Մամուլի տեսություն 16-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67452-Մամուլի_տեսություն_16_07_2017
Այսօր և՛ իրանական և՛ միջազգային մամուլն անդրադարձել է իրանուհի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանիի ցավալի մահվանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2017 16:19 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-07-2017

Այսօր և՛ իրանական և՛ միջազգային մամուլն անդրադարձել է իրանուհի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանիի ցավալի մահվանը:

 

Արման

Մահացել է իրանուհի մաթեմատիկոս Մարիամ Միրզահանին, ով երեք տարի առաջ դարձել է պատմության մեջ առաջին կինը, որ արժանացել է մաթեմատիկայի ասպարեզում ամենահեղինակավոր` Ֆիլդսովյան մրցանակի:

Թեջարաթ

Մեծ կորուստ գիտության համար. մահացել է Ֆիլդսովյան  մրցանակի միակ կին դափնեկիր Մարիամ Միրզախանին:

 Էթելաաթ

Աշխարհի մաթեմատիկայի փայլուն աստղը մարեց:

Շահրվանդ

Մահացել է դարի հանճարեղ մաթեմատիկոսը:

 

 

Իրան

Աշխարհի մաթեմատիկայի թագուհին մահացավ

Իրանը սգում է մաթեմատիկոս Մարիամ Միրզախանիի մահը

ԱՄՆ-ում մահացել է իրանցի մաթեմատիկոս Մարիամ Միրզախանին՝ միակ կինը, որը Ֆիլդսյան մրցանակի է արժանացել։ Այն մաթեմատիկայի ոլորտում ամենահեղինակավոր պարգևներից է։ Միրզախանին 40 տարեկան էր։ Չորս տարի առաջ նրա մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Մի քանի շաբաթ առաջ նրա մոտ հայտնաբերվել էին մետաստազներ: Մարիամ Միրզախանին 2014 թվականին արժանացավ Ֆիլդսյան մրցանակի, որը մաթեմատիկայի ոլորտում համարժեք է նոբելյան մրցանակին։ Նրան պարգևատրել են «ռիմանյան մակերեսների դինամիկայի և երկրաչափության մեջ մեծագույն ավանդի համար»։ Ստենդֆորդի համալսարանի նախագահ Մարկ Տեսյե-Լավինը Մարիամ Միզախանիի մասին արտահայտվել է որպես փայլուն տեսաբանի և համեստ մարդու, որն ընդունել է պարգևները միայն նրա համար, որ ոգևորի մյուսներին՝ շարունակելու իր գործը ։

 

 

Ալիք

Հրաձգություն՝ Սարավան սահմանային շրջանում

Հուլիսի 15-ի երեկոյան ահաբեկիչները Պակիստանի տարածքից կրակ են բացել Իրանի Սարավան սահմանային շրջանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին տեղեկացրել է Իսլ. հեղափոխության պահակազորի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ կապված ահաբեկիչների գործողությունները հանդիպել են Իսլ. հեղափոխության պահակազորի Ղոդս զորամասի մարտիկների համարժեք քայլին, որի արդյունքում սպանվել է մեկ ահաբեկիչ, վիրավորվել՝ 2-ը: Մնացյալ ահաբեկիչները փախել են դեպի Պակիստանի տարածքի խորքը:

Ահաբեկիչների գործողության արդյունքում զոհվել են երկու տեղաբնակ բանվորներ, որոնք աշխատելիս են եղել այդ տարածքում:

 

 

Շարղ

Վենեսուելայում ընդդիմությունը համաժողովրդական հանրաքվե է անցկացնում

 

Վենեսուելայի ընդդիմությունը հուլիսի 16-ին հանրաքվե է անցկացնում` նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա, որը մտադիր է փոխել երկրի սահմանադրությունը:

Այդպիսով ընդդիմությունը ցանկանում է ցույց տալ, որ Մադուրոյի լեգիտիմությունը անկում է ապրում: Քվեարկությունն անցկացվում  է  երկրի ողջ տարածքում:

Վենեսուելայի խորհրդարանում ընդդիմությունը մեծամասնություն է կազմում: Նրա կողմից կազմակերպված հանրաքվեն նպատակ ունի արտահայտել ժողովրդի կարծիքը սոցիալիստ նախագահի վարած քաղաքականության, մի քանի ամիս շարունակվող փողոցային բախումների վերաբերյալ:Բախումներ,որոնց հետևանքով զոհվել են  հարյուրավոր մարդիկ:Ծանր օրեր են սպասվում այդ երկրին:

 

Ռեսալաթ

Մակրոնը ջանքեր է գործադրում Եվրագոտու երկրների տնտեսական ինտեգրման ուղղությամբ

Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնը շարունակում է ջանքեր գործադրել եվրագոտու անդամ երկրների  տնտեսական ինտեգրման ուղղությամբ։Դա այն դեպքում ,երբ այդ տարածքում տիրում է տնտեսական ծանր իրավիճակ։Մակրոնը նշել է․»Եվրամիությունը հայտնվել է թերի պրոյեկտի առջև ,ուստի  հանուն անդամ երկրների տնտեսական ինտեգրման պետք է փորձի փոփոխություն  մտցնել իր դաշինքներում։ «Քուեսթ» թերթին տված հարցազրույցում Մակրոնը հստակեցրել է․-«Փարիզը աջակցում եվրոպական երկրների ինտեգրմանը, իսկ Գերմանիան օգտվում է Եվրագոտու անարդյունավետությունից։ Մակրոնը հանդես է եկել Եվրագոտու համար ֆինանսների նախարար նշանակելու և ընդհանուր բյուջե սահմանելու կոչով։ Այդ նախագծին զգուշավոր է արձագանքել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։

 

 

 

Mamul.am

Հյուսիսային Կորեան հրաժարվել է իր միջուկային ծրագրի հարցով բանակցել ԱՄՆ-ի հետ

Հյուսիսային Կորեան հրաժարվել է իր միջուկային եւ հրթիռային ծրագիրը քննարկել ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասված է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալության տարածած հայտարարությունում:

Դրա համաձայն՝ Հյուսիսային Կորեան բանակցություններ չի վարի, քանի դեռ ԱՄՆ-ն «չի դադարեցրել իր թշնամական քաղաքականությունը»,- գրում է ՌԻԱ Նովոստին:

«ԱՄՆ-ն պետք է գիտակցի այն փաստը, որ քանի դեռ Վաշինգտոնը չի դադարեցնել Փհենյանի դեմ իր թշնամական քաղաքականությունը, Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագիրը երբեք բանակցությունների առարկա չի դառնա, եւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացումը երբեք հնարավոր չի լինի»,- ասված է հայտարարությունում:

 

 

News.am

Թրամփը Մակրոնին խոստացել է մտածել Փարիզյան համաձայնագրին ԱՄՆ-ի մասնակցության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ֆրանսիացի գործընկերոջը խոստացել է մտածել կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզյան համաձայնագրին Վաշինգտոնի մասնակցության մասին: Այս մասին Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Թրամփը լսեց ինձ: Նա ընկալեց իմ մտքերը, այդ թվում՝ կապված կլիմայի փոփոխությունների եւ ահաբեկչության հետ: Նա ասաց, որ կփորձի որեւէ լուծում գտնել առաջիկա ամիսներին: Մենք մանրամասն քննարկեցինք տարբերակներ, որոնց դեպքում նա կկարողանա վերադառնալ Փարիզյան համաձայնագրին»,- ասել է Մակրոնը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 1-ին Դոնալ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզյան համաձայնագրից՝ բացատրելով, որ այդ պայմանավորվածության իրականացումը կարող է կորուստներ պատճառել երկրին: 2015 թվականին կնքված Փարիզյան համաձայնագիրը նախատեսում է 100 մլրդ դոլարի հատկացում զարգացող երկրներին՝ կլիմայական խնդիրները լուծելու համար:

 

 

Armtimes.com

Հաղթողները հայտնի են. «Ոսկե ծիրան»-ը հրաժեշտ տվեց

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները հայտնի են

 

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց  մրցութային ծրագրերի արդյունքները: Հուլիսի 15-ին «Մոսկվա» կինոթատրոնում ժյուրիի կազմը փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում հայտարարեց մրցանակակիրներին:  Փակման արարողությունը նշանավորվեց նաև «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի կողմից Ռեժիսոր Ջո Բեռլինգերին «Վարպետ» հատուկ մրցանակի հանձմամբ: Միջոցառումը եզրափակվեց  Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017) ֆիլմի ցուցադրությամբ: Փառատոնի գլխավոր մրցանակին՝ Ոսկե ծիրանին, միջազգային խաղարկային մրցույթում արժանացավ «Ցանկալի Դուրգան», ռեժիսոր՝ Սանալ Կումար Սասիդհարան (Հնդկաստան):