը՝ ԱՄՆ-ի ռազմական քաղաքականության արդյունք
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66744-Ահաբեկչության_տարածումը_ԱՄՆ_ի_ռազմական_քաղաքականության_արդյունք
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղալամալի Խոշռուի համոզմամբ՝ Արևմտյան Ասիայում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման հիմական պատճառը ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2017 15:06 Asia/Tehran
  • Ահաբեկչության տարածումը՝ ԱՄՆ-ի ռազմական քաղաքականության արդյունք

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ղալամալի Խոշռուի համոզմամբ՝ Արևմտյան Ասիայում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման հիմական պատճառը ԱՄՆ-ի ռազմական միջամտություններն են:

Ղոլամալի Խոշռուն ասել է.«Անցած տարիներին ընացքում տարածաշրջանում տեղի ունեցան մի քանի ռազմական միջամտություններ, ինչի հետևանքով տարածվեցին ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը»:

Արևմտյան Ասիան աշխարհի ամենաճգնաժամային տարածաշրջանն է: Արտաքին միջամտությունները տարածաշրջանի ճգնաժամերի ծավալները կրկնապատկելուց բացի բռնապետական իշխանությունների առավել ամրապնդման պատճառ են դարձել: Արտաքին միջամտությունների հետ զուգահեռաբար, ահաբեկչության ու ծայրահեղականության քաղաքական մեկնաբանությունը նույնպես  անապահովության տարածման ու այդ չարաբաստիկ երևույթի զանազան խմբերի տեսքով երևան գալու պատճառ է դարձել:

2001թ. սեպտեմբերի դեպքերից հետո ահաբեկչության դեմ պայքարը դարձավ ԱՄՆ-ի պետայրերի գլխավոր ծրագիրը, սակայն այսօր Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության բերումով անվտանգությունն ու ապահովությունը չի վերադարձել այդ երկրներ և ահաբեկչությունն էլ արմատախիլ չի եղել: Նրանց ռազմական ներկայության արդյունքը բռնության ու ծայրահեղականության տարածումն է եղել:

Ի պատասխան 2001թ. սեպտեմբերյան հարձակումներին ԱՄՆ-ն իր զորքերը տեղակայեց Աֆղանստանում: Նպատակը Թալիբանին և Ալ-Ղայիդաին պարտության մատնելն էր: Սակայն այսօր ոչ մեկն է պարտվել, ոչ էլ մյուսը և Աֆղանստանի ապահովության վիճակն էլ դեռ մնում է նույնը: Ամերիկացի զորայինները դեռ շարունակում են մնալ Աֆղանստանում և այդ ներկայության ստևերի ներքո ԻԼԻՊ-ը իր այդ երկրում հայտարարում է իր ներկայության մասին: Անապահովության աճը և ինչ-որ չափով քաղաքական անհանդարտությունները՝ Աֆղանստանում արտասահմանցի զորայինների ավերիչ ներկայության հետևանքներն են: Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության շարունակմամբ այդ երկիրը երբեք խաղաղություն ու ապահովություն չի տեսնելու և Աֆղանստանում ԻԼԻՊ-ի տեղակայման լուրը դրա վառ ապացույցն է:

Աֆղանստանի հարցերով փորձագետ Վահիդ Մոժդեն այդ մասին ասել է.«Անցնող 16 տարիների ընթացքում ԱՄՆ-ն պատերազմելով չի կարողացել կարգավորել Աֆղանստանի ճգնաժամը և չի կարողացել ճնշել Թալիբան խմբին: Կարելի է ասել չի կամեցել կարգավորել այդ երկրի ճգնաժամը»: Վահիդ Մոժդեի խոսքերով ԱՄՆ-ն չի ուզում, որ պատերազմը ավարտվի և մի քանի հազար զինվորների Աֆղանստան գործուղումը խոսում է այդ իրականության մասին:

Նույնը կրկնվել է Իրաքում 2003թ.: ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ջորջ Բուշը Սադդամին զանգվածային ոչնչացման զենք ունեցող՝ աշխարհին ուղղված վտանգ էր համարում և հենց այդ պատրվակով Բրիտանիայի ընկերակցությամբ զորք տեղակայեց Իրաքում: Սակայն դրա արդյունքը ինչպես Աֆղանստանում այնպես էլ Իրաքում՝ եղավ ահաբեկչության տարածումը, որոնցից գլխավորը Ալ-Ղայիդան էր, որից հետո՝ 2014թ.-ին ծնունդ առավ ԻԼԻՊ-ը:

Այժմ Սիրիայում ԱՄՆ-ի հակաիլիպական կոալիցիան ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հայտարարությամբ փաստորեն կառավարում է այդ խմբի գործողությունները և դերակատարություն ունի ԻԼԻՊ-ի պարագլուխներին Ռաքքայից Դեյր Ալ-Զոր տեղափոխելու մեջ:

Աֆղանստանի ու Իրաքի պատերազմները խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ի հակաահաբեկչական քաղաքականությունը ծառայում է նրանց իմպերիալիստական շահերին: Այդ կապակցությամբ ամերիկացի փորձագետ և հասարակագետ պրոֆեսոր Բոու Գրուսքափը նշել է.«Քանի դեռ գոյություն ունի լիբերալ ժողովրդավարությունը, ահաբեկչություն եզրութը նույնպես քաղաքական իմաստ է ունենալու և ԱՄՆ-ի հակաահաբեկչական պայքարն էլ այդ շրջանակներում է մեկնաբանվելու»: