Մամուլի տեսություն 13-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67182-Մամուլի_տեսություն_13_07_2017
Ահաբեկչության աջակցման  ու հովանավորման գնդակը Սաուդյան Արաբիայի խաղադաշտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 13, 2017 13:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-07-2017

Ահաբեկչության աջակցման  ու հովանավորման գնդակը Սաուդյան Արաբիայի խաղադաշտում:

 

Էբթեքար

Ահաբեկչության աջակցման  ու հովանավորման գնդակը Սաուդյան Արաբիայի խաղադաշտում

Կատարի և արաբական երկրների քառյակի միջև լարվածության սրման ֆոնին, երեկ ԱՄՆ-ում Կատարի դեսպանատունը փաստաթղթեր է հրապարակել,որոնք վկայում են Սաուդյան Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության մասին։ Դեսպանատունը այդ փաստաթղթերը տրամադրել է  Կատարի ԱԳ նախարարին:Ահավասիկ Ահաբեկչության աջակցման  ու հովանավորման գնդակը հայտնվել է Սաուդյան Արաբիայի խաղադաշտում:Գրում է Էբթեքար օրաթերթը:

Հրապարակված փաստաթղթերի համաձայն Արաբիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազներ՝ Մոհամմեդ Բեն Սալմանը և  Մոհամմեդ Բեն Զայեդը Եմենում աջակցություն են ցուցաբերել ԻԼԻՊ-ի ու Ալ-Ղաիդայի ահաբեկիչներ՝ Ալի Աբքար Ալ-Հասանին և Աբդոլլահ Ֆեյսալ Ալ-Ահդելին,որոնց անունները գրանցված են ԱՄՆ-ում Ալ-Ղաիդայի ահաբեկչական կազմակերպության հետ կապեր պահպանող ահաբեկիչների ցուցակում։

Նշենք,որ 10 օր առաջ էլ բրիտանական «Հենրի Ջեկսոն» հետազոտական կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է,որ  Սաուդյան  Արաբիան համարվում է Բրիտանիայում ծայրահեղականության տարածման գլխավոր  հովանավորը: Ըստ հետազոտական կենտրոնի տեղեկատվության  Արաբիան Բրիտանիայի մզկիթներին աջակցում է  այդ երկրում վահաբիական  ծայրահեղական գաղափարախոսությունը տարածելու գործում։Եվ այս բոլորն այն դեպքում,երբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ճնշման տակ է գտնվում ՝ այդ երկրում ծայրահեղականությունը տարածելու գործում Սաուդյան Արաբիայի և այլ երկրների դերակատարության մասին կառավարության զեկույցը հրապարակելու համար:

 

Շարղ

ԱՄՆ-ի վարած քաղաքականության քննադատը ՌԴ-ի նոր դեսպան այդ երկրում

Ռուսաստանը մտադիր է կենսաթոշակի անցած քաղաքական գործիչ՝ Անատոլի Անտոնովին նշանակել Ամերիկայի միացյալ նահանգներում նոր դեսպանի պաշտոնում։Ինչպես հաղորդում է  Շարղ օրաթերթը հղում անելով Բլումբերգին, Անատոլի Անտոնովը հայտնի է,որպես ամերիկյան իշխանությունների վարած քաղաքականության քննադատ։

Ըստ հաղորդման ՌԴ այդ նախագծի մասին իրազեկ երեք պաշտոնյաներ ,որոնք չցանկացան ներկայանալ, հայտարարել են,որ Անատոլի Անտոնովը կփոխարինի ԱՄՆ-ում ՌԴ գործող դեսպան՝ Սերգեյ Կիսլյակին,ով վերջին ամիսների ընթացքում տարբեր մեղադրանքների կիզակետում է հայտնվել կապված Դոնալդ Թրամփի վարչակազմի երկու ազդեցիկ գործիչների    ու նրա  միջև  շփումների հետ։ Կրեմլը դեռ պաշտոնապես չի հայտարարել իր մտադրության մասին։ Սերգեյ Կիսլյակը  հուլիսի 22-ին կվերադառնա Մոսկվա։

 

Ռեսալաթ


ՆԱՏՕ-ն խոստովանել է Ռուսաստանի վերաբերյալ

ՆԱՏՕ-ի պաշտոնյաները փորձում են Ռուսաստանին մեծ սպառնալիք ներկայացնել Հյուսիսատլանտյան դաշինքի համար։ Դա այն դեպքում,երբ նրանք քաջ գիտեն ,որ Մոսկվան գրոհային կողմնորոշում չունի իրենց նկատմամբ։ Վերջերս ՆԱՏՕ-ի ռազմական հանձնաժողովի նախագահ՝ Գեներալ Պիտեր Պավելը  հայտարարել է,-« Դաշինքն այժմ բախվել է Ռուսաստանի` իր ռազմական ներուժը մեծացնելու ձգտման հետ։  Նրա խոսքով ՆԱՏՕ-ն դեմ է ցանկացած մակարդակում ՌԴ-ի ռազմական ներուժի մեծացմանը։ Նա միաժամանակ հայտարարել է,որ «Չենք կարող հստակ ասել, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի դեմ ունի ագրեսիվ մտադրություններ»։ՆԱՏՕ-ի ռազմական պաշտոնյան Politico պարբերականին տված հարցազրույցում ընդգծել է-«Դաշինքում սպառնալիքի գնահատականը հիմնված է հնարավորության ու մտադրության վրա։ Երբ խոսքը հնարավորությունների մասին է, Ռուսաստանն անկասկած զարգացնում է իր ներուժը սպառազնության ավանդական և միջուկային բաղադրիչներում», նշել է գեներալ Պավելը։

Վերջին շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ն ընդլայնել է իր տեղաշարժերը Ռուսաստանի դեմ։ Այդ կառույցը իր ռազմական ուժերին տեղակայել է  Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում,- գրում է Ռեսալաթ թերթը։  

 

 

Ալիք

Իրանն ու Հայաստանը կհամագործակցեն ուռուցքաբանության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Վարան Փարթո Դարման ընկերության գործադիր տնօրեն Մոհամմադ Հաջադ Փանահին և «Վարան-Արմենիա» ընկերության նախագահ Մոհամմադ Շահրանիին։  Գրում է Ալիք օրաթերթը հղում անելով «yerkir.am»-ին։

 «Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ Ձեր ընկերության նախաձեռնությունը և դրա իրականացման արագությունը լավ անակնկալ է»,-ողջունելով հյուրերին` ասել է նախարարը։

Մոհամմադ Հաջադ Փանահը նշել է, որ Հայաստան կատարած առաջին այցելության ժամանակ են համոզվել, որ երկիրը ճառագայթային բուժման սարքավորումների կարիք ունի։

«Հայաստան ենք բերել ամենավերջին սերնդի մի համակարգ, որը զգալիորեն կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը»,-ասել է գործադիր տնօրենը` հավելելով, որ համագործակցության շրջանակում նաև կենտրոնի վեց մասնագետ Իրանում վերապատրաստվել է։

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղցկեղով հիվանդ անապահով  ՀՀ  քաղաքացիների բուժման ծախսերը հոգալու համար հատուկ հիմնադրամ ստեղծելու, հայ ուռուցքաբանների հետ աշխատելու և իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցերը։

 

News.am

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իմփիչմենթ են նախաձեռնել. Սպիտակ տունը ծիծաղում է դեմոկրատների փորձերի վրա

Ամերիկացի դեմոկրատ կոնգրեսականներ Բրեդ Շերմանն ու Էլ Գրինը նախաձեռնել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթը։ Պատճառը վերջինի կողմից նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությանը խոչընդոտելն է։ Համապատասխան հայտարարությունը տարածել է Շերմանը։

«Վերջերս տարածված տեղեկության համաձայն՝ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում ձգտել է ստանալ Ռուսաստանի աջակցությունը։ Այժմ այն տպավորությունն է, թե նախագահը թաքցնելու բան ունի, եթե հաշվի առնենք, որ նա փորձում էր հետաքննությունն «ուղղել» Մայքլ Ֆլինի կողմ եւ ՌԴ-ի նկատմամբ ավելի լայն հետաքննություն սկսել։ Վստահ եմ, որ նրա զրույցները ՀԴԲ-ի նախկինն տնօրեն Ջեյմս Քոմիի հետ եւ նրան աշխատանքից հեռացնելը արդարադատությանը խոչընդոտելու նպատակ են ունեցել»,- պնդում է կոնգրեսականը։

Սպիտակ տանը ժպիտով են արձագանքում դեմոկրատների փորձերին։ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սարա Սանդերսն ասել է, որ դեմոկրատների նախաձեռնությունը ծիծաղելի է եւ քաղաքական խաղ է՝ իր ամենավատ դրսեւորումներով։