Մամուլի տեսություն 09-07-2017
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անցած շաբաթ վավերացրել են Կուբայի հետ համագործակցության մասին առաջին համաձայնագիրը։
Ռեսալաթ
Եվրախորհրդարանի քայլն ընդդեմ Թրամփի
Եվրոպայի և Կուբայի միջև համագործակցության առաջին համաձայնագրի վավերացումը իմաստալի քայլ է գնահատվում Միասնական Եվրոպայի կողմից։ Այդ քայլը կատարվել է այն դեպքում,երբ Դոնալդ Թրամփը չեղարկել է Կուբայի հետ հարաբերությունների կարգավորման մասին Օբամայի վարչակազմի որոշումը։Նման պայմաններում Եվրոպացի պաշտոնյաները փորձել են խոսուն պատգամ փոխանցել ԱՄՆ նախագահին։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն անցած շաբաթ վավերացրել են Կուբայի հետ համագործակցության մասին առաջին համաձայնագիրը։ Նրանք վավերացրել են 2016 դեկտեմբերին Կուբայի հետ քաղաքական բանակցության ու համագործակցության մասին ստորագրած համաձայնագիրը,ինչը վկայում է,որ ԵՄ-ը խիստ դեմ է Կուբայի նկատմամբ Թրամփի որդեգրած դիրքորոշմանը։
Շարղ
Դեպի Գերմանիա փախստականների հոսքը կտրուկ նվազել է
Գերմանիայի Միգրացիայի և փախստականների հարցերով դաշնային վարչության հրապարակած զեկույցի համաձայն՝ 2017 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Գերմանիա են ժամանել մոտ 90 հազար 389 փախստականներ տարբեր երկրներից, այդ թվում Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից և Էրիթրեայից։
«Դոյչե Վելլե»-ի հաղորդմամբ՝ փախստականներից ավելի քան 22 հազարը Սիրիայից են, մոտ 9 հազար 300-ը Իրաքից, վեց հազար 330-ը Աֆղանստանից և 5 հազար 670-ը Էրիթրեայից։
ԻՌՆԱ
Անկարան կոշտ է արձագանել ԵՄ-ի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների դադարեցման մասին որոշմանը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Մեծ քսանյակի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Համբուրգ մեկնելու ճանապարհին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ-ի անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, իրավական առումով որևէ արժեք չի ներկայացնում և Անկարայի աշխատանքային օրակարգում չի ներառվում»։
Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը չորեքշաբթի օրը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում 477 կողմ 64 դեմ և 97 ձեռնպահ ձայնով ընդունել է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին բանաձև:
Փորձագետների կարծիքով ընդդիմադիրներին հալածելու Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը, այդ երկրում խոսքի ազատության ոտնահարումը և ժողովրդավարական սկզբունքներին դեմ քայլերը հանգեցրել են ԵՄ-Թուրքիա հարաբերությունների սառեցմանը ։
Ալիք
Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, թե ինչի մասին են խոսել Թրամփն ու Պուտինը շուրջ 40 րոպե
Հղում անելով Tert.am-ին Ալիքը գրել է.-Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ Համբուրգում կայացած Պուտին-Թրամփ հանդիպման շուրջ 40 րոպեն տրամադրվել է Ռուսաստանի՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության մասին քննարկումներին։Ինչպես գրում է New York Times-ը, այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է Սպիտակ տան աշխատակիցներից մեկը, ում այդ մասին տեղեկացրել է անձամբ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում իրավիճակը պարբերաբար սրվել է, երբեմն էլ Պուտինը ձայնի բարձր տոնով պահանջել է ԱՄՆ նախագահից հստակ ապացույցներ՝ նախագահական ընտրություններին իրենց միջամտության վերաբերյալ։
Թիլերսոնի խոսքերով լարվածությունը ցրելու համար Թրամփը ՌԴ նախագահին առաջարկել է անցնել այլ քննարկումների և, մասնավորապես, Սիրիայում ստեղծված իրավիճակին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո ամերիկյան ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, ըստ որի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է միջամտել նախագահական ընտրությունների ընթացքին: Մինչդեռ Կրեմլն այդ պնդումները «ծիծաղելի անհեթեթություն» է անվանել:
News.am
Հայտնի է 2019 թվականի G20-ի գագաթնաժողովի անցկացման վայրը
2019 թվականին G20-ի գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի Ճապոնիայում: Սա նշվել է ընթացիկ գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում, հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ամփոփիչ հռչակագրում, որը, ինչպես ակնկալվում է, մամուլի ասուլիսում ընթերցելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նշված կլինեն այն երկրները, որտեղ անցկացվելու են G20-ի գագաթնաժողովները հետագա տարիներին: 2020 թվականին միջոցառումը կանցկացվի Սաուդյան Արաբիայում:
Որոշվել է 2019 թվականին գագաթնաժողովն Ասիայում անցկացնել: Միջոցառումն ընդունելու իրավունքի համար պայքարել է նաեւ Հնդկաստանը, բայց հետո սատարել է Ճապոնիային եւ որոշում է կայացվել հենց Ծագող արեւի երկրի օգտին:
Այս տարի գագաթնաժողովն անցկացվեց Համբուրգում, իսկ հաջորդ տարի G20-ի երկրների առաջնորդները կհավաքվեն Արգենտինայում: